Դավիթ Լոմբան

իսպանացի ֆուտբոլիստ

Դավիթ Ռոդրիգես Լոմբան (իսպ.՝ David Rodríguez Lombán, հունիսի 5, 1987(1987-06-05)[1][2][3], Ավիլես, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Մալագա» ակումբի պաշտպան։

Դավիթ Լոմբան
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 5, 1987(1987-06-05)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Ավիլես, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Իսպանիա Ռեալ Օվեդո
Իսպանիա Վալենսիա

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2009 Իսպանիա Վալենսիա Մեստալիա 37 (1)
2007—2010 Իսպանիա Վալենսիա 3 (0)
2009—2010  Իսպանիա Սալամանկա 21 (0)
2010—2012 Իսպանիա Խերես 75 (4)
2012—2013 Իսպանիա Բարսելոնա Բ 33 (3)
2013—2015 Իսպանիա Էլչե 62 (6)
2015—2017 Իսպանիա Գրանադա 33 (0)
2017—2018 Իսպանիա Էյբար 13 (1)
2018—մ.հ. Իսպանիա Մալագա 4 (0)
Ազգային հավաքական
2004—2005 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 11 (1)
2007 Իսպանիա Իսպանիա (մինչև 20) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13 հունվարի, 2019:

Ակումբային կարիերա խմբագրել

Դավիթ Լոմբանն իր կարիերան սկսել է «Ռեալ Օվեդոյի» հայտնի դպրոցում։ Ակադեմիայի լուծարումից հետո նա տեղափոխվել է «Վալենսիա»։ Սկզբում Դավիթը խաղացել է երկրորդ կազմում՝ «Մեստալիայում», իսկ 2007 թվականի դեկտեմբերի 15-ին կատարել է նորամուտը «Վալենսիայի» կազմում՝ մասնակցելով «Բարսելոնայի» դեմ խաղին[4]։ Ընդհանուր առմամբ «չղջիկների» կազմում պաշտպանն անցկացրել է երեք խաղ, և դրանք բոլորը անցկացվել են 2007/08 մրցաշրջանում։ 2009 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է «Սալամանկա»[5], իսկ վերադարձից հետո վաճառվել է Պրիմերայից դուրս մնացած «Խերես» թիմին[6]։ Այդ թիմի կազմում անցկացրած երկու մրցաշրջաններում Դավիթն իրեն լավ է դրսևորել՝ դառնալով թիմի նշանակալի խաղացող։ 2012 թվականին տեղափոխվել է «Բարսելոնայի» երկրորդ թիմ[7]․ որպեսզի փոխարինի ակումբից հեռացած վետերան Արմանդոյին։

Կարիերան հավաքականում խմբագրել

Իսպանիայի մինչև 17 տարեկանների կազմում Դավիթը եղել է թիմի անփոխարինելի պաշտպան։ Այդ հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։ Դրանից բացի նա անցկացրել է մեկ խաղ Իսպանիայի մինչև 20 տարեկանների հավաքականում։

Ձեռբերումներ խմբագրել

  • Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր – 2004
  • Իսպանիայի գավաթի դափնեկիր – 2007/08

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2017 թվականի մայիսի 21-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Վալենսիա Մեստալիա Սեգունդա Բ 2006/07 11 0 2 1 13 1
2008/09 2 0 2 0
Ընդհանուր 13 0 0 0 0 0 2 1 15 1
  Վալենսիա Պրիմերա 2007/08 3 0 2 0 0 0 5 0
2008/09 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 3 0 2 0 0 0 0 0 5 0
  Սալամանկա Սեգունդա 2009/10 21 0 2 0 23 0
Ընդհանուր 21 0 2 0 0 0 0 0 23 0
  Խերես Սեգունդա 2010/11 38 2 3 1 41 3
2011/12 37 2 1 0 38 2
Ընդհանուր 75 4 4 1 0 0 0 0 79 5
  Բարսելոնա Սեգունդա 2012/13 33 3 33 3
Ընդհանուր 33 3 0 0 0 0 0 0 33 3
  Խերես Պրիմերա 2013/14 28 1 0 0 28 1
2014/15 34 5 2 0 36 5
Ընդհանուր 62 6 2 0 0 0 0 0 64 6
  Գրանադա Պրիմերա 2015/16 31 0 1 0 32 0
2016/17 21 2 2 0 23 2
Ընդհանուր 52 2 3 0 0 0 0 0 55 2
Ամբողջ կարիերա 259 15 13 1 0 0 2 1 274 17

Ծանոթագրություններ խմբագրել