Դառնափուշ
Դառնափուշ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Վերնատրիբա | Helianthodae |
Տրիբա | Heliantheae |
Ցեղ | Դառնափուշ (Xanthium) L., 1753 |
Դառնափուշ (լատին․՝ Xanthium), դառնուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30 (այլ տվյալներով՝ 70) տեսակ։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում՝ 3 տեսակ՝
Տարածում
խմբագրելՏարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ճամփեզրերին, առուների ափերին, աղբոտում ցանքերն ու տնկարկները։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները հերթադիր են, եռաբլթակ։ Ծաղկաբույլը հասկանըման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ կանաչավուն։ Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին։ Պտուղն էլիպսաձև է՝ պատված կեռ փշերով։ Սերմը երկու երկարավուն սերմիկներով տուփիկ է։
Նշանակություն և կիրառում
խմբագրելԹունավոր է։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, յոդ։ ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են խպիպի, մաշկ, հիվանդությունների, դիզենտերիայի բուժման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնափուշ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնափուշ» հոդվածին։ |