Միհայիլ Կոգըլնիչեանու
Միհայիլ Կոգըլնիչեանու (ռումիներեն՝ Mihail Kogălniceanu ( արտասանություն), սեպտեմբերի 6, 1817, Յաշ, Մոլդովական իշխանություն - հուլիսի 1, 1891, Փարիզ, Ֆրանսիա), ռումին պետական-քաղաքական գործիչ, պատմաբան, հրապարակագիր, գրող։
Միհայիլ Կոգըլնիչեանու ռումիներեն՝ Mihail Kogalniceanu | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1817 |
Ծննդավայր | Յաշ, Մոլդովական իշխանություն |
Մահացել է | հուլիսի 1, 1891 (73 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Ռումինիա և Eternitatea cemetery |
Քաղաքացիություն | Մոլդովական իշխանություն, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն և Ռումինիայի թագավորություն |
Կրթություն | HU Berlin |
Մասնագիտություն | փաստաբան, պատմաբան, հրապարակախոս, դիվանագետ, գրական քննադատ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռումինիայի վարչապետ, Րումինիայի Պարգամավորների պալատի անդամ և Minister of Foreign Affairs of Romania? |
Կուսակցություն | Ազգային լիբերալ կուսակցություն |
Անդամություն | Ռումինական ակադեմիա և Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
Ստորագրություն | |
Mihail Kogălniceanu Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է (1834–1838) Յաշում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Դասախոսել է (1843–1844) Միխայլովյան ակադեմիայում (Մոլդովա)։ Մոլդովայում հեղափոխական շարժման ճնշումից (1848-ի մայիս) հետո տարագրվել է և Մոլդովայի հեղափոխական կոմիտեի հանձնարարությամբ գրել ու հրապարակել է (1848) «Մոլդովայի ազգային կուսակցության ցանկությունները» ծրագրային գործը, որում առաջ է քաշել Մոլդովայի ու Վալաքիայի միավորումը ռումինական միասնական պետության մեջ։ 1859-ին մեծ դեր է կատարել ռումինյան երկրների միավորման գործում, 1860–1861-ին գլխավորել է Մոլդովայի կառավարությունը, այնուհետև՝ դարձել Ռումինիայի նախարար (1862) և վարչապետ (1863–1865)։ Նպաստել է մի շարք օրենքների ընդունմանը (վանքապատկան հողերի պետականացում, հողային ռեֆորմ և այլն)։ Որպես երկրի արտաքին գործերի նախարար (1876, 1877–1878) կարևոր դեր է խաղացել ռուս-թուրքական պատերազմին Ռումինիայի մասնակցության և անկախության հռչակման (9.5.1877) գործում։
Աշխատակցել է մի շարք պարբերականներում։ Տպագրել ու հրատարակել ռուսական «Dacia literara» (1840), «Arhiva roma-neasca» (1840–1841, 1845), «Steana Dunatrii» (1855–1860) պարբերականները, հրատարակել «Մոլդովական երկրի տարեգրությունները» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն (1845 – 1852), «Ռումինիայի ժամանակագրությունները» (հ. 1 — 3, 1872–1874), գրել «Վալաքիայի, Մոլդովայի և անդրդանուբյան վալաքների պատմություն» (1837), «Երեք օր Մոլդովայի պատմությունից» (1851) աշխատությունները, «Երկու կին ընդդեմ մեկ տղամարդու» (1840) պիեսը, «Կորած պատրանքներ» (1841), «Գավառացու վարքախոսությունը Յաշում» (1844) կենցաղային ակնարկները, «Սրտի խորհուրդները» (1850) անավարտ վեպը և այլն։
1869-ին ընտրվել է Ռումինիայի ակադեմիական ընկերության անդամ, 1887—1890-ին եղել Ռումինիայի ԳԱ նախագահ։ Միհայիլ Կոգըլնիչեանուն հայ ժողովրդի բարեկամն էր։ Իր աշխատություններում և քաղաքական գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է Ռումինիայում ապրող հայերին։ «Մոլդովական երկրի տարեգրություններ»-ում և «Ռումինիայի ժամանակագրություններում հրատարակել է նաև բազմաթիվ փաստաթղթեր, որոնք արտացոլում են հայերի վաղեմությունը Ռումինիայում, նրանց խաղացած տնտեսական, քաղաքական ու մշակութային նշանակալի դերը երկրի կյանքում։ Սերտ հարաբերություններ ու նամակագրական կապեր է ունեցել ռումինահայ նշանավոր գործիչների հետ, եղել հայերի իրավունքների վերականգնման ջերմ պաշտպան։ Երկրի բարձրադիր ժողովում ռումինահայերի քաղաքական իրավունքների հարցը քննարկելու ժամանակ (12.11.1857) հանդես է եկել ի պաշտպանություն հայերի և Ռումինիայում ապրող բոլոր ազգությունների հետ հավասար քաղաքական իրավունքներ պահանջել նրանց համար (իրավահավասարությունը հռչակվել է 19.8.1858)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհայիլ Կոգըլնիչեանու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 502)։ |