Դաշտ (Սպարկերտի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտ (այլ կիրառումներ)
Դաշտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սպարկերտի գավառակում։ Գտնվում էր Կռան գյուղից 2-3 կմ արևելք։
Գյուղ | |
---|---|
Դաշտ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Սպարկերտի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | դաշտեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XIX դարի վերջին ուներ 40 տուն հայ բնակիչ։
Բնակիչների հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն և այգեգործությունն էր։
Դաշտը եղել է գրչության կենտրոն։ XIV-XVII դարերում մի քանի ավետարան է գրվել։ Գյուղն ուներ Ս. Սարգիս և Ս. Հակոբ հայկական եկեղեցիներ։
Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության փոքր մասը բռնի ուժով մուսուլմանացվել է[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 30
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն