Դացե Ռուկշանե

լատվիացի արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, հրապարակախոս, խմբագիր

Դացե Ռուկշանե (լատիշ․՝ Dace Rukšāne, օգոստոսի 7, 1969(1969-08-07), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանիչ, հրապարակախոս, խմբագիր։

Դացե Ռուկշանե
Dace Rukšāne
Ծնվել էօգոստոսի 7, 1969(1969-08-07) (54 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, գրող, արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, թարգմանչուհի, հրապարակախոս, խմբագիր և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Լատվիա
Համատեղ ապրողDž. Dž. Džilindžers?
 Dace Rukšāne Վիքիպահեստում

Ծնվել է Ռիգայում 1969 թվականին։ Երեք վեպերի՝ «Սիրավեպիկ» (2002), «Բեատրիսի անկողնային պատմությունները» (2002), «Ինչու էիր լաց լինում» (2003), պատմվածքների ժողովածուների՝ «Հարյուր սեքսոտ շաբաթ օր» (2005), «Զրույցներ հարաբերությունների մասին» (2008), «Կիպսալայի թռչունները» (2009), և էսսեների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, դանիերեն, անգլերեն և ռուսերեն։ Անգլերենից Ռուկշանեի թարգմանությամբ լույս են տեսել Իվ Էնցլերի «Հեշտոցի մենախոսությունները» (2004) պիեսը, Հենրի Միլերի «Ուղղակի խենթանում եմ Հարրիի համար» վեպը «Այդ խենթ, խենթ Հարրին» անվանումով (2005) և բեմադրվել են Լատվիայի բեմերում։ Այս գրքում ներկայացված են Դացե Ռուկշանեի «Կիպսալայի թռչունները» ժողովածուից երկու պատմվածք։

Հեղինակն ապրում է Ռիգայում։ 2004 թվականից մինչ օրս «Լիլիտա» ամսագրի գլխավոր խմբագիրն է[1]։

Դացե Ռուկշանեն հայերեն խմբագրել

  • Ֆլամինգո-սագերը; Բուն։ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 85-95։ Լատվիերենից թարգմ.՝ Նաիրա Խաչատրյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 84։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դացե Ռուկշանե» հոդվածին։