Դաքքայի Մետրոպոլիտեն (բենգալերեն՝ ঢাকা মেট্রো রেল), Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի տրանսպորտային համակարգի կարևոր մաս։ «BRT» համակարգի հետ մեկտեղ մետրոն կառուցված է, որպեսզի մեղմացնի երթևեկության իրավիճակը Դաքքայում՝ մշտապես լինելով աշխարհի ամենամեծ ավտոմոբիլային խցանումների քաղաք։ Այն 20-ամյա տրանսպորտային ստրատեգական ծրագրի մի մասն է, որը մշակվել է Դաքքայի տրանսպորտի համակարգող մարմնի կողմից[1]։

Դաքքայի մետրոպոլիտեն
բենգալերեն՝ ঢাকা মেট্রো রেল
Տեսակմետրոպոլիտեն
ԿառավարիչDhaka Mass Transit Company Ltd.
ԵրկիրԲանգլադեշ Բանգլադեշ
ՔաղաքԴաքքա
Բացման տարեթիվդեկտեմբերի 28, 2022
Գծերի երկարություն20.1
Երկաթուղագծի լայնություն1435 mm track gauge
Կայարանների քանակ16
Գծերի քանակ1
ԳծերMRT Line 6
dmtcl.gov.bd
 Category:Dhaka Metro Rail Վիքիպահեստում

Կառուցվում է մեկ գիծ, որը կոչվում է MRT (անգլ.՝ Mass Rapid Transit) Line-6։ Բացվել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին, և ապագայում Դաքքայի տրանսպորտի նախարարությունը նախատեսում է կառուցել ևս 5 գիծ։

Գծեր խմբագրել

  • MRT Line 1
  • MRT Line 2
  • MRT Line 3
  • MRT Line 4
  • MRT Line 5 (պլանավորվածներ1-5)։
  • MRT Line 6-ը բաղկացած է 16 բարձրադիր կայաններից՝ յուրաքանչյուրը 180 մ երկարությամբ։ Գծի երկարությունը կկազմի 20,1 կմ։ Ամբողջ գիծը, բացառությամբ դեպոյի, կբարձրացվի ներկայիս ճանապարհներից, հիմնականում միջնագծերից[2]։ Առաջին հատվածը բացվել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին։ Գծի շարունակությունը կբացվի 2024 թվականին։

Կառուցում խմբագրել

Շինարարկան աշխատանքները սկսվել են 2016 թվականի հունիսի 26-ն վարչապետ Շեյխ Հասինայի մասնակցությամբ[3]։ Կառուցումը իրականացնում են «Italian-Thai Development Public Company Ltd»-ն և «Sinohydro Corporation Ltd.»-ն[4]։

Նկարագրություն խմբագրել

2013 թվականի փետրվարի 20-ին Բանգլադեշի կառավարությոան և Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության միջև ստորագրվեց համաձայնագիր 6-րդ գծի (20,1 կմ)[5] կառուցման վերաբերյալ՝ 2,8 միլիարդ դոլար արժողությամբ[6]։ Ի սկզբանե երթուղին պետք է ձգվեր Ուտարայից՝ Դաքքայի հյուսիսային արվարձանից, մինչև մայրաքաղաքի հարավ՝ Սայեդաբադ, այնուհետև երկարացվեց Ուտարայից հյուսիս և հարավից կրճատվեց մինչև Մոթիջիլա[7]։

Նախատեսվում է գնել մինչև 1800 ուղևոր տեղափոխող 56 գնացք, ինչի շնորհիվ Դաքքայի մետրոպոլիտենը ժամում կսպասարկի ավելի քան 60 000 ուղևոր մոտ 4 րոպե սպասման ժամանակով[8]։ Ամբողջ երթուղին կարելի է անցնել 100 կմ/ժ արագությամբ 40 րոպեից պակաս ժամանակհատվածում, ինչը ակնկալում է, որ կտրուկ կնվազեցվի քաղաքում տեղի ունեցող խցանումների թիվը[8]։

Ծրագրի գլխավոր ներկայացուցիչն է Դաքքայի տրանսպորտի համակարգող մարմնի և կապի նախարարությունը, արտասահմանյան և բանգլադեշյան ընկերությունների Համընկերությամբ, որը հայտնի է որպես NKDM ասոցիացիա, որը ծառայում է որպես Գլխավոր խորհրդատու (GC): NKDM ասոցիացիան ներառում է՝ Nippon Koei Japan, Nippon Koei India, Delhi Metro Rail Corp (Հնդկաստան), Mott MacDonald UK, Mott MacDonald India և Բանգլադեշի դիզայնի խորհրդատուներին։

Կառուցման ընթացքը խմբագրել

 
Ապագա մետրոյի գծի երկաթբետոնե հենարաններ 2020 թվականի օգոստոսին

Կոմունալ ծառայությունների ցանցի տեղափոխումը Միրփուր 10-ից Ագարգաոն նախատեսվում էր սկսել 2016 թվականի օգոստոսին։ Այլ հետազոտություններն ավարտվել են 2014 թվականից մինչև 2016 թվականի հոկտեմբերը ընկած ժամանակահատվածում։

2015 թվականի մայիսի դրությամբ գծի վրա երկրաբանական աշխատանքներն ավարտվել են, առաջին հատվածի կառուցումը սկսվել է 2016 թվականի հունիսի 26-ին[3], իսկ երկրորդ հատվածի շինարարությունը նախատեսվում էր սկսել 2017 թվականի հուլիսին և շահագործման հանձնել 2019 թվականի վերջում կամ մինչև 2020 թվականի սկիզբը[5]։

Դեպոյի կառուցմանն աջակցում և աշխատում է ճապոնական «Tokyu Construction Ltd» ընկերությունը, որը տեղակայված կլինի 23,84 հա հողատարածքի վրա։ Շինարարության արժեքը գնահատվում է 5,67 միլիարդ տակ (67 միլիոն ԱՄՆ դոլար

Բացում խմբագրել

2022 թվականի դեկտեմբերի 28 բացվել է 6-րդ գծի առաջին հատվածը՝ 11,7 կմ երկարությամբ[9]։ Դաքքայի մետրոպոլիտենի գնացքի առաջին վարորդը կին է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About MRT Line-6». DHAKA MASS TRANSIT COMPANY LTD. DHAKA MASS TRANSIT COMPANY LTD. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  2. https://web.archive.org/web/20180710141451/http://www.railwaygazette.com/news/single-view/view/dhaka-metro-construction-officially-launched-again.html. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 «PM opens work on metro, BRT». 2016 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Just 12% progress made in metro rail project in 4 years». Dhaka Tribune. 2017 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  5. 5,0 5,1 «Japan provides funds for Dhaka Metro rail system». Railway-Technology.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. https://web.archive.org/web/20130521135029/http://www.globalpost.com/dispatch/news/afp/130220/bangladesh-japan-strike-deal-28-bln-dhaka-metro-rail-0. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. «In 37 minutes». 2016 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  8. 8,0 8,1 Ahmed, Shamim; bdnews24.com. «Dhaka Metrorail to carry 60,000 people per hour». bdnews24.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. https://www.railway.supply/premer-ministr-bangladesh-otkryla-pervuyu-liniyu-metro-v-dakke/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)