Դելֆին (համաստեղություն)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դելֆին (այլ կիրառումներ)
Դելֆին, համաստեղություն հյուսիսային երկնքում, երկնային հասարակածի մոտ։ Ժամակակակից 88 համաստեղություններում մեծությամբ 69-րդ է, նրան դասելով ավելի փոքր համաստեղությունների շարքում։ Դա նաև 2-րդ դարում Պտղոմեոսի նշած 48 համաստեղություններից մեկն է եղել։ Գտնվում է Ալտաիրից փոքր-ինչ հյուսիս արևելք:
Համաստեղություն | |
![]() | |
Լատիներեն անվանում | Delphinus |
---|---|
Հապավում | Del |
Մասն է | Հյուսիսային երկնային կիսագունդ |
Հակում | +13.8 |
Հիմնական աստղեր | 5 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 19 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 4 |
Պայծառ աստղեր | 0 |
Մոտակա աստղեր | 0 |
Ամենապայծառ աստղ | Rotanev (β Del) (3.63մ) |
Ամենամոտիկ աստղ | HD 197076 (68.45 լտ) |
Ասուպային հոսքեր | 0 |
Հարևան համաստեղությունները | Աղվես Աղեղ Արծիվ Ջրհոս Ձի Պեգաս |
Անվանված է | Դելֆին |
![]() | |
Տեսանելի է +90° և −70°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է հոկտեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Նրա հարևաններն են (սկսելով հյուսիսից և ժամացույցի սլաքների հետ շարժվելով)՝ Աղվեսը, Աղեղը, Արծիվը, Ջրհոսը, Ձին, և Պեգասը: Դելֆին համաստեղության իրանը կազմում են α(3,77m),β(3,63m), γ(3,91m) և δ(4,44m) աստղերը, որոնք շեղանկյան նման դասավորված են Ծիր Կաթնի եզրին: Դելֆին համաստեղության փոքր-ինչ կորացած պոչը վերջանում է ε(4,04m) կապտավուն աստղի մոտ: γ -ն կրկնակի աստղ է, 3,7m մեծության, դեղին ու սպիտակ բաղադրիչներով և գտնվում է Դելֆինի դնչիկի ծայրին[1]: Դելֆինի մեջ են գտնվում NGC 6905 մոլորակային միգամածությունը, NGC 7006 և NGC 6934 գնդային աստղաբույլերը, և Gamma Delphini կրկնակի աստղը։[2]:
ԼեգենդԽմբագրել
Դելֆինը համաստեղության է վերածվել ծովերի տիրակալ Պոսեյդոնի սիրային գործերում«ակտիվ մասնակցություն ունենալու համար»: Այսպես է պատմում հին հունական լեգենդներից մեկը. իբր թե Պոսեյդոնը մի անգամ տեսել է ծովագուշակ Ներևսի գեղանի դուստր Ամփիտրիտեին իր քույրերի հետ Նաքոս կղզու ափին շուրջպար բռնելիս: Հմայվել է նրա գեղեցկությամբ ծովերի արքան ու կամեցել է թևավոր երկանիվով նրան տանել դեպի իր ստորջրյա զարմանահրաշ պալատը: Սակայն Ամփիտրիտեն խույս է տվել ու ապաստան գտել երկինքն իր հզոր ուսերի վրա պահող Ատլասի մոտ: Երկար է որոնել Պոսեյդոնը Ներևսի դստերն ու չի գտել նրան: Ծովային խորքերի մեծ տիրակալին իր ծառայությունն է մատուցել Դելֆինը՝ նրան ցույց տալով ապագա տիրուհու ապաստանի տեղը: Այդ արարքի համար Պոսեյդոնը նրան դասել է երկնային համաստեղությունների շարքում[1]:
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Սերգեյ Ներսիսյան, Աստղալից երկինք, Երևան, «ԴԱՐ»,2009, էջ 102
- ↑ «Դելֆին համաստեղությունը (անգլերեն)»։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29–ին