Դավիթ Խիթարյան

մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Դավիթ Սենիկի Խիթարյան (փետրվարի 20, 1970(1970-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մանկավարժական գիտությունների թեկնածու (2004), պրոֆեսոր (2019

Դավիթ Խիթարյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1970(1970-02-20) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող, ֆոտոլրագրող և մարզիչ
ԱշխատավայրՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

2021 թվականից՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ(չաշխատող հղում) հիմնադրամի ռեկտոր[1]

2017 թվականից՝ «Կազախ Կուրեսի ֆեդերացիա» մարզական հասարակական կազմակերպության նախագահ[2]

2003 թվականից՝ Զեյթուն մարզական ակումբի նախագահ[3]

2004 - 2019 թվականներին Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ, դասախոս[4]

2013 - 2017 թվականներին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար[5][6][7]

2010 - 2017 թվականներին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ[8][9]

2016 թվականին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն

2005 - 2010 թվականներին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ

1993 - 2005 թվականներին ՖԿՀՊԻ ձյուդոյի տեսություն և մեթոդիկա առարկայի ավագ դասախոս

1995 - 2005 թվականներին Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ

1999 - 2019 թվականներին Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ

2008 թվականին «ՄԻԿԱ» մարզական համալիրում մարզիչ

1999 - 2000 թվականներին «Սևան» ԳՄԸ հանրապետական խորհրդում ուսումնասպորտային բաժնի ավագ հրահանգիչ

1998 - 1999 թվականներին Հայաստանի ազգային հավաքականների կենտրոնում ձյուդոյի մարզիչ

1996 -1999 թվականներին «Հայաստան» ՄՄ Երևանի Ձյուդո-Սամբոյի ՕՀՄԴ–ի մարզիչ

1998 թվականին Օլիմպիական պատրաստության կենտրոնի ձյուդոյի մարզիչ

1991 - 1996 թվականներին Խորհրդային շրջանի ժողկրթբաժնի թիվ 2 մարզադպրոցի ավագ մարզիչ

1994 - 1995 թվականներին Հայաստանի ձյուդոյի կանանց հավաքականի ավագ մարզիչ

1992 թվականին ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը (գերազանցությամբ)

1990 - 1992 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում (լրագրող-ֆոտոթղթակից)

Մասնագիտական որակավորման կատարելագործում խմբագրել

2000 թ. մարզչական սեմինար, Իտալիա։ 2007 թ. ձյուդոյի մարզչական սեմինար՝ Կազուշի Կավագուչիի գլխավորությամբ։ 2016 թ. ձյուդոյի մարզչական սեմինար՝ Ալեքսանդր Յացկևիչի գլխավորությամբ։ 2015 թ. ձյուդոյի մարզչական սեմինար՝ Անդրեյ Շտուրբաբինի գլխավորությամբ։ 2017 թ. ձյուդոյի մարզչական սեմինար՝ Վալերի Դվույնիկովի գլխավորությամբ։ 2018 թ. ձյուդոյի եվրոպական միության մրցավարական և մարզչական սեմինար։ 2019 թ. «Որակի ապահովման ներբուհական համակարգի հիմնախնդիրներն ու մարտահրավերները» թեմայով միջազգային աշխատաժողով։

Պարգևներ և պատվավոր կոչումներ խմբագրել

Ձյուդոյի միջազգային կարգի մրցավար (2001 թ.), ձյուդոյի օլիմպիական կարգի մրցավար (2012թ.)[10], Հայաստանի վաստակավոր մարզիչ (2003 թ.), սև գոտի 5-րդ դան որակավորում (2013թ․)[11], «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (2011թ.)[12]։

Տաջիկստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր[13]։

Գիտական աշխատանքներ և մենագրություններ խմբագրել

Հեղինակ է ավելի քան 19 գիտական հոդվածների և «Ձյուդո» ուսումնական ձեռնարկի[14]։ «Ձյուդոն որպես բուլինգի կանխարգելման մոդել նախակրթական և հանրակրթական հաստատություններում» թեմայով գիտական աշխատանքն արժանացել է Հայաստանի գիտության պետական կոմիտեի ֆինանսավորման։

Նվաճումներ խմբագրել

1980 - 1993 թվականներին Հայաստանի չեմպիոն, համամիութենական մրցաշարերի մրցանակակիր, ԽՍՀՄ ուսանողական խաղերի 3-րդ մրցանակակիր (թիմային)[12]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի 2 որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կառավարության որոշումներ». e-gov.am.
  2. May 2019, Staff Report in Sports on 8 (2019 թ․ մայիսի 8). «Yerevan hosts Qazaq Kuresi Championship, next competition scheduled in Poland». The Astana Times (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Դավիթ Խիթարյանը՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  5. fwlabs.com. «Պայքարելու ենք Օլիմպիական խաղերի երեք ուղեգրի համար. Դավիթ Խիթարյան - Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե». www.armnoc.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  6. fwlabs.com. «Օլիմպիական 3 ուղեգրի հույս ունենք. Դավիթ Խիթարյան - Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե». armnoc.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Դավիթ Խիթարյան. գավաթի խաղարկության մեդալները հույս են տալիս, որ ԵԱ-ում էլ մեդալներ կլինեն». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  8. fwlabs.com. «Ձյուդոիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Չեխիայում - Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե». www.armnoc.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  9. «Դավիթ Խիթարյան.Փարիզի «Մեծ Սաղավարտի» մրցաշարում հայ ձյուդոիստների արդյունքները բավարար են». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  10. «Դավիթ Խիթարյանը՝ ձյուդոյի օլիմպիական Ա կարգի մրցավար». armenpress.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  11. «Դավիթ Խիթարյանը՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  12. 12,0 12,1 «Ռեկտոր – ASIPCS». Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  13. «Դավիթ Խիթարյանը Տաջիկստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի Պատվավոր դոկտոր – ASIPCS». Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  14. «About the issue of ra educational system governance models reprogramming». cyberleninka.ru (ռուսերեն).