Դավիթ Ա Արծրունի (անհայտ[1] - մոտ 1165[1], Աղթամար, Ամյուկի իշխանություն), Աղթամարի կաթողիկոս (1113-1165)։ Աղթամարի և Ամյուկի տեր, պրոտոկյուրոպաղատ Աբդլմսեհ Արծրունու որդին, Արծրունիների իշխանական տոհմից[2]։

Դավիթ Ա
Դավիթ Ա
Կառավարում
Տիտղոս Կաթողիկոս Վասպուրականի և Եպիսկոպոս Աղթամարի
Ժամանակամիջոց 1113–1165
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Հայր Աբդլմսեհ Արծրունի

Աղթամարի կաթողիկոսության հիմնադրում

խմբագրել

Դավիթը նախապես եղել է Աղթամարի եպիսկոպոսը[3]։ Հրաժարվել է հնազանդվել Գրիգոր Գ Պահլավունուն վերջինիս մանկահասակության պատճառով և իրեն հռչակել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ 1113 թվականին Կիլիկիայի Սև լեռների վանքերից մեկում՝ Կարմիր Վանքում գումարված ժողովը դատապարտել է Դավիթ Ա-ին։ Սակայն նա չի ենթարկվել ժողովին և շարունակել է մինչև մահ գահակալել Աղթամարում՝ այն հռչակելով առանձին կաթողիկոսական աթոռ[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 38-39։
  3. «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Դ. ժբ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 300