Դեղին խաղտտնիկ

թռչունների տեսակներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեղին (այլ կիրառումներ)

Դեղին խաղտտնիկ, խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։

Դեղին խաղտտնիկ
Դեղին խաղտտնիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Motacilla flava
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
Cuculus canorus canorus + Motacilla flava

Արտաքին տեսք խմբագրել

Դեղին խաղտտնիկի պոչը երկար է, սակայն չի գերազանցում մարմնի երկարությանը։ Արուի գլխի վերին մասը մոխրագույնից անցնում է մուգ սևի, մեջքը՝ ձիթապտղագույն, թևերը և պոչը դարչնագույն են, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կոկորդը, կտնառքը և որովայնը՝ դեղնասպիտակավուն։ Երիտասարդ առանձնյակների մարմնի վերին մասը դարչնագույն է, ստորին մասը՝ շիկավուն։ Քաշը՝ 13,5-20,6 գ, թևի երկարությունը՝ 74-89 մմ։

Կենսակերպ խմբագրել

Գարնանը վերադառնում է ապրիլ-մայիս ամիսներին։ Չվող երամների թիվը հասնում է հարյուրների և նույնիսկ հազարների։ Դեպի բնակավայրերն են վերադառնում սկզբում արուները, այնուհետև՝ էգերը։ Տարածված է ամենուր, որտեղ կան խոնավ մարգագետիններ, ճահճացած ջրեր, լճակներ, դանդաղահոս գետերի խոնավ ափեր և այլն։ Գարնանը մեծ քանակությամբ հանդիպում է Արարտյան հարթավայրի ճահճուտների, բնական և արհեստական ջրավազանների մոտակայքում։

Բնադրում խմբագրել

Բնադրվում է մայիսից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտերից՝ գետնին, փոքր փոսիկի մեջ ու քողարկում թփերի տակ։ Դնում է 5-6 կանաչասպիտակավուն, մուգ պտերով ձվեր։

Սննդառություն խմբագրել

Սնվում է անողնաշար կենդանիներով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 28.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին խաղտտնիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին խաղտտնիկ» հոդվածին։