Դառնափուշ սովորական
Դառնափուշ սովորական | |
Դառնափուշ սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Վերնատրիբա | Helianthodae |
Տրիբա | Heliantheae |
Ցեղ | Դառնափուշ (Xanthium) |
Տեսակ | Դառնափուշ սովորական (X. strumarium) |
Միջազգային անվանում | |
Xanthium strumarium |
Դառնափուշ սովորական (լատին․՝ Xánthium strumárium), աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, ուշ գարնանային չարորակ մոլախոտ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՈւնի լավ զարգացած, դեպի խորը գնացող արմատային համակարգ, մինչև 60-80 սմ բարձրության հասնող կլոր կամ բազմակող ու լիամեջ ցողուններ։ Հասունանալիս ցողունն ընդունում է դեղնամանուշակագույն երանգ, փշերը այդ ընթացքում չորանում են։ Ցողունի յուրաքանչյուր հանգույցից դուրս են գալիս կոթուն ունեցող 3-5 բլթականի տերևներ, որոնց հակառակ կողմը թավոտ է։
Բույսի պտուղները էլիպսաձև են, երկարավուն են, մեծ ու բոլոր կողմերից պատված են փշերով, իսկ գագաթին ունեն ավելի մեծ եղջյուրանման փշեր։ Սերմը տուփիկ է։ Բույսը տարածված է Երկիր մոլորակի հարավային կիսագնդում։ Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր շրջաններում, առավել տարածված է Արարատյան դաշտում։ Բույսի բոլոր հատվածներում կա յոդ, որը բացասաբար ազդեցություն է թողնում դաշտերի վրա։
Տարածվածություն
խմբագրելՈրպես մոլախոտ աճում է ստորին լեռնային գոտու գետերի և առուների ափերին, ճանապարհների եզրերին, աղբավայրերում և ցանքսերում։ Հանդիպում է Տավուշի, Կոտայքի Արմավիրի, Սյունիքի մարզերում[1]։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործվում է բույսի կանաչ զանգվածը ծաղկման շրջանում, պտուղներն և արմատները[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Աղբյուրներ
խմբագրել- Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնափուշ սովորական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնափուշ սովորական» հոդվածին։ |