Դարին Զանյար (շվեդ.՝ Darin Zanyar, հունիսի 2, 1987(1987-06-02)[1], Botkyrka parish, Botkyrka Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ փոփ-երգիչ, ունի քրդական ծագում։

Դարին
Ծնվել էհունիսի 2, 1987(1987-06-02)[1] (36 տարեկան)
Botkyrka parish, Botkyrka Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Երկիր Շվեդիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլEMI
Պարգևներ
Կայքdarinofficial.com
 Darin Zanyar Վիքիպահեստում
Դարին (2014)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1997 թվականին Ստոկհոլմում, Շվեդիայում։ Նրա ծնողները տեղափոխվել են այդտեղ 1980-ական թվականներին՝ Քրդստանից։ 3 տարեկանից սկսել է զբաղվել երգով և պարով, MTV հեռուստաալիքը դիտելու ընթացքում։ Դպրոցում Դարինը հաճախ էր ելույթ ունենում որպես երաժիշտ և կատարող։ Երբ նա 14 տարեկան էր, սկսեց երգեր գրել և դրանք ստուդիայում ձայնագրել։ Մեկ տարի հետո նա սկսեց սովորել երաժշտական դպրոցում։

Կարիերա խմբագրել

16 տարեկանում դարինը պայմանագիր կնքեց SonyBMG ընկերության հետ, այն բանից հետո, երբ առաջին անգամ մասնակցեց Շվեդիական Idol (հայերեն՝ Դարձիր աստղ) մրցույթին։

2005 թվականի սկզբին Դարինը թողարկեց իր առաջին ժողովածուն «The Anthem» վերնագրով։ Ժողովածուն «ոսկու» վերածվեց, և առաջին սինգլը մի քանի ամիս շարունակ ռադիո-ամսագրերում 1-ին տեղն էր գրավում և դարձավ «պլատինե»։ Վերլուծաբանները Դարինին հայտարարեցին 2005 թվականի ամենահայտնի մարդը Շվեդիայում։ Նրանք հաճախ էին գրում նրա երկրպագուների մասին՝ «Beatles-Hysteria», «Շվեդիական Մայքլ Ջեքսոնը», «Իսկական փոփ-աստղ», «Դարինի ապագան» (թեթերի և ամսագրերի վերնագրերի օրինակներ)։ Նա Շվեդիայում արդեն այնքան հայտնի էր, որ «Դարինի» անունով սկսեցին անվանել շատ նորածինների։

Այդ նույն տարում Դարինը թողարկեց իր երկրորդ ժողովածուն՝ «Darin» վերնագրով, որը դարձավ «պլատիե» և գերազանցեց առաջին ժողովածուին։ Ժողովածուի մեջ մտել են այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Step Up» և «Want Ya!»։ Այդ երգի տեսահոլովակները 2006 թվականին MTV հեռուստաալիքում ամենահաճախակի ցուցադրվողներն էին։ 2006 թվականին նա ստացավ այնպիսի մրցանակներ, ինչպիսիք էին՝ Grammy, Rockbjörn, Nickelodeon Kids choice award և The Voice 06 Award in Sweden։

2006 թվականի վերջին Դարինը թողարկում է իր 3-րդ ժողովածուն «Break the News» վերնագրով։ Դա «ոսկի» դարձավ վաճառման առաջին օրվանից՝ նրան դարձնելով ամենաշատ ժողովածու վաճառած անձը SonyBMG ընկերությունում։ Հետևելով Շվեդիայում ունեցած հաջողություններին, Դարինը պայմանագիր է կնքում գերմանական, շվեյցարական և ավստրիական ընկերությունների հետ։ Նրա «Insanity» սինգլը հաղթեց բոլոր շքերթներում, հայտնի դարձավ ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ ռադիոում։ Դարինի երգը ամբողջ աշխարհում գրավեց շատ կատարողների և խմբերի, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան, Ռուսաստանը և անգամ Անգլիա, որտեղ երգչուհի Leona Lewis գրել է «Homeless» երգի քավեր-տարբերակը և զետեղել իր ժողովածուի մեջ։ Դարինը աշխատել է այնպիսի հայտնի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են Ռեդ Վուանը, Ջորգեն Էլոֆսոնը, Մաքս Մարտին և Մերլունը, որոնք գրել և մշակել են Մայքլ Ջեքսոնի, Բրիթնի Սփիրսի, Ջենիֆեր Լոպեսի, Շակիռայի, Սելին Դիոնի և այլ երգիչների երգերը։

Չափահաս տարիքում նա թողարկեց իր 4-րդ ժողովածուն՝ «Flashback»-ը։ Երգիչը բարձրախոսի մոտ արդեն մի փոքրիկ տղա չէ։

Նրա աշխատանքում կա մի քանի ծրագիր։ Դարինն ունի նաև շատ հստակ պատկերացում, թե ինչ է նա ուզում իր ձայնից․

  Ես սիրում եմ հիթեր՝ դա կարևոր չէ ինձ համար, իմ երգի համար լինել տարբեր նրա համար, որ տարբերվեմ, չնայած դա կարևոր է ինձ համար, որ ես ինձ միշտ թարմ եմ զգում, և դա օգտակար է նաև իմ հիթերին։  

Պարգևատրումներ խմբագրել

  • Grammi 2006 թվականին, Rockbjörn (Rock bear award)
  • Nickelodeon Kids Choice Award
  • The Voice 06 Award Շվեդիայում
  • NRJ Award, որպես լավ երգ Հյուսիսային Ֆինլանդիայում
  • Տարվա քուրդը, 2005 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել