Դավիթ Գարեջայի վանական համալիր

Դավիթ Գարեջայի վանքային համալիր (վրաց.՝ დავითგარეჯის სამონასტრო კომპლექსი), 6-րդ դարի քարանձավային վրացական վանքերի համալիր, որը գտնվում է Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք հեռավորության վրա, վրաց-ադրբեջանական սահմանին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը բաժանում է վանական համալիրը երկու մասի։

Դավիթ Գարեջայի վանական համալիր
დავითგარეჯის სამონასტრო კომპლექსი
Հիմնական տվյալներ
Տեսակcave monastery?
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաց-ադրբեջանական սահման, Թբիլիսիից 60-70 կմ հարավ-արևելք
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը6-րդ դար
Ներկա վիճակլավ
Մասն էՎրաց-ադրբեջանական սահման
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ
ՀիմնադիրԴավիթ Գարեջա
Ճարտարապետական ոճՎրացական
Կառուցման սկիզբ6-րդ դար
Հիմնադրված6-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 David Gareja monastery complex Վիքիպահեստում

Ճարտարապետություն

խմբագրել
 
Քարանձավային խուցերը

Համալիրը ներկայացնում է իրենից ժայռերում կտրած մոտ 20 վանք և ընդգրկում Վրաստանի երեք շրջանների տարածքները՝ Գարդաբանի, Սագարեջոյի և Սիղնաղի։ Համալիր գլխավոր կոթողն է Սուրբ Դավիթ Գարեջայի վանքը, որը գտնվում է Ադրբեջանը և Վրաստանը բաժաող լեռան հյուսիսային լանջին։ Սահմանն անցում է լեռան վերևով, որը վրացական աղբյուրները կոչում են վանքերից մեկի անունով՝ Ուդաբնո։ Կոնկրետ այդ վանքը գտնվում է ադրբեջանական տարածաքին - լեռան հարավային լանջին։ Բացի դրանից, լեռան հարավային լանջին գտնվում է ավելի քան 100 քարանձավ, որոնք օգտագործվում էին վանականների կողմից որպես խուց։ Սահմանից ավելի հեռու է 12-րդ դարի Բերթուբանի վանքը, և այդ հեռավորությունը կազմում է մոտավորապես 2 կիլոմետր։ Վանքերի շատ եկեղեցիներում և ընթրիքի համար նախատեսված սենյակներում պահպավել են VIII - XIV դարերի որմնանկարներ, որոնց վրա պատկերված են տարբեր պատմական անձինք, այդ թվում նաև Թամար թագուհին։

Պատմություն

խմբագրել
 
Հին որմնանկարներ վանքի պատերին

Համալիրի հնագույն վանքը, Դավիթի մայրավանքը, հիմնադրված է եղել VI դարում սիրիացի Դավիթ Գարեջայի կողմից, որը տասներեք ասորի հայրերից մեկն էր և բնակվել էր Գարեջա բնական քարանձավում։ Այդ նույն VI դարում նրա աշակերտները և հետևորդները Դոդո և Լուկիանը հիմնադրել են ևս երկու վանք՝ Դոդոյի վանքը և Սուրբ Մկրտիչ վանքը (Նաթլիս Մծեմելի)։

9-րդ դարում Իլարիոն Քարթվելին կառուցում է Պայծառակերպության եկեղեցին, ինչպես նաև ճաշարան, որը հետագայում բարենորոգում է Դավիթ Շինարարի որդին, «Դու կաս խաղողի վազ» հայտնի ողբերգության հեղինակը, որը համարվում է վրացական եկեղեցական երաժշտության գլուխգործոցնեիրց մեկը։

11-րդ դարում վանքը ենթարկվում է սելջուկ-թյուրքերի ավերմանը, իսկ 13-րդ դարում այն թալանել են մոնղոլները, 14-րդ դարի վերջում ամայացվում է Թամերլանի կողմից, իսկ 1615 թվականին համալիրը նորից ավերում է պարսից շահ Աբաս Առաջինը։

Տարածքային վիճաբանություն

խմբագրել
 
Համալիրի տեղագրությունը Վրաստանի քարտեզին

Այն բանի պատճառով, որը վանքային համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն դարձել է 1991 թվականից Վրաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վիճաբանության առարկա[1]։ Համաձայն վանքում ապրող վրացի վանականների՝ բոլոր կատարվող իրադարձությունները խորհրդային տարիներից մշակված պլանի մաս է, որի նպատակն է քայքայել քրիստոնյա վրացիների և իսլամադավան ադրբեջանցիների հարաբերությունները[2]։ Ըստ Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգի Մանջգուլաձեի, Վրաստանը ցանկություն ունի փոխանակել այս տարածքը մեկ այլ տարածքի հետ, քանի որ այն ունի մեծ մշակութային և պատմական նշանակություն Վրաստանի համար[2]Բաքուն հրաժարվում է փոխանակել այս տարածքը սրա բարձունքների կարևոր ռազմավարական դիրքի համար, որոնք կարելի է օգտագործել Հայաստանի դեմ[3]։ 2006 թվականի նոյեմբերի Ադրբեջանի Արտաքին գործերի նախարի տեղակալը նշել է, որ «Տարածքային փոխանակումներին տեղ չկա։ Մենք չենք քննարկում այս հարցը։»[2]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Michael Mainville (2007 թ․ մայիսի 3). «Ancient monastery starts modern-day feud in Caucasus». Middle East Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 Diana Petriashvili and Rovshan Ismayilov (2006 թ․ նոյեմբերի 3). «Georgia, Azerbaijan Debate Control of Ancient Monastery's Territory». Eurasia.Net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 23-ին.
  3. Idrak Abbasov and David Akhvlediani (2007 թ․ մարտի 29). «Monastery Divides Georgia and Azerbaijan». Institute for War and Peace Reporting. Վերցված է 2007 թ․ հունիսի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Գարեջայի վանական համալիր» հոդվածին։