Անոնիմուս (անգլ.՝ Anonymous, թարգմանությունը՝ Անանուն), միջազգային հաքերների խումբ, որը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքերը, սերվերները, որոնք, իրենց կարծիքով, գործում են ի վնաս համացանցում ինֆորմացիայի անվտանգության[1]։

Շարժման դրոշը

Գոյություն ունի Անոնիմուս խմբի կարգախոս՝

Հայերեն Անգլերեն
Մենք Անանունն ենք։ We are Anonymous.
Մենք լեգեոն ենք։ We are Legion.
Մենք չենք ներում։ We do not forgive.
Մենք չենք մոռանում։ We do not forget.
Սպասեք մեզ։ Expect us.

Anonymous-ը որպես խմբակցություն չի կարելի դիտել, քանի որ այն բաց է և մշտական անդամներ չունի։

Անոնիմուսները միշտ գործում են միևնույն սխեմայով[փա՞ստ] և միայն մեկ շատ պարզ համակարգչային՝ LOIC ծրագրի միջոցով։[փա՞ստ]

Low Orbit Ion Cannon (LOIC)

խմբագրել

LOIC (The Low Orbit Ion Cannon), այս ծրագիրը թույլ է տալիս կատարել DDOS հարձակումներ։ Անանուն օգտվողները բեռնում են LOIC ծրագիրը, և այն իր հերթին ավելացնում է botnet, որն էլ կատարում է AnonOps հարձակում։

Ադամները միավորվում են հիմնականում հաքերական ֆորումներից՝ հարձակումը տեղի է ունենում հետևյալ սխեմայով. գրառում ֆորումներում առաջիկա հարձակման մասին → հավաքվում են մասնակիցներ → կապի վերջ։ Այնուհետև տեղի է ունենում հարձակումը։ Մասնակիցները հավաքման ժամանակ պայմանավորվում են ժամի մասին։ Հարձակման ժամանակ դադարում են աշխատել հարձաման ենթարկված կայքերը, նույնիսկ այնպիսինները, ինչպիսին է Պենտագոնի կայքը։[փա՞ստ]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Davies, Shaun (2008 թ․ մայիսի 8). «The internet pranksters who started a war». ninemsn. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.