Դավիդ Ֆուստեր

իսպանացի ֆուտբոլիստ

Դավիդ Ֆուստեր Տորիխոս (իսպ.՝ David Fuster Torrijos, փետրվարի 3, 1982(1982-02-03)[1][2], Oliva, Safor, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Խետաֆե» ակումբի կիսապաշտպան։

Դավիդ Ֆուստեր
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիդ Ֆուստեր Տորիխոս
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 3, 1982 (42 տարեկան)
Ծննդավայր Օլիվա, Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 67 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Խետաֆե
Պատանեկան կարիերա
1992—2002 Իսպանիա Օլիվա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2004 Իսպանիա Օլիվա 40 (12)
2004—2008 Իսպանիա Վիլյառեալ B 58 (13)
2008—2009 Իսպանիա Էլչե 36 (13)
2009—2010 Իսպանիա Վիլյառեալ 22 (3)
2010—2016 Հունաստան Օլիմպիակոս 111 (29)
2016—ներկա Իսպանիա Խետաֆե 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 5, 2016:

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

«Վիլյառեալ» խմբագրել

Ֆուստերը ծնվել է Օլիվայում, Վալենսիա ինքնավար համայնքում։ 22 տարեկանում նա պայմանագիր է կնքել «Վիլյառեալի» հետ, բայց 4 տարի խաղացել է «Վիլյառեալ B»-ում, որին 2006-07 մրցաշրջանում օգնել է մտնել Տերսերա։

2008 թվականին «Էլչեն» գնեց Ֆուստերին։ 2008-09 մրցաշրջանում Սեկունդա Դիվիզիոնում նա խփած 13 գնդակներով ակումբի լավագույն ռմբարկուն էր, իսկ լիգայում՝ 10-րդը։ 2009 թվականին «Վիլյառեալը» 500 000 եվրոյով գնեց նրան[3]։ 2009-10 մրցաշրջանում նա դեբյուտեց Լա Լիգայում, իսկ 2009 թվականի նոյեմբերի 8-ին «Սևիլյայի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը ակումբոմ (2-3, հօգուտ «Սևիլյայի»)[4], իսկ 2010 թվականի հունվարի 2-ին նա գոլ խփեց Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի չեմպիոն «Բարսելոնայի» դարպասին[5]։

«Օլիմպիակոս» խմբագրել

2010 թվականի օգոստոսի վերջին Ֆուստերը պայմանագիր կնքեց հունական «Օլիմպիակոսի» հետ։ Տրանֆերն արժեցավ €1,500,000[6]։

2011 թվականի սեպտեմբերի 28-ին Ֆուստերը «Արսենալի» դարպասին Չեմպիոնների Լիգայում խփեց իր առաջին գոլը (1-2)[7]։ Նա նաև խփեց երկրորդ խաղում (3-1)[8],, և Պիրեյ քաղաքի թիմը խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և հայտնվեց Եվրոպայի Լիգայում։ 2012 թվականի փետրվարի 14-ին նա գոլ խփեց Կազանի «Ռուբինի» դարպասին (1-0)[9]։ Հաջորդ փուլում նա նույնը կրկնեց «Մետալիստի» դեմ խաղում[10], որը այնուամենայնիվ Աթենքում կայացած երկրորդ խաղում՝ որում խաղում էր նաև Դավիդը, 2-1 հաշվով հաղթեց Ֆուստերի ակումբին և անցավ հաջորդ փուլ[11], իսկ ֆուտբոլիստը մրցաշարում 4 գնդակով դարձավ թիմի լավագույն ռմբարկու։

«Խետաֆե» խմբագրել

2016 թվականի հուլիսի 4-ին նա «Խետաֆե» ակումբի հետ կնքեց մեկ տարվա պայմանագիր[12]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Օլիմպիակոս»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. David Fuster anuncia su regreso al Villarreal (David Fuster announces return to Villarreal); La Verdad, 12 June 2009 (Իսպաներեն)
  4. Returning duo seal Sevilla win Արխիվացված 2012-07-14 archive.today; ESPN Soccernet, 8 November 2009
  5. Barcelona held at home Արխիվացված 2012-07-31 archive.today; ESPN Soccernet, 2 January 2010
  6. Villarreal midfielder Fuster joins Olympiakos Արխիվացված 2012-10-23 Wayback Machine; ESPN Soccernet, 23 August 2010
  7. Teenager inspires Arsenal against Olympiacos; UEFA.com, 28 September 2011
  8. Olympiacos beat Arsenal but bow out; UEFA.com, 6 December 2011
  9. Carroll proves Olympiacos hero at Rubin; UEFA.com, 14 February 2012
  10. Advantage Olympiacos as Metalist run out of ideas; UEFA.com, 8 March 2012
  11. Last-gasp Metalist strike down Olympiacos; UEFA.com, 15 March 2012
  12. «David Futer se une al Getafe» [David Fuster joins Getafe] (իսպաներեն). Getafe CF. 2016 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել