Դարքնեթ (անգլ.՝ DarkNet, նաև հայտնի է «Թաքնված ցանց», «Մուգ ցանց», «Ստվերային ցանց»[1]), թաքնված ցանց է, որի կապերը հաստատվում են միայն վստահելի փիրերի (Peer) միջև, որոնց երբեմն անվանում են «ընկերներ»[2], օգտագործելով ոչ ստանդարտ հաղորդակարգեր և պորտեր։ Անանուն «ցանցը» միմյանց հետ չկապված վիրտուալ թունելային համակարգ է, որտեղ տվյալները փոխանցվում են կոդավորման տեսքով։

Անոնիմուսը կամ Գայ Ֆոքսի դիմակը։ Ստվերային ցանցի խորհրդանիշներից մեկը։

Դարքնեթը տարբերվում է այլ տարածված միակարգ ցանցերից, քանի որ ֆայլերիի փոխանակումը անունուն է (քանի որ Այ-փի հասցեները հրապարակային չեն), և, հետևաբար, օգտվողները կարող են հաղորդակցվել առանց մտահոգության և պետական միջամտության[3]։

Այդ իսկ պատճառով դարքնեթը հաճախ ընդունվում է որպես հաղորդակցության միջոց, տարբեր ընդհատակյա և անօրինական գործունեությունների համար[4]։ Ընդհանուր առմամբ «դարքնեթ» տերմինը կարելի է օգտագործել ինտերնետի ոչ առևտրային «հանգույցները» նկարագրելու համար[5] կամ վերաբերում է բոլոր ինտերնետ կապերին և տեխնոլոգիաներին, որոնք հիմնականում կապված են ապօրինի գործունեության և այլախոհության հետ[3]։

Պատմություն խմբագրել

«Դարքնեթ» տերմինն առաջացել է 1970-ական թվականներին և անվտանգության նպատակով կիրառվել է ARPANET-ից անջատված ցանցերին անվանում տալու համար, որից ավելի ուշ զարգացել է համացանցը[6]։ Դարքնեթը կարող է ստանալ տվյալներ ARPANET-ից, բայց ունեն այնպիսի հասցեներ, որոնք չեն հայտնվում ցանցերի ցուցակում և չեն պատասխանում արտաքին հարցումներին։

Տերմինը ստացել է մեծ ճանաչում «The Darknet and the Future of Content Distribution» հրապարակման շնորհիվ[7], 2002 թվականին՝ Փիթեր Բիդլի, Փոլ Ինգլեդի, Մարկուս Փեյնարդի կողմից, որոնք Microsoft-ի աշխատակիցներ են։

Նրանց կարծիքով, դարքնեթի գաղափարը հիմնված է երեք ենթադրությունների վրա`

  1. Ցանկացած օբյեկտ, որը նախատեսված է լայն տարածման համար, հասանելի է օգտագործողների որոշակի հատվածի, պատճենահանման թույլտվությամբ։
  2. Օգտագործողները կկարողանան պատճեբել օբյեկտները, եթե դա հնարավոր է և, եթե նրանք դա ուզում են։
  3. Օգտագործողները միացված են բարձր թողունակությամբ ալիքներով։

DarkNet-ը ֆայլափոխանակման ցանց է, որը առաջանում է հրապարակայնորեն մատչելի տվյալների միջև։

Microsoft-ի հետազոտողները պնդում են, որ դարքնեթի գոյությունը գործնական DRM տեխնոլոգիաների զարգացման համար խոշոր խոչընդոտ է։

Այդ ժամանակից տերմինն օգտագործել են շատ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Rolling Stone-ը և Wired-ը։

Դարքնեթը կարող է օգտագործվել որոշ դեպքերում, ինչպիսիք են`

Ենթամշակույթ խմբագրել

Դարքնեթը նեթստալքինգի ուսումնասիրության առարկա է։ Լրագրող Ջ. Դ. Լազիկան իր «Դարքնեթ։ Հոլիվուդյան պատերազմ ընդդեմ թվային սերնդի» (անգլ.՝ Darknet: Hollywood's War Against the Digital Generation) գրքում 2005 թվականին նկարագրել է դարքնեթը որպես բոլոր ֆայլափոխանակման ցանցերն ընդգրկող[8]։ Ավելի ուշ, 2014 թվականին, լրագրող Ջեյմի Բարտլետը իր «Սև համացանց» գրքում, օգտագործել է այն մի շարք ընդհատակ և արտասովոր ենթամշակույթների նկարագրության համար, այդ թվում էրոտիկ տեսահոլովակների, կրիպտոանարխիստների, ստվերային թմրանյութերի շուկաների, ինքնակառավարման համայնքների և սոցցանցերում ռասիստների և տրանսհումանիտարների նկարագրությունների համար[9]։

