Դայեն Ֆայնսթայն
Դայեն Գոլդման Բերման Ֆայնսթայն[6] (անգլ.՝ Dianne Goldman Berman Feinstein, հունիսի 22, 1933[4][5], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ սենատոր Կալիֆոռնիայից, 1978-1988 թվականներին եղել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ, առաջին անգամ սենատորի պաշտոնում ընտրվել է 1992 թվականին։
Դայեն Ֆայնսթայն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սթենֆորդի համալսարան (1955)[1], Convent of the Sacred Heart High School? (1951)[1] և Convent of the Sacred Heart High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հուդայականություն[2][3] |
Ծննդյան օր | հունիսի 22, 1933[4][5] (89 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Leon Goldman? |
Ամուսին | Richard C. Blum? |
Կայք՝ | feinstein.senate.gov |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆայնսթայնի ծննդյանը անունը Դայեն Էմիել Գոլդման է, ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ հայտնի վիրաբույժ Լեոն Գոլդմանի և նախկին մոդել Բեթի Ռոզենբուրգի ընտանիքում։ Հոր ծնողները Լեհաստանից ներգաղթած հրեաներ էին, մոր կողմը՝ մկրտված հրեաներ, որոնք Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո փախել էին Սանկտ Պետերբուրգից։
Ֆայնսթայնը ստացել է կաթոլիկ դպրոցական կրթություն, սակայն միաժամանակ հաճախել է հրեական դպրոց։ 13 տարեկանում օծվել է որպես հրեական կոնֆիրմացիա։ 1955 թվականին Սթենֆորդի համալսարանից ստացել է պատմության բակալավրի աստիճան։
1956 թվականին ամուսնացել է Ջեք Բերմանի հետ, որն աշխատում էր Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազությունում։ Նրանք միասին ապրել են ընդամենը երեք տարի։ 1957 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Քեթրինը, որը այժմ Սան Ֆրանցիսկոյի դատավոր է։
1962 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է նեյրովիրաբույժ Բերտրամ Ֆայնսթայնի հետ, որը 1978 թվականին մահացել է քաղցկեղից։ 1980 թվականին ամուսնացել է բանկիր Ռիչարդ Բլամի հետ, ինչը նրան թույլ է տվել դառնալ ամենահարուստ սենատորներից մեկը։
2014 թվականի հուլիսի 22-ին նախագահ Օբամային ուղղված նամակում առաջարկել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը մտցնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում և լայն պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ[7]։
2018 թվականի նոյեմբերի 6-ին վերընտրվել է Սենատում նոր վեցամյա ժամկետով՝ 54,5 % արդյունքով (Կալիֆոռնիայում ընդունված քվեարկության համակարգի պատճառով նրա մրցակիցը եղել է կուսակրոն Քևին Դե Լեոնը)[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ GitHub — 2007.
- ↑ Dianne Feinstein
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Написание в соответствии с правилами транскрипции и произношением фамилии на английском языке (см. NLS Other Writings. Say How? A Pronunciation Guide to Names of Public Figures (as of May 8, 2006), проверено 03.08.2009).
- ↑ U.S. Senators Urge Naming 'Donetsk People’s Republic' Terrorist Organization
- ↑ «California Election Results» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2018-11-22