Դևոնպորտ (անգլ.՝ Devonport), քաղաք Թասմանիայի հյուսիսում (Ավստրալիա)։ Դևոնպորտը Բերնի քաղաքի հետ միասին համարվում են Թասմանիայի հյուսիսարևմտյան մասի հիմնական շրջանային կենտրոնները։

Բնակավայր
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1890 թ.
Մակերես116 կմ²
ԲԾՄ0 մետր
Բնակչություն24 591 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Պաշտոնական կայքdevonport.tas.gov.au(անգլ.)
Դևոնպորտ (Թասմանիա) (Ավստրալիա)##
Դևոնպորտ (Թասմանիա) (Ավստրալիա)

Աշխարհագրություն խմբագրել

Դևոնպորտը գտնվում է Թասմանիայի հյուսիսային կողմում՝ Բասսի նեղուցի ափին, որը բաժանում է Թասմանիան մայրցամաքային Ավստրալիայից։ Դևոնպորտը գտնվում է Բասսի նեղուցը թափվող Մերսի գետի գետաբերանում։ Դևոնպորտի արևմտյան ծայրում գտնվում է Դոն գետի գետաբերանը։

Պատմություն խմբագրել

 
Մերսի Բլաֆ փարոսը Դևոնպորտում

Մերսի գետի գետաբերանի առաջին ուսումնասիրությունն իրականացվել է Van Diemen's Land Company-ի կողմից 1826 թվականին։ Տարածքում առաջին վերաբնակիչները սկսել են բնակություն հաստատել 1851 թվականին. նրանց թիվը սկսել է աճել ածխի հանքավայրերի հայտնաբերմամբ, և գետաբերանն սկսել է օգտագործվել որպես նավահանգիստ։ 1850-ականների կեսերին Մերսի գետի տարբեր ափերին առաջացել են երկու բնակավայր՝ Ֆորմբին (Formby) և Տորքուեյը (Torquay)[2]։

1870-ական թվականներին իրականացվել է Մերսի գետի գետաբերանի խորացում, ինչը նպաստել է նավագնացության զարգացմանը. շոգենավերը կարողացել են նավարկել Դևոնպորտի և Մելբուռնի միջև։ 1889 թվականին ավարտվել է Մերսի Բլաֆ (անգլ.՝ Mersey Bluff կամ ուղղակի Bluff) փարոսի կառուցումն համանուն հրվանդանի ափին՝ Մերսի գետի՝ Բասսի նեղուց թափվելու վայրից մի փոքր արևմուտք։

1890 թվականին Տորքուեյի և Ֆորմբիի բնակիչները քվեարկել են բնակավայրերը մեկ քաղաքի կազմում միավորելու օգտին, որը կոչվել է Դևոնպորտ։ 1901 թվականին բացվել է կամուրջ (Victoria Bridge), որը միացնում էր քաղաքի երկու հատվածները[2]։ Այս կամուրջն օգտագործվել է մինչև 1973 թվականը, երբ բացվել է նոր, բետոնե կամուրջը Մերսի գետի վրա։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Դևոնպորտի բնակչությունը կազմում էր 23 046 մարդ (տղամարդիկ՝ 47,0 %, կանայք՝ 53,0 %)։

Դևոնպորտի բնակիչների միջին տարիքը 43 էր[3]։

Բնակչության թվաքանակը
19962001200620112016
  22 299[4]    21 528[5]    22 315[6]    22 770[7]     23 046[3]   

Տրանսպորտ խմբագրել

Դևոնպորտում գտնվում է Spirit of Tasmania լաստանավային տերմինալը․ Spirit of Tasmania I և Spirit of Tasmania II երկու լաստանավերն ամեն օր անցնում են Դևոնպորտի և Մելբուռնի միջև գտնվող Բասսի նեղուցը՝ Թասմանիան միացնելով մայրցամաքին։ Միակողմանի ճանապարհորդությունը տևում է մոտ 11 ժամ։

Դևոնպորտի օդանավակայանը (Devonport Airport) գտնվում է քաղաքի կենտրոնից մոտ 8 կմ դեպի արևելք[8]։ QantasLink ավիաընկերությունը՝ Qantas ընկերության տարածաշրջանային ստորաբաժանումը, թռիչքներ է իրականացնում Դևոնպորտից Մելբուռն (2011 թվականի ժամանակացույցի համաձայն՝ օրական 4 թռիչք[9]), իսկ Tasair տարածաշրջանային ընկերությունը՝ դեպի Հոբարթ և Քինգ կղզի։

Դևոնպորտով անցնում է   Բասս-Հայվեյ (Bass Highway) մայրուղին՝ կապելով այն Թասմանիայի հյուսիսային ափի այլ քաղաքների՝ Բերնիի (48 կմ) և Լոնսեստոնի (99 կմ) հետ։

Դևոնպորտն սպասարկում են մի քանի ավտոբուսային ընկերություններ, ներառյալ Link-ը, Redline-ը և Phoenix-ը։

Կլիմա խմբագրել

Դևոնպորտի օդանավակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33.2
(91.8)
30.6
(87.1)
29.0
(84.2)
24.9
(76.8)
20.7
(69.3)
18.8
(65.8)
16.7
(62.1)
18.1
(64.6)
20.0
(68)
24.8
(76.6)
26.3
(79.3)
30.9
(87.6)
33.2
(91.8)
Միջին բարձր °C (°F) 21.2
(70.2)
21.6
(70.9)
20.3
(68.5)
17.6
(63.7)
15.3
(59.5)
13.3
(55.9)
12.7
(54.9)
13.1
(55.6)
14.1
(57.4)
15.8
(60.4)
17.7
(63.9)
19.5
(67.1)
16.9
(62.4)
Միջին օրական °C (°F) 16.7
(62.1)
17.1
(62.8)
15.6
(60.1)
13.1
(55.6)
11.1
(52)
9.2
(48.6)
8.7
(47.7)
9.1
(48.4)
10.1
(50.2)
11.6
(52.9)
13.4
(56.1)
15.0
(59)
12.6
(54.7)
Միջին ցածր °C (°F) 12.2
(54)
12.6
(54.7)
10.8
(51.4)
8.6
(47.5)
6.8
(44.2)
5.1
(41.2)
4.6
(40.3)
5.0
(41)
6.0
(42.8)
7.3
(45.1)
9.0
(48.2)
10.5
(50.9)
8.2
(46.8)
Ռեկորդային ցածր °C (°F) 4.0
(39.2)
4.3
(39.7)
1.3
(34.3)
0.5
(32.9)
−1.8
(28.8)
−1.9
(28.6)
−2.2
(28)
−1.6
(29.1)
−2.0
(28.4)
−0.3
(31.5)
0.6
(33.1)
1.6
(34.9)
−2.2
(28)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 41.4
(1.63)
29.2
(1.15)
38.1
(1.5)
62.2
(2.449)
67.5
(2.657)
78.9
(3.106)
88.1
(3.469)
84.3
(3.319)
74.4
(2.929)
61.6
(2.425)
55.4
(2.181)
53.4
(2.102)
734.5
(28.917)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) 7.5 6.0 7.3 9.4 11.3 12.4 15.0 14.6 14.2 11.8 9.9 8.2 127.6
Միջին ամսական արևային ժամ 263.5 240.1 210.8 171.0 142.6 132.0 136.4 151.9 186.0 232.5 246.0 257.3 2370,1
Աղբյուր #1: Bureau of Meteorology[10]
Աղբյուր #2: Bureau of Meteorology (1981–1996 sunshine hours)[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL612002
  2. 2,0 2,1 «History of Devonport»։ devonport.tas.gov.au։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 26.08.2011 
  3. 3,0 3,1 «2016 Census QuickStats: Devonport (L) (Urban Centre/Locality)»։ Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-02-ին։ Վերցված է 04.03.2016 
  4. Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres and Localities, Tasmania, 1996
  5. Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres, Australia, 2001
  6. «2006 Census QuickStats: Devonport (Urban Centre/Locality)»։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-19-ին։ Վերցված է 2021-11-06 
  7. «2011 Census QuickStats: Devonport (Urban Centre/Locality)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2021-11-06 
  8. «Devonport Airport»։ tasports.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-26-ին։ Վերցված է 25.08.2011 
  9. "Climate statistics for Devonport Airport". bom.gov.au. Bureau of Meteorology. Retrieved 11 April 2017.
  10. "Climate statistics for Forthside Climate Research Station (1981–2010)". bom.gov.au. Bureau of Meteorology. Retrieved 28 October 2017.

Արտաքին հղումներ խմբագրել