Զետեղում խմբագրել

Հայտնի երեք ինտերնետային մակարդակներից դարքնեթը պայմանականորեն տեղակայված է տեսանելի ցանցերից (անգլ.՝ Surface Web) հետո` ամենացածր (երրորդ) մակարդակում[10]։ Թեև այն գտնվում է ամենացածր մակարդակում, նրան նույնպես կարելի է համարել մասամբ խորքային համացանցի հատակը։

Ըստ այլ վարկածի դարքնեթը և խորքային համացանցը ընդհանրապես չեն հատվում միմյանց հետ։ Նրանք համաշխարհային ինտերնետի չորս մասնաճյուղերից երկուսն են։ Այս սխեման համարվում է ոչ թե համաշխարհային սարդոստայնի շերտ, այլ չորս ճյուղեր, որոնք կապված են համացանցին[11]։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Երբ այս տերմինը օգտագործում են ֆայլափոխանակման ցանցի նկարագրության համար, DarkNet-ը հաճախ օգտագործվում է որպես «friend-to-friend»-ի («ընկերոջից ընկերոջը») հոմանիշ արտահայտություն` այդ երկու հասկացությունները նկարագրում են ցանցը, որոնցում ուղղակի կապեր են հաստատվում երկու բուրգերի միջև, որոնք վստահում են մեկը մյուսին։ Այդպիսի ցանցերը այլ կերպ անվանում են փակ p2p (Private peer-to-peer):

Ամենաընդարձակ ֆայլափոխանակումները, օրինակ BitTorrent-ը, իրականում դարքնեթ չեն, քանի որ օգտագործողները կարող են միանալ ցանցում ցանկացած մեկի հետ։

Գրեթե բոլոր հայտնի դարքնեթները ապակենտրոնացված են և, հետևաբար, համարվում են միաստիճան։

Դարքնեթում օգտագործվում են դոմեններ, որոնցով անհնար է մուտք գործել սովորական համացանցից, օգտագործելով ստանդարտ բրաուզերներ։ Հաճախ դրանք պսևդոդոմեններ են .onion կամ .i2p և այլ դոմենային տիրույթներում[12]։

Ծրագրային ապահովում խմբագրել

Շատ ստվերային ցանցեր պահանջում են հատուկ ծրագրային ապահովման տեղադրում՝ ցանց մուտք գործելու հնարավորության համար։

Գոյություն ունեն այնպիսի հայտնի ստվերային ցանցեր, ինչպիսիք են`

  • Tor անանուն ծրագրերի համար նախատեսված ամենահայտնի ծրագրերից մեկն է, որը նույնպես օգտագործվում է դարքնեթի մուտքի համար։
  • I2P
  • RetroShare
  • Freenet
  • GNUnet

Հնացած ստվերային ցանցեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. журнал Chip 11/2013, стр.50-54
  2. Mansfield-Devine, Steve (December 2009). «Darknets». Computer Fraud & Security 2009 (12): 4-6. doi:10.1016/S1361-3723(09)70150-2
  3. 3,0 3,1 Wood, Jessica (2010). «The Darknet: A Digital Copyright Revolution». Richmond Journal of Law and Technology 16 (4). Retrieved 25 October 2011.
  4. «На темной стороне интернета: Что такое Dark Web и Deep Web?». www.dgl.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  5. Lasica, J. D. (2005). Darknets: Hollywood’s War Against the Digital Generation. Hoboken, NJ: J. Wiley & Sons. ISBN 0-471-68334-5.
  6. «About Darknet». Retrieved 11 March 2012.
  7. Biddle, Peter; England, Paul; Peinado, Marcus; Willman, Bryan (2002 թ․ նոյեմբերի 18). The Darknet and the Future of Content Distribution (PDF). ACM Workshop on Digital Rights Management. Washington, D.C.: Microsoft Corporation. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. Lasica, J. D., 1955- Darknet : Hollywood's war against the digital generation. — Hoboken, N.J.: Wiley, 2005. — xi, 308 pages с. — ISBN 0471683345, 9780471683346
  9. «The Dark Net:Inside the Digital Underworld by Jamie Bartlett, book». The Independent (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  10. «Глубже, чем ты думаешь». Lenta.ru. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  11. «Теория об Интернете? Часть 5. Нетсталкинг». Код Дурова. 2018 թ․ մայիսի 4. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  12. «Домен .onion запрещено использовать в общественном интернете». Securitylab. www.securitylab.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել