Դելորեյն (անգլ.՝ Deloraine), փոքր քաղաք (անգլ.՝ town) Թասմանիայի հյուսիսում (Ավստրալիա

Բնակավայր
Դելորեյն
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ԲԾՄ241 մետր
Բնակչություն3035 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Փոստային դասիչ7304
Դելորեյն (Թասմանիա) (Ավստրալիա)##
Դելորեյն (Թասմանիա) (Ավստրալիա)

Աշխարհագրություն խմբագրել

Դելորեյնը գտնվում է հյուսիսային Թասմանիայում՝ Մեծ Արևմտյան Թիրսի լեռնաշղթայի ստորոտին մոտ։ Քաղաքով հոսում է Մեանդր գետը՝ Հարավային Էսկ գետի ձախ վտակը։ Դելորեյնը մոտավորապես նույն հեռավորությունն է (մոտ 50 կմ) Լոնսսթոնից և Դեվոնպորտից[2][3]:

Պատմություն խմբագրել

Տարածքը, որտեղ այժմ գտնվում է Դելորեյնը, եվրոպացիների կողմից ուսումնասիրվել է մոտ 1823 թվականին, և դրանից անմիջապես հետո այնտեղ հայտնվել են առաջին բնակավայրերը[4]։ 1828 թվականին կալանավորների աշխատանքով կառուցվել է առաջին կամուրջը Մեանդեր գետի վրա, իսկ 1831 թվականին կառուցվել է առաջին տունը ներկայիս Դելորեյնի տարածքում[5]։ 1832 թվականին տեղագրագետ Թոմաս Սքոթը (Thosmas Scott, 1800—1855) բնակավայրին տվել է «Դելորեյն» անունը՝ փոխառելով այս անվանումը «Վերջին մենեստրելի երգը» պոեմից, որի հեղինակը նրա ազգական Վալտեր Սքոթն է[5][6]։

1836 թվականին բնակավայրում բացվել է փոստային բաժանմունք։ Բնակչության աճը դանդաղ էր, բայց նոր վերաբնակիչների ներհոսքը զգալիորեն մեծացել է 1850-ականներին, երբ կառավարությունը սկսել է հողը վաճառել 1 մեկ ակրը ֆունտ ստեռլինգով։ 1863 թվականին Դելորեյնն ստացել է քաղաքային ինքնակառավարվող տարածքի (անգլ.՝ municipality) կարգավիճակ, իսկ 1872 թվականին ավարտվել է Դելորեյնի և Լոնսեստոնի միջև երկաթուղու կառուցումը[5]։

1981 թվականից ի վեր ամեն տարի Դելորեյնում անցկացվում է Tasmanian Craft Fair-ը, որը արվեստի և արհեստների խոշոր տոնավաճառ է[4]։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Դելորեյնի բնակչությունը կազմում էր 2432 մարդ, որոնցից 45,8 %-ը տղամարդիկ էին, իսկ 54,2 %-ը՝ կանայք։

Դելորեյնի բնակիչների միջին տարիքը 48 էր[7]։

Բնակչության թվաքանակը
19962001200620112016
  2168[8]    2031[9]    2243[10]    2333[11]    2432[12]  

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի հյուսիսային ծայրով անցնում է Բասս-Հայվեյ (Bass Highway) մայրուղին, որը ձգվում է Թասմանիայի հյուսիսային ափի երկայնքով Լոնսսթոնից մինչև Դեվոնպորտ։ Դեպի հարավ՝ Գրեյթ Լեյք լճի ուղղությամբ (հետագայում դեպի Հոբարթ), հեռանում է  Հայլենդ Լեյքս-Ռոուդ (Highland Lakes Road) ավտոճանապարհը։ Արևելքից Դելորեյնին է մոտենում Մեանդեր Վելլի Ռոուդ (Meander Valley Road) ավտոմոբիլային ճանապարհը, իսկ Մոլ Քրիք Ռոուդ (Mole Creek Road) ճանապարհը գնում է դեպի արևմուտք։

Մոտակա օդանավակայաններն են Լաունսթոնի և Դեվոնպորտի օդանավակայանները, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնից մոտ 50-55 կմ հեռավորության վրա[13]։

Կլիմա խմբագրել

Դելորեյնի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 22.4
(72.3)
24.2
(75.6)
19.6
(67.3)
17.0
(62.6)
13.8
(56.8)
12.1
(53.8)
12.0
(53.6)
13.1
(55.6)
13.9
(57)
15.3
(59.5)
18.5
(65.3)
20.0
(68)
15.7
(60.3)
Միջին օրական °C (°F) 15.7
(60.3)
15.8
(60.4)
13.7
(56.7)
10.7
(51.3)
8.2
(46.8)
7.0
(44.6)
6.9
(44.4)
7.3
(45.1)
8.9
(48)
9.8
(49.6)
12.2
(54)
14.3
(57.7)
10.9
(51.6)
Միջին ցածր °C (°F) 9
(48)
9.1
(48.4)
7.8
(46)
4.3
(39.7)
2.5
(36.5)
1.9
(35.4)
1.8
(35.2)
1.5
(34.7)
3.8
(38.8)
4.2
(39.6)
5.8
(42.4)
8.6
(47.5)
5.0
(41)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 51
(2.01)
50
(1.97)
51
(2.01)
77
(3.03)
88
(3.46)
102
(4.02)
121
(4.76)
118
(4.65)
96
(3.78)
82
(3.23)
64
(2.52)
63
(2.48)
832
(32.76)
Միջին ամսական արևային ժամ 294 250 227 200 148 132 137 149 190 244 247 267 2485
Աղբյուր #1: Meander Valley Climate Data
Աղբյուր #2: World Weather and Climate

Պատկերասրահ խմբագրել

 
Խանութներ Էմյու-Բեյ-Ռոուդ
 
Երկաթուղային կամուրջ
 
Ամբարտակ Մեանդեր գետի վրա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deloraine // QuickStatsABS.
  2. «Deloraine». www.greatwesterntiers.net.au. Վերցված է 05.05.2016-ին.
  3. «Deloraine». Meander Valley Council — www.meander.tas.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 05.05.2016-ին.
  4. 4,0 4,1 «About Deloraine». www.tascraftfair.com.au. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 06.05.2016-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Deloraine, Tasmania» (անգլերեն). www.aussietowns.com.au. Վերցված է 06.05.2016-ին.
  6. G. H. Crawford. «Scott, Thomas (1800—1855)» (անգլերեն). Australian Dictionary of Biography, Australian National University. Վերցված է 06.05.2016-ին.
  7. Kahn, T.; Bosch, J.; Levitt, M. F.; Goldstein, M. H. (1975-09). «Effect of sodium nitrate loading on electrolyte transport by the renal tubule». The American Journal of Physiology. 229 (3): 746–753. doi:10.1152/ajplegacy.1975.229.3.746. ISSN 0002-9513. PMID 2016.
  8. Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres and Localities, Tasmania, 1996
  9. «2001 Census QuickStats: Deloraine (Urban Centre/Locality)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. «2006 Census QuickStats: Deloraine (Urban Centre/Locality)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. «2011 Census QuickStats: Deloraine (Urban Centre/Locality)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. «2016 Census QuickStats: Deloraine (Urban Centre/Locality)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  13. «LISTmap». Tasmanian Government Department of Primary Industries and Water. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելորեյն (Թասմանիա)» հոդվածին։