Դաֆնի Քին Ֆերնանդես (իսպ.՝ Dafne Keen Fernández։ հունվարի 4, 2005(2005-01-04)[1], Մադրիդ, Իսպանիա)[2][3], անգլո-իսպանացի դերասանուհի, հայտնի է Քրուզ Օլիվերի «Փախստականները» հեռուստաֆիլմում խաղացած Աննայի «Անի» և «Լոգան» ֆիլմում մուտանտ Լորայի դերերով։

Դաֆնի Քին
Ծննդյան թիվ՝հունվարի 4, 2005(2005-01-04)[1] (19 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
 Իսպանիա[1]
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 6748436

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Դաֆնի Քինը բրիտանացի դերասան Ուիլ Քինի և իսպանացի դերասանուհի, թատրոնի ռեժիսոր և բանաստեղծուհի Մարիա Ֆերնանդես Աչեի դուստրն է[4]։

Քինը առաջնելույթ է ունեցել կինոյում 2014 թվականին (իր հայրիկի հետ միասին) Քրուզ Օլիվերի «Փախստականները» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Աննայի «Անի» դերը[5][6]։

2017 թվականին «Լոգան» ֆիլմում նկարահանվել է մուտանտ Լորայի դերով[7][8]։

2019 թվականին Դաֆնին հայտնվել է էկրաններին Լորա Բելակվայի «Մութ սկիզբ» բրիտանական սերիալի գլխավոր հերոսներից մեկի դերով։ Նա շարունակել է խաղալ այդ դերը երկրորդ եթերաշրջանում, որը թողարկվել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2014-2015 ս Փախստականները The Refugees Աննա «Անի» Կրուզ Օլիվեր
2017 ֆ Լոգան Logan Լորա Կինի
2018 ֆ Աննա Ana Աննա
2019 ս Մութ նյութեր His Dark Materials Լայրա Բելակվա/ Սիլվերթան

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Տարի Աշխատանք Կատեգորիա Արդյունք Ծանոթագրություններ
MTV Movie & TV Awards 2017 Լոգան Լավագույն դերասանական խումբը Հաղթանակ [9][10]
Իմպերիա (Empire Award) 2018 Լոգան Լավագույն կանացի առաջնաելույթը Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://teenagersbd.com/dafne-keen/
  2. «e-TALENTA». www.e-talenta.eu. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Dafne Keen on Instagram: "Had the best 14th birthday ever on the 4th!!!! 🖤 I couldn't post until now but it was AMAZING"». Instagram. 2019 թ․ հունվարի 7. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  4. «Logan's Dafne Keen: cutting her teeth – and claws – on the big screen as X-23 | Logan film | The Guardian». 2017 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Levine, Daniel S. (2016 թ․ հոկտեմբերի 20). «Dafne Keen as X-23: 5 Fast Facts You Need to Know». Heavy.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. «Who Plays Laura (aka X-23) in 'Logan'? Meet Dafne Keen!». Just Jared. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «'Logan' Image Teases Dafne Keen as Mutant X-23». Entertainment Weekly. 2016 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. «Latest Image From LOGAN Introduces Us To Dafne Keen's Laura/X-23». 2016 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  9. Bell, Crystal (2017 թ․ ապրիլի 6). «Here Are Your 2017 MTV Movie & TV Awards Nominations: See The Full List». MTV. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  10. «Hugh Jackman receives a copping from co-star Dafne Keen». Mail Online. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.