Դանիելե Պադելի

ֆուտբոլիստ

Դանիելե Պադելի (իտալ.՝ Daniele Padelli, հոկտեմբերի 25, 1985(1985-10-25)[1][2], Լեքո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ինտերի» կազմում։

Դանիելե Պադելի
իտալ.՝ Daniele Padelli
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 1985(1985-10-25)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Լեքո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 92 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Համար 27
Պատանեկան կարիերա
2002-2004 Իտալիա Կոմո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2009 Իտալիա Սամպդորիա 0 (0)
2005-2006   Իտալիա Պերգոկրեմա 33 (-29)
2006-2007   Իտալիա Կրոտոնե 1 (-2)
2007   Անգլիա Լիվերպուլ 1 (-2)
2007-2008   Իտալիա Պիզա 7 (-10)
2008-2009   Իտալիա Ավելինո 1912 15 (-23)
2009-2011 Իտալիա Բարի 3 (-6)
2011-2013 Իտալիա Ուդինեզե 9 (-13)
2013-2017 Իտալիա Տորինո 100 (-132)
2017-ներկա Իտալիա Ինտեր 0 (0)
Ազգային հավաքական
2005-2007 Իտալիա Իտալիա Մ20 7 (-4)
2006 Իտալիա Իտալիա Մ21 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18, 2017:

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

2002 թվականին Պադելին միացել է «Կոմո» ֆուտբոլային ակումբի ակադեմիային։ Թիմի հիմնական կազմում հանդես է եկել 2003-2004 թվականների ընթացքում։ 2004 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Սամպդորիա», այնուհետև վարձավճարով տեղափոխվել է Սերիա C1-ում հանդես եկող «Պերգոկրեմա»։ Թիմի կազմում մասնակցել է 33 հանդիպման և բաց թողել 29 գնդակ։ 2006-07 մրցաշրջանում Դանիելեն պաշտպանել է «Կրոտոնեի» դարպասը։

«Լիվերպուլ» խմբագրել

2007 թվականի հունվարի 12-ին Դանիելե Պադելին վարձավճարով տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Լիվերպուլ»։ Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նրա մասին ասել է, որ Պադելին հիանալի երիտասարդ դարպասապահ է, ով ընտրվել է նաև իր ազգային ընտրանու կողմից[3]։ Իր առաջին և միակ խաղը թիմի կազմում Դանիելեն անցկացրել է 2007 թվականի մայիսի 13-ին՝ մասնակցելով «Չարլթոն Ատլետիկի» դեմ խաղին[4]։ Այս խաղի շնորհիվ նա դարձել է առաջին իտալացի ֆուտբոլիստը, որը հանդես է եկել «Լիվերպուլ»-ի կազմում։ 2007 թվականի հունիսի 8-ին Դանիելեն վերադարձել է «Սամպդորիա»[5]։

«Պիզա» խմբագրել

2007 թվականի հուլիսի 5-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է Սերիա B-ում հանդես եկող «Պիզա ՖԱ»։ Առաջնության շրջանակներում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է «Բրեսկիա Կալցիոյի» դեմ։ Հաջորդ խաղում թիմի գլխավոր մարզիչ Ջան Վենտուրա նախընտրել է նրան ավելի փորձառու Դավիդե Մորելոյի փոխարեն։ Թիմի կազմում այդ մեկ մրցաշրջանի ընթացքում Պադելին մասնակցել է 7 հանդիպման և բաց թողել 10 գոլ։

2008-09 մրցաշրջանը Դանիելեն վարձակալական հիմունքներով անցկացրել է «Ավելինոյի» կազմում[6][7]։ Թիմի կազմում նա հասցրել է անցկացնել 15 հանդիպում և բաց է թողել 23 գոլ։

«Բարի» խմբագրել

2009 թվականի հուլիսի 2-ին Դանիելե Պադելին վարձավճարով տեղափոխվել է «Բարի» ֆուտբոլային ակումբ[8]։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է 2010 թվականի մայիսի 9-ին՝ Սերիա A-ի շրջանակներում կայացած «Ուդինեզեի» դեմ խաղում, որն ավարտվել է 3-3 հաշվով։ Պադելին թիմի կազմում հասցրել է մասնակցել նաև 2010-11 մրցաշրջանի առաջին խաղին, որը տեղի է ունեցել «Պալերմոյի» դեմ։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։

«Ուդինեզե» խմբագրել

2011 թվականի հունիսի 25-ին Պադելին վերադրաձել է «Սամպդորիա», սակայն օգոստոսի 31-ին տեղափոխվել է «Ուդինեզե»[9]։ Նա եղել է թիմի երկրորդ դարպասապահը։ Իտալական թիմի կազմում Դանիելեն մասնակցել է 12 հանդիպման։

«Տորինո» խմբագրել

2013 թվականի մայիսի 29-ին Դանիելե Պադելին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Տորինո»։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Պեսկարայի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Ուդինեզեի» պարտությամբ։ 2013-14 մրցաշրջանի ընթացքում Դանիելեն մասնակցել է թիմի բոլոր հանդիպումներին[10]։ Միջազգային ասպարեզում նա իր դեբյուտը նշել է Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած շվեդական «Բրոմապապոյկարնայի» դեմ խաղում[11]։

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտի «Տորինո» տեղափոխվելուց հետո Պադելին կորցրել է տեղը հիմնական կազմում։ Նա մրցաշրջանի ավարտից հետո խզել է պայմանագիրը թիմի հետ։

«Ինտեր» խմբագրել

2017 թվականի հուլիսին Դանիելեն անվճար տեղափոխվել է միլանյան «Ինտեր»[12][13]։

Միջազգային կարիերա խմբագրել

Իտալիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում Պադելին մասնակցել է 7 հանդիպման։ Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2006 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ իտալացիների։

2014 թվականի օգոստոսի 30-ին Դանիելե Պադելին հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Նիդերլանդների և Նորվեգիայի հավաքականների դեմ խաղերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Reds sign Italian goalkeeper». liverpoolfc.com. 2007 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. Sanghera, Mandeep (2007 թ․ մայիսի 13). «Liverpool 2–2 Charlton». bbc.co.uk. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
  5. «Padelli returns to Italy after loan spell». liverpoolfc.com. 2007 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «ACCORDO RAGGIUNTO CON LA SAMP PER PADELLI E KOMAN» (Italian). US Avellino. 2008 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. D'Ambrosio, Germano (2008 թ․ օգոստոսի 5). «UFFICIALE: Avellino, presi Padelli e Koman» (Italian). Tutto Mercato Web. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Bari snap up Sampdoria keeper Padelli Արխիվացված 2009-07-09 Wayback Machine
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. «D. Padelli». soccerway.com (Italian). Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «BROMMAPOJKARNA VS. TORINO 0 - 3». soccerway.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  12. «Padelli signs for Inter» (Press release). Milan: F.C. Internazionale Milano. 2017 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  13. «Calcio Mercato» (Italian). Lega Serie A. 2017 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիելե Պադելի» հոդվածին։