Մութ նյութեր (հեռուստասերիալ)

«Մութ նյութեր» (անգլ.՝ His Dark Materials), ամերիկա-բրիտանական ֆենթեզի հեռուստասերիալ, որի հիմքում Ֆիլիպ Փուլմանի համանուն եռագրությունն է[2]։ Սերիալը BBC Studios, New Line Cinema և Bad Wolf ընկերությունների համատեղ արտադրությունն է BBC One և HBO ալիքների համար։ HBO-ն նաև զբաղվում է սերիալի տարածմամբ[3]։

Մութ նյութեր
Ժանրֆենթզի հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀիմքHis Dark Materials?
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորԹոմ Հուփեր, Dawn Shadforth?, Otto Bathurst?, Էյրոս Լին, Jamie Childs? և Leanne Welham?
Գլխավոր
դերերում
Դաֆնի Քին, Ջեյմս Մաքէվոյ, Ռութ Ուիլսոն, Լին Մանուել Միրանդա և Մորֆիդ Քլարք
Գործադիր պրոդյուսերԹոբի Էմերիք, Դեբորա Ֆորտե, Julie Gardner?, Ֆիլիպ Պուլլման, Jane Tranter? և Փիրս Վենջեր
ՍցենարիստՋեք Թորն
ԵրաժշտությունԼորն Բելֆ
Գեղարվեստական աշխարհHis Dark Materials universe?
Նկարահանման վայրՔարդիֆ, Օքսֆորդ, Բրիստոլ, Լոնդոն, Blaenavon?, Crickhowell? և Brecon Beacons?
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ23
Էկրաններին էնոյեմբերի 3, 2019-ից դեկտեմբերի 18, 2022
ՀեռուստաալիքBBC One
ԸնկերությունBBC և New Line Cinema
ԴիստրիբյուտորBBC Studios?, HBO և HBO Max
Պաշտոնական կայքէջ

Համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի նոյեմբերի 3-ին BBC One հեռուստաալիքով, ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 4-ին HBO հեռուստաալիքով։ 2018 թվականի սեպտեմբերին, մինչև առաջին եթերաշրջանի նկարահանումների ավարտը, շարքը երկարաձգվել է երկրորդի, որը բաղկացած է 7 դրվագներից։ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին սերիալը երկարաձգվել է, երրորդ եթերաշրջանը կդառնա վերջինը[4]։

Սյուժե խմբագրել

Լիրայի պատմությունը սկսվում է Օքսֆորդում, որտեղ նա ապրում է իր հորեղբոր՝ լորդ Ազրիելի հսկողության ներքո։ Նա վարում է մեկուսացված կյանք՝ ուսուցիչներով և ուսանողներով շրջապատված։ Երբ ճակատագիրը նրան կբախի տիկին Քոլթերի հետ, աղջիկը կուղևորվի վտանգավոր և արկածներով լի ճանապարհորդության դեպի Լոնդոն, իսկ հետո կուղևորվի Հյուսիսային բևեռ։ Այդ ճանապարհին նա կհանդիպի դաշնակիցներին ու հավատարիմ օգնականներին՝ զրահապատ արջին՝ Յորեկ Բիրնիսոնին, վհուկ Սերաֆինա Պեկալային, գնչուական տաբորին՝ Ջոն Ֆայի գլխավորությամբ, ինչպես նաև տեխասցի ավիագնաց Լի Սքորսբիին։

