Դասական երաժշտությունը Կոսովոյում

Դասական երաժշտությունը Կոսովոյում, սկսել է զարգանալ 1940-ական թվականներին, այն ժամանակ, երբ Կոսովոն դեռ համարվում էր Հարավսլավիայի մի մասը։

Պատմություն խմբագրել

Կոսովոյում դասական երաժշտության զարգացմանը նախորդում էին սիրողական երաժշտական միջոցառումները, ինչպես նաև Սկոպիեյի «Բաշկիմի» փողային նվագախմբի, Պալոկ Կուրտի ղեկավարությամբ Ջակովիցի փողային նվագախմբի, Կրումի «Կոսովա» գիշերօթիկ դպրոցի, Կուկասի «Կոսավա» շեփորային նվագախմբի և Պրիզրենի ալբանական կաթոլիկ եկեղեցու գործունեությունները։ 1945 թվականին Պրիզրենում բացված առաջին ռադիոկայանը նաև կարևոր դերակատարում է ունեցել Կոսովոյում պրոֆեսիոնալ դասական երաժշտության տարածման մեջ, քանի որ երկար ժամանակ Կոսովոյի երաժշտական կյանքի մեծ մասը կապված է եղել հենց նրա հետ[1]:

 
Պրիզրենի երաժշտական դպրոցի շենքը

1944 թվականին Պրիզրենի մշակութային և գեղարվեստական հասարակական Ագիմ կազմակերպությունում ստեղծվել է երգչախումբ և կամերային նվագախումբ[2]։ Կոսովոյում գրված դասական երաժշտության առաջին ստեղծագործությունները իրենցից ներկայացնում էին «ա կապելլա» երգչախմբային ստեղծագործություններ և սկզբնապես հանդիսանում էին ժողովրդական երաժշտության ոգեշնչող շարադրանքներ։ Չնայած այդ երգչախմբային ստեղծագործություններից մի քանիսը հենց բնօրինակ ստեղծագործություններ էին, դրանց մեծ մասի հիմքում ընկած էր ժողովրդական երաժշտությունը[3]։

Պրիզրենի երաժշտական դպրոցի հիմնումից հետո, նույն տարում Պրիշտինայում նույնպես բացվեց երաժշտական դպրոց[4]։

Կոսովոյի առաջին օպերան դարձավ երկու գործողությամբ «Աղջիկը Կաչանիկայից»-ը (ալբ․՝ Goca e Kaçanikut), որը գրվել է 1970-ական թվականներին կոմպոզիտոր Ռաուֆ Դոմի՝ իտալերեն Յուսուֆ Բուջովի և Այման Դոմի կողմից լիբրետտոյի վրա, որը հիմնված էր ալբանացի գրող Միլտոն Գուրի վեպի վրա։ Այն գրվել է վեց մենակատարների, երգչախմբի և նվագախմբի կատարման համար[5]։

Կոսովոյի առաջին բալետ «Միրուշի Սոկոլին» (ալբ.Sokoli e Mirusha ) գրվել է 1976 թվականին կոմպոզիտոր Ակիլ Մարկ Կոցի կողմից Նուրեին Լոջի լիբրետտոյի վրա[6]։

Կոսովոյի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը կարևոր դերակատարում ունեցան Կոսովոյի մշակութային կյանքում։ Սիմֆոնիկ նվագախումբը սկսեց գործել 1950-1990-ական թվականների սկզբից։ Նրա երգացանկում ընդգրկված էին դասական, սիրային և ժամանակակից ստեղծագործություններ, ինչպես նաև կոսովացի կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ։ Նվագախմբում նվագում էին ինչպես տեղացի, այնպես էլ օտար երաժիշտներ։ Կոսովոյի ռադիոյի և հեռուստատեսության պրոֆեսիոնալ երգչախումբը գործում էր 1980-1990 թվականներին։ Նրա երաժիշտներն ունեին երաժշտական կրթություն, ինչպես նաև վաղ սիրողական երգչախմբերում երգելու փորձ; Երգչախումբը ակտիվորեն ձայնագրվում էր, ինչպես նաև ամբողջ Հարավսլավիայի տարածքում հանդես էր գալիս փառատոնների ժամանակ[7]։

Կոսովոյի ողջ երաժշտական հաստատությունների գործունեությունը դադարեցվեց 1990-1991 թվականներին։ Շուրջ 10 տարի բոլոր փակիված երաժշտական դպրոցներն աշխատում էին սեփական տներում, իսկ դասական երաժշտության համերգներն անցկացվում էին ալբանական կաթոլիկ եկեղեցիներում։ 1999 թվականին սկսեցին անցկացվել բաց միջոցառումներ, որոնք առնչվում էին դասական երաժշտության հետ, որոնք հիմնականում համակարգվում էին երիտասարդ արտիստների կողմից[8]։ 2000 թվականին հիմնադրվեց Կոսովոյի ֆիլհարմոնիան և Կամերային երաժշտության միջազգային փառատոնը[9]։

2004 թվականին հայտնի էին 17 կոսովացի կոմպոզիտորներ, ովքեր գրում էին դասական երաժշտություն, միևնույն ժամանակ նկատվում էր կատարողների պակաս[10]։ Այդ ժամանակ գրեթե բոլոր կոսովացի կոմպոզիտորներն ունեին երաժշտական կրթություն, որը ստացել էին Բելգրադում, Սարաևոյում, Լյուբլյանայում, Սկոպիեյում, ինչպես նաև ունեին Եվրոպայում աշխատելու փորձ, այն ժամանակ, երբ կատարողների մեծամասնությունը կրթություն ստացել էր Պրիշտինայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rudi, Rafet (2002). Sprova estetike. Dukagjini. էջեր 149, 150.
  2. Berisha, Engjëll (1999). Kultura muzikore për shkolla të mesme. Libri shkollor. էջեր 206, 207.
  3. Berisha, Engjëll (1997). Zhvillimi i stileve në veprat e kompozitorëve shqiptarë të Kosovës. Enti i teksteve dhe i mjeteve mësimore i Kosovës. էջ 27.
  4. Berisha, Engjëll (1999). Kultura muzikore për shkolla të mesme. Libri shkollor. էջ 207.
  5. Berisha, Engjëll (1997). Zhvillimi i stileve në veprat e kompozitorëve shqiptarë të Kosovës. Enti i teksteve dhe i mjeteve mësimore i Kosovës. էջ 134.
  6. Berisha, Engjëll (1997). Zhvillimi i stileve në veprat e kompozitorëve shqiptarë të Kosovës. Enti i teksteve dhe i mjeteve mësimore i Kosovës. էջ 138.
  7. Rudi, Rafet (2002). Sprova estetike. Dukagjini. էջ 151.
  8. Rudi, Rafet (2002). Sprova estetike. Dukagjini. էջ 154.
  9. Berisha, Engjëll (2004). Studime dhe vështrime për muzikën. Prishtinë: Akademia e shkencave dhe e arteve e Kosovës. էջ 29. ISBN 9951-413-13-7.
  10. Berisha, Engjëll (2004). Studime dhe vështrime për muzikën. Prishtinë: Akademia e shkencave dhe e arteve e Kosovës. էջ 6. ISBN 9951-413-13-7.