Դեբորա Լիպշտադտ

ամերիկացի պատմաբան

Դեբորա Էսթեր Լիպշտադտ (անգլ.՝ Deborah Esther Lipstadt, մարտի 18, 1947(1947-03-18)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի պատմաբան, Հոլոքոստի ուսումնասիրող, Էմորիի համալսարանի (Ատլանտա) Հրեական նորագույն պատմության և Հոլոքոստի ուսումնասիրության ինստիտուտի պրոֆեսոր։

Դեբորա Լիպշտադտ
անգլ.՝ Deborah Esther Lipstadt
Ծնվել էմարտի 18, 1947(1947-03-18)[1] (77 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննոր ժամանակաշրջանի պատմաբան, պատմաբան, գրող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Էմորիի համալսարան
Ալմա մատերՆյու Յորք քաղաքի քոլեջ (1969), Բրանդեյսի համալսարան (1972), Բրանդեյսի համալսարան (1976) և Hebrew Academy of the Five Towns and Rockaway?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Պարգևներ
Կայքhdot.org(անգլ.)
 Deborah Lipstadt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դեբորա Լիպշտադտը ծնվել է 1947 թվականի մարտի 18-ին նացիստական Գերմանիայից գաղթած հրեաների ընտանիքում և մեծացել է Նյու Յորքում[4]։ Ավարտել է Նյու Յորքի քաղաքային քոլեջը, ստացել մոգիստրոսի աստիճան, ապա պրոֆեսորի կոչում Բրանդեյսի համալսարանում։ Աշխատում է Էմորիի համալսարանում։

Հոլոքոստի հիշատակի ամերիկյան թանգարանի ակադեմիական հանձնաժողովի նախագահն է[5]։ 1994 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Դեբորա Լիպշտադտին նշանակել է ամերիկյան «Հոլոքոստի զոհերի հիշատակի խորհրդի» անդամ[6]։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Պրոֆեսոր Դեբորա Լիպշտադտը հայտնի է նրանով, որ գիտական բանավեճեր է վարում Հոլոքոստը ժխտողների հետ։ 1993 թվականին նա հրատարակել է այդ խնդրին նվիրված «Denying the Holocaust: The Growing Assault on Truth and Memory» գիրքը[7]։

Սակայն, չնայած Հոլոքոստը ժխտողների դեմ մշտական պայքարելուն, Դեբորա Լիպշտադտը չի սատարում Հոլոքոսքտի ժխտող արտահայտություններն արգելելու կամ դրանց համար պատժելու քաղաքականությանը։

«Ես կողմնակից եմ այնպիսի տհաճ մանրուքի, ինչպիսին է խոսքի ազատությունը, և ինձ շատ է անհանգստացնում, երբ կառավարությունը սահմանափակում է այն»[8]։

2007 թվականի փետրվարին Լիպշտադտն օգտագործել է «մեղմ ժխտում» (անգլ.՝ soft-core denial) նորաբանությունը Սիոնիստական միության՝ Լոնդոնում կայացած բարեգործական ամենամյա ճաշկերույթի ժամանակ։ Խոսելով Ջիմի Քարթերի «Պաղեստին. խաղաղություն, ոչ թե մեկուսացում» (անգլ.՝ Palestine: Peace Not Apartheid) գրքի մասին՝ Դեբորա Լիպշտադտը հայտարարել է.

«Երբ Միացյալ Նահանգների նախկին նախագահը գիրք է գրում իսրայելա-պաղեստինյան ճգնաժամի մասին և գրքի սկզբում տեղադրում է ժամանակագրական աղյուսակ, որպեսզի նպաստի դրությունը հասկանալուն, և այդ աղյուսակում չի ներկայացնում էական որևէ բան 1939 և 1947 թվականների միջև, ապա դա մեղմ ժխտում է»[9]։

Հետագայում Լիպշտադտն այդ տերմինն օգտագործել է Հոլոքոստը ժխտողների վերաբերյալ, ովքեր ընդունում են այդ իրադարձությունն ընդհանուր առմամբ, սակայն փորձում են նվազեցնել նրա մասշտաբներն ու եզակիությունը նրա նշանակալի կողմերի անտեսման կամ այլ իրադարձությունների հետ ոչ ճիշտ համեմատություններ կատարելու միջոցով[10][11]։