Դերասանական կազմ խմբագրել

Հիմնական դերասանական կազմ խմբագրել

  • Դաֆնի Կին` Լիրա Բելակվա (հայտնի է նաև որպես Լիրա Սիրին)
  • Ռութ Ուիլսոն՝ Մարիսա Քոլթեր
  • Էն-Մարի Դաֆ՝ Մեգի «Մա» Կոստա
  • Քլարք Փիթերս՝ Հորդանան-քոլեջի Մագիստրոս
  • Ջեյմս Կոսմո՝ Ֆարդեր Կորամ Վան Տեքսել
  • Էրիոն Բաքարե՝ լորդ Կառլո Բորեալ
  • Ուիլ Քին՝ հայր Հյու Մաքֆեյլի
  • Լուսիան Մսամատի՝ Ջոն Ֆաա
  • Գերի Լյուիս՝ Թորոլդ
  • Լյուին Լլոյդ՝ Ռոջեր Պարսլոու
  • Դենիել Ֆրոգսոն՝ Թոն Կոստա
  • Ջեյմս Մաքէվոյ՝ լորդ Ազրիել Բելաքվա
  • Լին-Մանուել Միրանդա՝ Լի Սքորսբի
  • Ռուտա Գեդմինտաս՝ Սերաֆինա Պեկկալա
  • Ամիր Ուիլսոն՝ Ուիլ Փարի
  • Նինա Սոսանյա՝ Էլեյն Փարրի
  • Ջեյդ Անուկա՝ Ռուտա Սկադի
  • Շոն Գիլդեր՝ հայր Գրեյվս
  • Սայմոն Քիրբի՝ բժիշկ Մերի Մալոուն
  • Էնդրյու Սքոթ՝ գնդապետ Ջոն Փարրի

Արտադրություն խմբագրել

Զարգացման շրջան

2015 թվականի նոյեմբերին BBC One հեռուստաալիքը հայտարարել էր, որ Bad Wolf և New Line Cinema ընկերություններին պատվիրված է «Մութ նյութերի» հեռուստատեսային էկրանավորումը[5]։ 8-ը սերիանոց սերիալի պրեմիերան պետք է կայանար 2017 թվականին, սակայն 2017 թվականի ապրիլին Ջեք Թորնը հարցազրույցում պատմել է, որ սերիալը դեռ արտադրության փուլում է[6]։

Նկարահանումները մեկնարկել են 2018 թվականի հուլիսին Քարդիֆում[7]։ 2018 թվականի սեպտեմբերին BBC-ի գլխավոր տնօրեն Թոմ Հոլը հաստատել է, որ «Բևեռափայլի» էկրանավորումը միայն սկիզբն է, և առնվազն ևս մեկ եթերաշրջան կնկարահանվի։ Նկարահանումներն ավարտվել են 2018 թվականի դեկտեմբերի 14-ին[8]։

Արձագանք խմբագրել

Ինչպես ցանկացած էկրանավորում, «Մութ նյութերը» երկիմաստ արձագանք է առաջացրել. մի կողմից քննադատները դժգոհ են առաջին դրվագների ձգձգման պատճառով, մյուս կողմից՝ հիմնական սյուժետային ինտրիգների չափազանց արագ բացահայտման համար։ Սերիալը համեմատում են և «Գահերի խաղի», և Հարրի Փոթերի մասին ֆիլմերի հետ[9]։

Նշումներ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. Հովսեփյան, Սերգեյ (2019 թ․ հուլիսի 25). «HBO-ն թողարկել է «Մութ նյութեր» սերիալի առաջին թրեյլերը | | ԿինոՊրես». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  3. White, Peter; White, Peter (2019 թ․ փետրվարի 24). «BBC Unveils First-Look At Big-Budget Adaptation Of Philip Pullman's Fantasy Epic 'His Dark Materials'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  4. White, Peter; White, Peter (2020 թ․ դեկտեմբերի 22). «'His Dark Materials' Renewed For Third & Final Season At HBO & BBC». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  5. www.bbc.co.uk https://www.bbc.co.uk/mediacentre/latestnews/2015/his-dark-materials. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «Jack Thorne opens up about his "exciting" His Dark Materials TV series». Radio Times (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  7. Chu, Henry; Chu, Henry (2018 թ․ հուլիսի 27). «Lin-Manuel Miranda, James McAvoy, Ruth Wilson Cast in BBC's 'His Dark Materials'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  8. «His Dark Materials TV series has officially finished filming». Radio Times (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  9. VanArendonk, Rachel Handler, Jackson McHenry, Kathryn (2019 թ․ նոյեմբերի 27). «Is His Dark Materials Finally Getting Good?». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)