Դարիո Բենեդետտո
Դարիո Իսմայել Բենեդետտո (իսպ.՝ Darío Ismael Benedetto, մայիսի 17, 1990[1][2], Կիլմես, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Օլիմպիկ Մարսել» ակումբի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող։
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 17, 1990[1][2] (33 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կիլմես, Բուենոս Այրես, Արգենտինա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||
Համար | 9 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումային կարիերա Խմբագրել
Բենեդետտոն կարիերան սկսել է Սարանդիի «Արսենալում»։ 2008 թվականի նոյեմբերի 9-ին «Բոկա Խունիորսի» դեմ խաղում նշել է նորամուտը արգենտինական Պրիմերայում[3]։ Դա եղել է Դարիոյի միակ խաղն այդ մրցաշրջանում, հաջորդ անգամ նա խաղադաշտ է դուրս եկել միայն հաջորդ մրցաշրջանում։ 2009 թվականի հունիսի 14-ին «Լանուսի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Արսենալի» կազմում[4]։ Բենեդետտոն հաճախ չի դուրս եկել խաղադաշտ և եղել է ռոտացիայի խաղացող, խաղային պրակտիկա ստանալու համար տեղափոխվել է Արգենտինայի երկրորդ դիվիզիոնի «Դեֆենսա և Խուստիսիա» ակումբ։ Նոր թիմում Դարիոն նույնպես միշտ չէ, որ հանդես է եկել մեկնարկային կազմում, այդ պատճառով երկրորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է ակումբից։
2011 թվականին Բենեդետտոն դարձել է «Խիմնասիա դե Խուխույի» ֆուտբոլիստ։ Փետրվարի 7-ին ԿԱԻ-ի դեմ խաղում նշել է նորամուտը ակումբում[5]։ Մարտի 21-ին «Ինտիտուտոյի» դեմ խաղում Դարիոն խփել է իր առաջին գոլը «Խիմնասիայի» կազմում[6]։ Բենեդետտոն թիմի կազմում անցկացրած տասնիննը խաղում աչքի է ընկել 11 անգամ և դարձել թիմի լավագույն ռմբարկու։ Դարիոյի հաջողությունն աննկատ չի մնացել, և նրա հարազատ ակումբը՝ «Արսենալը» վերադարձրել է հարձակվողին։ Այս անգամ նա ավելի շատ խաղային ժամանակ է ստացել, սակայն հաճախ չի գոլ խփել, թեև դարձել է երկրի չեմպիոն և Արգենտինայի սուպերգավաթակիր։ Երկրորդ մրցաշրջանի ավարտից հետո Դարիոն որոշել է հեռանալ «Արսենալից»։
2013 թվականի ամռանը Բենեդետտոն պայմանագիր է կնքել մեքսիկական «Տիխուանայի» հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,5 միլիոն դոլար։ Հուլիսի 20-ին «Ատլասի» դեմ խաղում Դարիոն նշել է նորամուտը մեքսիկական Պրիմերայում[7]։ Նույն խաղում նա կարիերայի ընթացքում առաջին անգամ ձևակերպել է հեթ-տրիկը՝ առաջին գոլերը խփելով ակումբի կազմում։
2015 թվականի սկզբին Դարիոն տեղափոխվել է մայրաքաղաքի «Ամերիկա» ակումբ։ Հունվարի 11-ին «Լեոնի» դեմ խաղում նա նշել է նորամուտը Մեխիկոյի ակումբում[8]։ Փետրվարի 1-ին ՈՒԱՆԼ Տիգրեսի դեմ խաղում Բենեդետտոն խփել է իր առաջին գոլը «Ամերիկայի» կազմում[9]։ Ապրիլի 9-ին Կոստա Ռիկայի «Էրեդիանոյի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղում Դարիոն ձևակերպել է «պոկեր» և օգնել թիմին դուրս գալ եզրափակիչ[10]։ Ապրիլի 30-ին կանադական «Մոնրեալ Իմպակտի» դեմ երկրորդ եզրափակչում Բենեդետտոն հեթ-տրիկ է ձևակերպել և օգնել է «Ամերիկային» պատմության մեջ առաջին անգամ հաղթել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայում[11]։ Նա իր թիմակից Օրիբե Պերալտայի հետ դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու։ 2016 թվականին Դարիոն երկրորդ անգամ անընդմեջ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող՝ գոլ խփելով ՈՒԱՆԼ Տիգրեսի դեմ եզրափակչում[12]։
2016 թվականի ամռանը Բենեդետտոն տեղափոխվել է «Բոկա Խունիորս»։ Հուլիսի 8-ին Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակիչում Էկվադորի «Ինդեպենդյենտե դել Վալյեի» հետ խաղում նշել է նորամուտը նոր ակումբում[13]։ Օգոստոսի 29-ին «Լանուսի» դեմ խաղում Դարիոն նշել է նորամուտը նշեց թիմի կազմում առաջնությունում[14]։ Սեպտեմբերի 25-ին «Կիլմեսի» դեմ խաղում Բենեդետտոն հեթ-տրիկ է ձևակերպել՝ իր առաջին գոլերը խփելով «Բոկա Խունիորսի» կազմում[15]։ 2017 թվականին նա օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։ Տարվա վերջում Դարիոն լուրջ վնասվածք է ստացել, որի պատճառով երկար ժամանակ չի խաղացել։
Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում Բենեդետտոն կրկնել է 1990 թվականին Ռաուլ Ամարիլիայի սահմանած ռեկորդը՝ կիսաեզրափակիչի և եզրափակիչի բոլոր հանդիպումներում աչքի ընկնելով գոլերով։ «Բոկա Խունիորսը», սակայն, վճռորոշ խաղի լրացուցիչ ժամանակում զիջել է «Ռիվեր Փլեյթին»[16]։
Միջազգային կարիերա Խմբագրել
2017 թվականի սեպտեմբերի 6-ին Վենեսուելայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում Բենեդետտոն նշել է նորամուտը Արգենտինայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Պաոլո Դիբալային[17]։
Ձեռքբերումներ Խմբագրել
Թիմային
«Արսենալ» Սարանդի
- Արգենտինայի չեմպիոն - Կլաուսուրա 2012
- Արգենտինայի Սուպերգավաթակիր - 2012
- Արգենտինայի գավաթակիր - 2012/13
«Ամերիկա»
- ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթի դափնեկիր (2) - 2014/2015, 2015/2016
- Արգենտինայի չեմպիոն (2) - 2016/17, 2017/18
- Լիպերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2018
Անհատական
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու (7 խաղ) - 2014/2015
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Арсенал (Саранди) VS. Бока Хуниорс 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2008-11-09
- ↑ «Арсенал (Саранди) VS. Ланус 4:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-06-14
- ↑ «КАИ VS. Химнасия де Хухуй 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-02-07
- ↑ «Химнасия де Хухуй VS. Институто 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-03-21
- ↑ «Тихуана VS. Атлас 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-20
- ↑ «Америка VS. Леон 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-11
- ↑ «Америка VS. УАНЛ Тигрес 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-02-01
- ↑ «Америка VS. Эредиано 6:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-04-09
- ↑ «Монреаль Импакт VS. Америка 2:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-04-30
- ↑ «УАНЛ Тигрес VS. Америка Мехико 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-04-21
- ↑ «Индепендьенте дель Валье VS. Бока Хуниорс 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-07-08
- ↑ «Ланус VS. Бока Хуниорс 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-29
- ↑ «Бока Хуниорс VS. Кильмес 4:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-09-25
- ↑ «Форвард «Боки» Бенедетто 2-м в истории забил во всех играх финала и полуфинала сезона Кубка Либертадорес» (ռուսերեն)։ Sports.ru։ 2018-12-10։ Վերցված է 2018-12-10
- ↑ «Аргентина VS. Венесуэла 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-09-06