Դատն ընդդեմ Դևիդ Իրվինգի խմբագրել

1996 թվականին գրող Դևիդ Իրվինգը Բրիտանական դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Դեբորա Լիպշտադտի և «Penguin Books» հրատարակչության դեմ՝ նրանց մեղադրելով զրպարտության և իր գիտական ու գործնական հեղինակությանը վնաս հասցնելու համար։

Դատն արժանացել է հասարակության ուշադրությանը ոչ միայն Մեծ Բրիտանիայում[12]։ Գործը շարունակվել է մի քանի տարի։ Քանի որ բրիտանական օրենքներն ապացույցներ հավաքելու հարցը թողնում են պատասխանող կողմի վրա, Լիպշտադտն ու հրատարակչությունը ստիպված են լինում դատարանին համոզել իրենց ճշմարտացիության մեջ։ Նրանք կարողացել են Երրորդ ռայխի պատմության մի շարք առաջատար փորձագետների օգնությամբ ապացուցել, որ Իրվինգը մանիպուլյացիաներ է արել փաստաթղթերով, աղավաղել պատմական փաստերը, և դրա դրդապատճառը եղել են նրա հակասեմական համոզմունքները[13]։

Այդ դատում պատմության մեջ առաջին անգամ հրապարակայնորեն կարդացվել են հատվածներ նացիստական հանցագործ Ադոլֆ Էյխմանի՝ մինչ այդ չհրապարակված[14]։

2000 թվականի ապրիլի 11-ին դատավոր Գրեյը հրապարակել է 333 էջանոց դատավճիռը[12]։ Իրվինգը պաշտոնապես ճանաչվել է հակասեմական, ռասիստ և Հիտլերի ջատագով։ Նրա հայցի բոլոր պահանջները մերժվել են, և նա պարտավորվել է վճարել 3,2 մլն ֆունտ՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում[15]։

Քաղաքականություն խմբագրել

Նախագահ Ջորջ Բուշի խնդրանքով Դեբորա Լիպշտադտը Միացյալ Նահանգները ներկայացրել է Աուշվիցի ազատագրման 60-ամյակին նվիրված միջացառմանը։ 2007 թվականի հունիսին Ջորջ Բուշը Լիպշտադտին ընդգրկել է ԱՄՆ-ի պատգամավորության կազմում՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գիտաժողովին, որ նվիրված էր անհանդուրժողականության ու հակասեմականության դեմ պայքարին[16]։

Մատենագրություն խմբագրել

  • Deborah E. Lipstadt. Beyond Belief: The American Press and the Coming of the Holocaust 1933—1945. 1993. ISBN 0-02-919161-0. (անգլ.)
  • Lipstadt D. Denying the Holocaust: The Growing Assault on Truth and Memory. — Penguin Books, 2004. — ISBN 978-0-14-024157-0
  • Deborah E. Lipstadt. History on Trial: My Day in Court with David Irving. 2005. ISBN 0-06-059376-8. (անգլ.)

Կինոյում խմբագրել

2016 թվականին նկարահանված «Ժխտում» ֆիլմում (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) Դեբորա Լիպշտադտի դերը կատարում է Ռեյչել Ուայզը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #122473116 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Что расскажем детям
  5. Кто такая д-р Дебора Липштадт?
  6. Hebrew Union College-Jewish Institute of Religion News & Publications. «Third Annual Bamberger Memorial Lecture with Deborah E. Lipstadt (22/11/2005)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 14 июня 2008-ին.
  7. Deborah Lipstadt, Denying the Holocaust: The Growing Assault on Truth and Memory, Penguin, New-York, 1993; London, 1994 (անգլ.)
  8. Евросоюз планирует принять спорный закон против отрицания геноцида
  9. Quoted by Jonny Paul, «Holocaust Scholar Warns of New 'soft-core' Denial» Արխիվացված 2013-07-06 archive.today The Jerusalem Post (6 փետրվարի, 2007 թվական) (անգլ.).
  10. «Lipstadt lecture to focus on Holocaust denial, libel suit». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. Denying the deniers: Q & A with Deborah Lipstadt
  12. 12,0 12,1 «Одна, но пламенная страсть». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  13. R. J. Evans, Lying about Hitler. History, Holocaust, and the David Irving Trial, Basic Books, New York, 2001 и R.J. van Pelt, The case for Auschwitz: Evidence from the Irving Trial, Indiana University Press, 2002. (անգլ.)
  14. «Эйхмана процесс»՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  15. 3,2 миллиона долларов — за попытку оправдать нацизм
  16. «Deborah E. Lipstadt». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Դեբորա Լիպշտադտ