Դելֆին Վեսպիզե (ֆր.՝ Delphine Wespiser, հունվարի 3, 1992(1992-01-03)[1], Մյուլուզ), ֆրանսիացի ֆոտոմոդել, 2012 թվականին դարձել է «Միսս Ֆրանսիա» մրցույթի հաղթող։ Նախկինում հաղթել է «Միսս Վերին Հռենոս 2011» և «Միսս Էլզաս 2011» մրցույթները։

Դելֆին Վեսպիզե
ֆր.՝ Delphine Wespiser
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1992(1992-01-03)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՄյուլուզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունQ3152690?[2]
Մասնագիտությունմոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և դերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Delphine Wespiser Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դելֆինը ծնունդով Վերին Հռենոս դեպարտամենտի Մագստատ լե Բա կոմունայից է։ Նրա հայրը մասնագիտությամբ ճարտարապետ է, իսկ մայրը՝ լաբորանտ։ Ունի ավագ եղբայր։ Սովորել է Էլզասի դպրոցում, իսկ 2010 թվականին ավարտել տնտեսագիտության ուղղությամբ Դոն Բոսկո մասնավոր լիցեյը։ Ընդունվել է Վերին Էլզասի համալսարանի Կոլմարի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային գործարարության և մենեջմենթի ֆակուլտետ։ 2011 թվականին Կինգերսհայմում մասնակցել է «Միսս Էլզաս» մրցույթին, որտեղ զբաղեցնել է առաջին հորիզոնականը։ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին Դելֆինը 19 տարեկանում հաղթել է «Միսս Ֆրանսիա 2012» մրցույթը՝ հավաքելով հեռուստադիտողների ձայների 32,3%-ը։ Մրցույթի եզրափակիչը Բրեստում։

 
Դելֆինը 2012 թվականին։

Դելֆինը համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, որոնց թվում առանձնացվում են «Կյանքի քարավան» (ֆր.՝ La Caravane de la vie, դոնորական կազմակերպություն)[3] և l'APAMAD (ֆր.՝ Association pour le maintien à domicile des personnes âgées — Ассоциация по уходу на дому за пожилыми людьми)[4] կազմակերպությունները։ Հայտնի է որպես կենդանիների և Կենդանիների պաշտպանության միջազգային ֆոնդի իրավապաշտպան[5][6], որի արդյունքում դարձել է բուսակեր։ Մանուկ տարիքում, ինչպես փաստում է ինքը, շատ է ցանկացել անասնաբույժ, սակայն մաթեմատիկայի ցածր գնահատականները նրան հնարավորություն չեն տվել ընդունվել բժշկական համալսարան[7]։

Բացի ֆրանսերենից (էլզասի բարբառ), տիրապետում է նաև անգլերենի և գերմաներենի[8]։ Դրա հետ զուգահեռ ուսումնասիրում է նաև ֆրանսերենի մյուս բարբառները[9]։

2013 թվականից Դելֆինը նկարահանվում է «Ֆորտ Բոյար» հեռուստախաղում։ Մարմնավորում է Դատավոր Բլանշի դերը, իսկ 2015 թվականից նաև՝ դատավոր Ռուժի։ Բլանշը կազմակերպում է մրցություններ այն խաղացողների համար, որոնք խաղի ընթացքում բանտարկվել են։ Բացի այդ, 2012 թվականին թիմերից մեկի կազմում մասնակցել է հեռուստախաղին։ 2015 թվականից Ռուժի կերպարում անց է կացնում մրցություններ թիմերի մասնակիցների համար՝ հաղթելու դեպքում տալով նրանց բանալիներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելֆին Վեսպիզե» հոդվածին։