Դեկենպֆրոն
Դեկենպֆրոն (գերմ.՝ Deckenpfronn), կոմունա Գերմանիայում, Բադեն Վյուրտեմբերգ երկրամասում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դեկենպֆրոն | |||
գերմ.՝ Deckenpfronn | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Մակերես | 11,41 կմ² | ||
ԲԾՄ | 569 մետր | ||
Բնակչություն | ▲3443 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 07056 | ||
Փոստային դասիչ | 75392 | ||
Ավտոմոբիլային կոդ | BB | ||
Պաշտոնական կայք | deckenpfronn.de(գերմ.) | ||
| |||
Գտնվում է Շտուտգարտի վարչական շրջանի ենթակայության տակ։ Մտնում է Բյոբլինգեն շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 3168 է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[3]։ Զբաղեցնում է 11,42 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 08 1 15 010։
Աշխարհագրություն
խմբագրելԴեկենպֆրոնը գտնվում է Հերենբերգ քաղաքիի հյուսիս–արևմուտքում, Կալվ քաղաքից տասը կիլոմետր հեռավորության վրա։
Սահմաններ
խմբագրելՔաղաքը հարևան է այնպիսի կոմունաների և քաղաքների, ինչպիսիք են Այդլինգենը, Գերտրինգենը, Հերենբերգը, Վիլդբերգը, Կալվը, Գեհինգենը և Զինգենը։
Պատմություն
խմբագրելԴեկենպֆրոնը առաջին անգամ հիշատակվում է 1075 թվականին Հիրսաու վանքի փաստաթղթերում։ Սակայն մարդիկ կարողացան ապրել այդ բնակավայրի շրջանում 3500 տարի շարունակ։ Դեկենպֆրոնը պատկանում էր Կալվին, իսկ 1388 թվականին քաղաքը դարձավ Վյուրտեմբերգի մասը։
Այժմ Դեկենպֆրոնը մտնում է Բյոբլինգեն շրջանի կազմի մեջ։ Բացի այդ՝ այսօր Դեկենպֆրոնը ամենափոքր տարածք ունեցող տարածքային միավորն է շրջանում։
Դավանանք
խմբագրելԴեկենպֆրոնը քրիստոնեական քաղաք է։ Հեղափոխությունը տեղի ունեցավ 1535 թվականին։
Բնակչություն
խմբագրել- 1440։ 48 ընտանիք
- 1676։ 428
- 1816։ 1 018
- 1900։ 1 178
- 1950։ 1 003
- 1987։ 2 074
- 2005։ 2 929
- 2006։ 2 958
- 2008։ 3 034
- 2009։ 3 050[4]
Համագործակցություն
խմբագրելՔաղաքի գործընկերը Վայսենբերգն է Սաքսոնիայի ազատ պետությունից։
Մշակույթը և տեսարժան վայրերը
խմբագրելԴեկենպֆրոնից հյուսիս գտնվում է Լերխենբերգ ռադիոկայանը։ Քաղաքից հարավ–արևմուտք լավ եղանակի պայմաններում քաղաքում անցկացվում են ցուցադրական թռիչքներ։
Հայտնի բնակիչները
խմբագրել- Վինֆրիդ Կուպլեր (1969–2009 թվականներին Դեկենպֆրոնի քաղաքապետը)[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ GeoNames — 2005.
- ↑ «www.deckenpfronn.de». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «http://www.statistik.baden-wuerttemberg.de/Veroeffentl/Statistische_Berichte/3126_08001.pdf» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ http://publish.kommonline-gmbh.de/data/news/1841-1247234815.pdf
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեկենպֆրոն» հոդվածին։ |