Դարչո Բեկջանյան
Դարչո Կարապետի Բեկջանյան (1923, Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Դարչո Բեկջանյան | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԴարչո Բեկջանյանը ծնվել է 1923 թվականին, Լենինական քաղաքում։ Տեղի մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատանքի է անցել քաղաքի № 25 դպրոցում[1]։
1941 թվականի դեկտեմբերին զորակոչվել է բանակ։ Ծառայել է 89-րդ դիվիզիայի հրետանային գնդում։ Հրանոթի նշանառու Բեկջանյանը մասնակցել է Թաման թերակղզու, Ղրիմիղղ ազատագրմանը, մասնակցել է նաև Լեհաստանում, Բեռլինի փողոցային կռիվներին։ Թաման թերակղզու ազատագրման ժամանակ Բեջանյանը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ «Խիզախության համար» երկրորդ մեդալին արժանացել է Կերչ քաղաքն ազատագրելիս՝ հրետանային դիպուկ կրակով թշնամու գնդացրային և հրետանային կրակակետերը ոչնչացնելու համար։ Վիսլա գետի անցման ժամանակ ոչնչացրել է թշնամու մի շարք պաշտպանական ամրություններ, որի համար արժանացել է Փառքի երրորդ աստիճանի շքանշանի, իսկ Բեռլինի փողոցային մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, չորս մարտական մեդալներով[1]։
1945 թվականի նոյեմբերին Բեջանյանը զորացրվել է բանակից և ընդունվել Լենինականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, որն ավարտելուց հետո, նշանակվել է Լենինական քաղաքի № № 1, 3 դպրոցների տնօրեն, ինչպես նաև դասավանդել է պատմություն, եղել է Լենինականի Գոգոլի անվան միջնակարգ դպրոցի ուսմասվար[1]։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- «Խիզախության համար» կրկնակի մեդալ
- Փառքի երրորդ աստիճանի շքանշան