Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարման (այլ կիրառումներ)

Դարման, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Վերին Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ անտառապատ լանջի վրա։

Գյուղ
Դարման
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի գավառ
ԳավառակՔղիի գավառակ
Այլ անվանումներԳեղի, Դերման, Թեմիրան, Թեմրան, Թերման, Տարման, Տեմրան, Տերման
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2650 մարդ (1914)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունդարմանցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ12600
Դարման (Քղիի գավառ) (Աշխարհ)##
Դարման (Քղիի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Բնակչության մեծ մասը թուրքական յաթաղանի զոհ դարձավ 1915-1916 թվականների ժամանակ։ Բնակչության փոքր մասը կարողացավ փրկվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում։

Բնակչություն խմբագրել

1909 թվականին ուներ 350 տուն՝ 2540 հայ բնակչով, իսկ 1914 թվականին՝ 2650 բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, արհեստներն ու առևտուրն էր։

XX դարի սկզբին Դարմանն ուներ 15 խանութ-արհեստանոցներ և 2 ձիթհանք։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դարմանն ուներ 2 եկեղեցի։ Նրանցից մեկը, որը կառուցված էր 1181 թվականին, կոչվում էր Սուրբ Սարգիս։ Գյուղից հյուսիս՝ լեռնալանջի վրա կար մի հսկայական ավերված ամրոց։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ 2 վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 62

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 316