Դավիթ II (Իմերեթի արքա)

Իմերեթի արքա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ II (այլ կիրառումներ)

Դավիթ II (1756, Քութայիս - 1795, Ախալցխա, Վրաստան), Իմերեթի թագավոր, վրաց Բագրատունիների արքայատոհմից, եղել է Իմերեթի թագավոր (Արևմտյան Վրաստան) 1784-1789 թվականներին։

Դավիթ II
Ծնվել է՝1756
ԾննդավայրՔութայիս
Մահացել է՝1795 բնական մահով
Վախճանի վայրԱխալցխա
ՏոհմԲագրատիոնիներ
միապետ
ՀայրԳեորգի IX
ԵրեխաներPrince Constantine of Imereti?
ՀավատքՎրաց ուղղափառ եկեղեցի

Գեորգի IX-ի որդին էր։

Պատմություն խմբագրել

Երբ մահանում է Դավիթի հորաքրոջ որդին՝ Սողոմոն I-ը, ժամանակավոր կառավարիչ է դառնում Դավիթը։ Գահին հավակնորդ իշխանները դա չէին ուզում և խանգարում էին նրան։ Բայց Կացիա II Դադիանի՝ Մեգրելիայի արքայազնի աջակցությամբ նրան հաջողվում է նստել գահին՝ 1784 թվականի մայիսին ինքնիրեն թագավոր հռչակելով։ Նա փորձում է հարաբերություններ հաստատել Ռուսական կայսրության հետ և սահմանափակել հզոր իշխանների իրավունքները՝ իրեն ենթարկելով նրանց։ Դավիթ II-ի քաղաքականությունը առաջ է բերում ազնվականների(նաև Մեգրելիայի իշխան Գրիգոր Դադիանի) զայրույթը և ըմբոստությունը։ Վրաստանի թագավոր Հերակլ II-ը բանակ է ուղարկում Իմերեթ և օգնում Սողոմոնին(Սողոմոն II) թագավոր դառնալ։ Դավիթ II-ը գահընկեց է արվում և ուղարկվում Ախալցխա, որը Օսմանյան տարածք էր։ 1790 թվականին, թուրքական զորքերի գլուխ անցած, Դավիթ II-ը վերադառնում է Իմերեթ՝ Սողոմոնին գահընկեց անելու, բայց չի կարողանում. զորքը պարտություն է կրում, և նա փախչում է Իմերեթից։ Ավելի ուշ Հերակլ II-ի միջնորդությամբ Դավիթին թույլատրվում է վերադառնալ Իմերեթ և այնտեղ կալվածք ստանալ։ 1792-1794 թվականներին Դաղստանի վարձկանների միջոցով Դավիթը նորից է փորձում գահին տիրանալ, սակայն դա նրան չի հաջողվում։ Նա հեռանում է Իմերեթից և հետագայում Ախալցխայում մահանում ծաղիկ հիվանդությունից[1].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David Marshall Lang, The Last Years of the Georgian Monarchy, 1658-1832. New York: Columbia University Press, 1957