Դարյա Եվգենևնա Դմիտրիևա (ռուս.՝ Дарья Евгеньевна Дмитриева, օգոստոսի 9, 1995(1995-08-09)[1], Տոլյատի, Սամարայի մարզ, Ռուսաստան), ռուս հանդբոլիստուհի, փլեյմեյքեր[2][3], Մոսկվայի ԲԿՄԱ ակումբի և Ռուսաստանի հավաքականի խաղացող[4]։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2018 թվականի ԵՎրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի մինչև 17 և 9 տարեկան աղջիկների առաջնության չեմպիոն (2011 և 2013 թվականներ), աշխարհի փոխչեմպիոն մինչև 18 և 21 տարեկան աղջիկների առաջնություններում (2012 և 2014 թվականներ)։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[5]։

Դարյա Դմիտրիևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 9, 1995(1995-08-09)[1] (28 տարեկան)
Ծննդավայր՝Տոլյատի, Սամարայի մարզ, Ռուսաստան

Կարիերա խմբագրել

Դարյա Դմիտրիևան ծնվել է 1995 թվականի օգոստոսի 9-ին Տոլյատիում։ Հանդբոլով զբաղվել սկսել է յոթ տարեկանում, առաջին մարզիչը եղել է Նինա Բոյկոն (Սավինովա)։

Դարյա Դմիտրիևան մարզվել է «Լադա» ակումբի կազմում մարզիչ Իրինա Կոսի գլխավորությամբ, 2009 թվականին տեղափոխվել է Վոլգոգրադ և դարձել «Դինամո» ակումբի խաղացող[2][6]։ «Դինամոյի» կազմում հաղթել է Ռուսաստանի առաջնություններում 2012, 2013 և 2014 թվականներին։ 2015 թվականին վերադարձել է «Լադա»[7] և նրա հետ 2016 թվականին դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր[2]։

2011 թվականին Չեխիայում Դարյա Դմիտրիևան հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում (մինչև 17 տարեկաններ), 2012 թվականին դարձել է աշխարհի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնության արծաթե մեդալակիր Չեռնոգորիայում, 2013 թվականին նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (մինչև 19 տարեկաններ) Դանիայում և ընդգրկվել մրցաշարի խորհրդանշական հավաքականում[8], իսկ 2014 թվականին՝ աշխարհի երիտասարդական առաջնության (մինչև 21 տարեկաններ) արծաթե մեդալակիր Խորվաթիայում[2][6]։ 2013/2014 մրցաշրջանի արդյունքներով՝ Դարյա Դմիտրիևան զբաղեցրել է երկրորդ տեղը լավագույն փլեյմեյքերների ցանկում Handball-Planet.com կայքի վարկածով՝ զիջելով միայն աշխարհի չեմպիոն բրազիլուհի Դեբորա Նունեսին[9]։

 
Դարյա Դմիտրիևա, 2016 թվականի օգոստոս

2016 թվականին Դարյա Դմիտրիևան Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերին՝ նվաճելով ոսկե մեդալ։ Մրցաշարում Դարյան մասնակցել է թիմի բոլոր ութ խաղերին՝ նետելով 28 գնդակ։

Դարյա Դմիտրիևան մասնակցել է 2014 թվականի (14-րդ տեղ), 2016 թվականի (7-րդ տեղ) և 2018 թվականի (արծաթե մեդալ) Եվրոպայի առաջնություններին, 2015 (5-րդ տեղ) և 2017 (5-րդ տեղ) թվականների աշխարհի առաջնություններին։

2019/20 մրցաշրջանից առաջ Դարյա Դմիտրիևան տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ, որը կազմավորվել էր 2019 թվականի ամռանը։ 2019 թվականի օգոստոսի 17-ին իր նոր թիմի՝ Դանիայում անցկացվող նախամրցաշրջանային հավաքներում Դարյա Դմիտրիևան «Էսբերգ» ակումբի դեմ ընկերական խաղում ստացել է աքիլեսյան ջլի ամբողջական պատռվածք։ Հաջորդ օրը Դարյան վիրահատվել է Շվեյցարիայում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ, իսկ ապաքինման համար նախատեսվել է մինչև վեց ամիս ժամանակահատված[10][11], ինչի պատճառով նա ստիպված է եղել բաց թողնել 2019 թվականի աշխարհի առաջնությունը, որն անցկացվել է Ճապոնիայում։

Անձնական կյանք խմբագրել

Դարյա Դմիտրիևայի ամուսինը՝ Իգորը, նույնպես մարզիկ է (ջրագնդակ

Դարյա Դմիտրիևան սովորել է Վոլգոգրադի ճարտարապետաշինարարական պետական համալսարանում։ Սպորտում նրա կուռքը հունգարացի հանդբոլիստ Անիտա Գյորբիցն է[2]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • 2016 թվականի օլիմպիական չեմպիոն
  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (2018)
  • Եվրոպայի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության հաղթող – 2011
  • Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության հաղթող – 2013[12]
  • Աշխարհի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնության փոխչեմպիոն – 2012
  • Աշխարհի մինչև 21 տարեկան աղջիկների առաջնության փոխչեմպիոն – 2014
  • Ռուսաստանի չեմպիոն – 2012, 2013, 2014
  • ԵՀՖ գավաթակիրների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից – 2011/2012
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2016
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2017, 2018, 2019
  • Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն – 2011
  • Աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր – 2012
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն – 2013
  • Աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր – 2014

Անհատական խմբագրել

  • 2016 թվականի Օլիմպիական խաղերի լավագույն փլեյմեյքեր
  • Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության բոլոր աստղերի հավաքականի խաղացող – 2013 (փլեյմեյքեր)

Ելույթներ հավաքականում խմբագրել

Տարի Հավաքական Մրցաշար Տեղ Խ Գ Ն Միջ. %
2014 Ռուսաստան ԵԱ 14 3 10 16 3,3 63
2015 Ռուսաստան ԱԱ 5 9 20 41 2,2 49
2016 Ռուսաստան ՕԽ   8 28 52 3,5 54
2016 Ռուսաստան ԵԱ 7 6 21 36 3,5 58
2017 Ռուսաստան ԱԱ 5 7 23 39 3,3 59
2018 Ռուսաստան ԵԱ   8 30 51 3,7 59
2020 ԵԱ 5 7 28 50 4,0 56

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյի 31-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր արդյունքների, հաղթանակի նկատմամբ կամ և նպատակասլացություն ցուցաբերելու համար[13]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (11 օգոստոսի 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/131582
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Дмитриева Дарья Евгеньевна» (ռուսերեն). ГК «Лада» (Тольятти). Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Daria Dmitrieva» (անգլերեն). Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  4. «2014 European Championship Roster» (PDF) (անգլերեն). Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիա. Վերցված է 7 декабря 2014-ին.
  5. «ПРИКАЗ «О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО СПОРТИВНОГО ЗВАНИЯ „ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА РОССИИ"»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  6. 6,0 6,1 «The rising stars of the Women's EHF EURO: Anna Vyakhireva and Daria Dmitrieva» (անգլերեն). Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիա. 1 августа 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  7. Игорь Гречушников (10 августа 2015). «Со знаком «плюс»». Пресс-центр ГК "ЛАДА" (ռուսերեն). ГК «Лада» (Тольятти). Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  8. Kåre Welinder (11 августа 2013 19:09). «To danskere på All Star-hold» (դանիերեն). Hbold.dk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  9. «World Best Young Female Playmaker 2013/2014». Handball-Planet. 2014 թ․ մայիսի 22.
  10. «Дарья Дмитриева пропустит около 6 месяцев». Сайт ПГК ЦСКА. 18 августа 2019.
  11. «Капитан сборной России по гандболу Дмитриева пропустит чемпионат мира». sportbox.ru. 18 августа 2019.
  12. «RUSSIA WIN WOMEN'S 17 EURO» (ռուսերեն). Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիա. 04.07.2011, 19:25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  13. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  14. Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարյա Դմիտրիևա» հոդվածին։