Դավիդ Օդոնկոր

գերմանացի ֆուտբոլիստ

Դավիդ Օդոնկոր (գերմ.` David Odonkor, փետրվարի 21, 1984(1984-02-21)[1][2], Bünde, Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, վինգեր։ Ներկայումս մարզում է գերմանական «Դորնբերգ» ֆուտբոլային ակումբը։

Դավիդ Օդոնկոր
գերմ.` David Odonkor
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 1984(1984-02-21)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Bünde, Հերֆորդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1998-2001 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2005 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ II 49 (7)
2002-2006 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 75 (2)
2006-2011 Իսպանիա Ռեալ Բետիս 51 (2)
2011-2012 Գերմանիա Ալեմանիա 23 (2)
2012-2013 Ուկրաինա Հովերլա 14 (2)
2001-2013 Ընդհանուր 212 (15)
Ազգային հավաքական
2006-2008 Գերմանիա Գերմանիա 16 (1)
Մարզչական կարիերա
2013-2014 Գերմանիա Վերլ (օգնական)
2014-2015 Գերմանիա Հերֆորդ (օգնական)
2015-ներկա Գերմանիա Դորնբերգ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նա իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է «Բորուսիա Դորտմունդ»-ի կազմում, որի կազմում մասնակցել է 90 հանդիպման։ Այնուհետև տեղափոխվել է իսպանական «Ռեալ Բետիս»[3][4]։

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Օդոնկորը մեկական մասնակցել է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների։

Ակումբային կարիերա խմբագրել

«Բորուսիա Դորտմունդ» խմբագրել

Իր կարիերան Օդոնկորը սկսել է «Բորուսիա Դորտմունդ»-ի կազմում։ Թիմի հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2002 թվականի մարտի 3-ին` «Պաուլի»-ի դեմ խաղին։ Նա փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում։

2005/06 մրցաշրջանի ընթացքում թիմի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման։ 2005 թվականի նոյեմբերի 26-ին Օդոնկորը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Նյուրնբերգ»-ի դեմ խաղում[5]։

«Ռեալ Բետիս» խմբագրել

2006 թվականի ամռանը Դավիդ Օդոնկորը տեղափոխվել է Լա Լիգան ներկայացնող «Ռեալ Բետիս»։ Տրանսֆերն արժեցել է 6 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։

Իր առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 13 հանդիպման[6]։ Հաջորդ մրցաշրջանը խոստումնալից սկվեց, սակայն ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով բացակայեց 3 ամիս[7]։

Վերադարձից հետո Օդոնկորը միայն հայտնվում էր թիմի պահեստայինների նստարանին։ 2008 թվականի մայիսի 4-ին` «Ալմերիա»-ի դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը իսպանական թիմի կազմում[8]։

2009 թվականին «Բետիսը» դուրս մնաց Լա Լիգայից։ 2010-11 մրցաշրջանում թիմը վերադարձավ Լա Լիգա, սակայն վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը չմասնակցեց ոչ մի հանդիպման[9][10]։

Հետագա տարիներ խմբագրել

2011 թվականին Դավիդ Օդոնկորը տեղափոխվել է «Ալեմանիա»[11], որի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան։

2012 թվականի ամռանը Դավիդը միացել է Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Հովերլա»։ 2013 թվականին՝ 29 տարեկան հասակում Օդոնկորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին[12]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է 2006 թվականի մայիսի 30-ին` Ճապոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[13]։

Հավաքականի մարզչի կողմից հրավիրվել է Եվրո 2008-ին մասնակցելու, որի ընթացքում անցկացրել է 45 րոպե` մասնակցելով Խորվաթիայի հավաքականի դեմ խաղին[14]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Բունդեսլիգայի հաղթող - 2001-02

Միջազգային խմբագրել

  • Եվրոպայի փոխչեմպիոն - 2008
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Acedo, Francisco (2006). «Odonkor blow for Betis». Sky Sports. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  4. «Soccer-Round-up-Injured Odonkor hopes to be back next month». Reuters. 2007 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  5. «Meyers Heimpremiere mißglückt» [Meyer's unlucky home debut]. Frankfurter Allgemeine Zeitung (German). 2005 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Odonkor set for three-month absence». UEFA.com. 2006 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «Odonkor se operará de la rodilla el viernes» [Odonkor to undergo knee surgery on Friday]. ABC (Spanish). 2007 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Almeria 1–1 Real Betis». ESPN Soccernet. 2008 թ․ մայիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  9. «Odonkor llega a Sevilla para revisar su lesión y su futuro» [Odonkor arrives in Seville to check on injury and future] (Spanish). El Desmarque. 2011 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «El fichaje estrellado: David Odonkor» [Crashed signing: David Odonkor] (Spanish). Merca Fútbol. 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Odonkor heuert in Aachen an» [Odonkor signs up for Aachen] (German). T-Online. 2011 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  12. «WM-Held Odonkor beendet seine Fußball-Karriere» [WC hero Odonkor ends his football career]. Ostthüringer Zeitung (German). 2013 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Schweinsteiger rettet Remis» [Schweinsteiger rescues draw] (German). kicker. 2006 թ․ մայիսի 30. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Olić kick-starts Croatian celebrations». UEFA.com. 2008 թ․ հունիսի 13. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Օդոնկոր» հոդվածին։