Դարանդա, գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Գտնվում էր Մելաս գետի հովտում։ Վարչական կենտրոնը Դարանդա քաղաքն է։ Գավառակն իր անվանումը ստացել է կենտրոն հանդիսացող քաղաքի անվանումից։

Բնակչություն

խմբագրել

1910 թվականին Դարանդան ուներ 19287 բնակիչ, որից հայեր` 9650, թուրքեր` 8669, քրդեր` 968։

Վարչական բաժանում

խմբագրել

1910 թվականին գավառակը կազմված էր 3 գյուղախմբից և 46 բնակավայրերից[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 653

Աղբյուրներ

խմբագրել