Գիտության կոմիտե (Հայաստան)

Գիտության կոմիտե, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա պետական հաստատություն[4][5]։ Հիմնադրվել է 2007 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով[1]։

Գիտության կոմիտե
ՀիմնադրվածՀոկտեմբերի 1, 2007թ[1]
Իրավ. կարգավիճակՀայաստանի պետական կառույց
Գլխադասային գրասենյակՕրբելի եղբայրների փողոցի 22
ՏեղագրությունԵրևան
Պաշտ. լեզու(ներ)Հայերեն
Կոմիտեի նախագահՍարգիս Սամվելի Հայոցյան[2]
Կոմիտեի նախագահի տեղակալԱրտուր Եղիշի Մովսիսյան[3]
Վերադաս կազմակերպությունՀՀ ԿԳՄՍ նախարարության
Կայքscs.am

Կոմիտեի հայտարարված նպատակն է գիտության բնագավառի բնականոն գործունեության ու զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն, ինչպես նաև հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորմանը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանը նպաստելը[4]։

Կոմիտեի կառավարումն իրականացնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ով իրավասու է հաստատել կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, սահմանել հիմնական գործունեության ուղղությունները, ինչպես նաև իրականացնել վերահսկողություն[4]։

Կառուցվածք խմբագրել

Գիտության կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ Գիտության քաղաքականության վարչությունը և Գիտական գործունեության կազմակերպման վարչությունը։ Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժինը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Անձնակազմի կառավարման բաժինը և Քարտուղարությունը[3][5]։

Կոմիտեի նախագահն է Սարգիս Սամվելի Հայոցյանը[2][5]։

Այլ տվյալներ խմբագրել

Գիտության կոմիտեն տեղակայված է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Օրբելի եղբայրների փողոցի 22 հասցեում[3][5]։

Ծանոթագրություններ խմբագրել