Դավիթ Գաբաիձե

քաղաքական գործիչ

Դավիթ Գաբաիձե (վրաց.՝ დავით გაბაიძე, օգոստոսի 10, 1980(1980-08-10), Խուլո, Աջարիա, Վրաստան), վրացի քաղաքական գործիչ, որը 2016 թվականի նոյեմբերի 28-ից զբաղեցնում է Աջարիայի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը։ 2015 թվականից Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (AER) տարածաշրջանային փորձագետ, իսկ 2016 թվականից՝ Վրաստանի պետական սահմանադրական հանձնաժողովի անդամ։

Դավիթ Գաբաիձե
վրաց.՝ დავით გაბაიძე
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1980(1980-08-10) (43 տարեկան)
ԾննդավայրԽուլո, Աջարիա, Վրաստան
ԿրթությունԲաթումի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՎրացական երազանք
Ստորագրություն
Изображение автографа

2022 թվականից Գրիգոլ Ռոբակիձեի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է։

Կարիերա

խմբագրել

Դավիթ Գաբաիձեն ծնվել է Վրաստանի Խուլո քաղաքատիպ ավանում։ 2002 թվականին ավարտել է Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարան՝ ստանալով իրավունքի ոլորտում մագիստրոսի աստիճան։ Սովորել է նաև Գրիգոլ Ռոբակիձեի համալսարանի ասպիրանտուրայում։ 2004-2005 թվականներին հանձնել է փաստաբանների և դատավորների համար նախատեսված ընդհանուր մասնագիտացման որակավորման քննությունը, իսկ 2013 թվականին՝ քաղաքացիական և վարչական իրավունքի ուղղությամբ դատավորների որակավորման քննությունը։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։

2002 թվականից դասավանդել և վարչական իրավունքի ու վարչական ընթացակարգերի թեմաներով դասախոսություններ է կարդում Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարանում, Բաթումի ֆինանսական դպրոցում և Գ. Ռոբակիձեի համալսարանի Բաթումի մասնաճյուղում։

2002-2004 թվականներին եղել է Խուլոյի շրջանային ասամբլեայի անդամ։ 2005 թվականին հիմնադրել է «Վրաստանի փաստաբանների ասոցիացիա»-ն, որին անդամակցում է մինչ օրս։ 2005-2012 թվականներին իրավաբանական գործունեությամբ է զբաղվել տարբեր կազմակերպությունների համար։

2005-2006 թվականներին եղել է «Բաթումի ծովափնյա զբոսայգու» իրավական դեպարտամենտի ղեկավար։ 2006 թվականին աշխատել է Աջարիայի ինքնավար հանրապետության ֆինանսների ու տնտեսության նախարարությունում, իսկ 2011-2012 թվականներին աշխատել է Շոթա Ռուսթավելու անվան Բաթումի պետական համալսարանում՝ որպես իրավական կլինիկայի համակարգող։ 2011-2012 թվականներին եղել է «Բաթումի մշտական արբիտրաժ» ՍՊԸ արբիտր, իսկ 2012 թվականին՝ Աջարիայի ինքնավար հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի մեդիա կենտրոնի մեդիատոր։

2013-2014 թվականներին եղել է Իրավական վարչության պետի տեղակալ, իսկ 2014-2016 թվականներին՝ աշխատել Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության իրավական և մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ։ 2015 թվականից Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի տարածաշրջանային փորձագետ է, իսկ 2016 թվականից՝ Վրաստանի պետական սահմանադրական հանձնաժողովի անդամ։

2016 թվականի նոյեմբերի 28-ին ընտրվել է Աջարիայի ինքնավար հանրապետության չորրորդ գումարման Գերագույն խորհրդի նախագահ[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին վերընտրվել է հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում։ Այդ պաշտոնին առաջադրվել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք, ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Давид Габаидзе возглавил Верховный совет Аджарии». Кавказский узел (ռուսերեն). 2016-11-28. Արխիվացված է օրիգինալից 2021-11-21-ին. Վերցված է 2018-09-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Meet the new Chairman of Adjara's Supreme Council». agenda.ge. 28 November 2016. Վերցված է 28 November 2016-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել