Դամբո (անգլ.՝ Dumbo), 2019 թվականի լիամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորն է Թիմ Բարթոնը[4][5][6]։ Գլխավոր դերերում՝ Եվա Գրին[7], Քոլին Ֆարել և Մայքլ Քիթոն[8]։ 1941 թվականի նույնանուն մուլտֆիլմի կինոադապտացիան է։

Picto infobox cinema.png
Դամբո
անգլ.՝ Dumbo
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ
ՀիմքԴամբո[1]
Թվականմարտի 29, 2019, մարտի 29, 2019, մարտի 28, 2019[2] և մարտի 27, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն[3]
ՊրոդյուսերJustin Springer?[1], Էրեն Կրյուգեր[1], Derek Frey? և Katterli Frauenfelder?
Սցենարի հեղինակԷրեն Կրյուգեր[1]
ԴերակատարներՔոլին Ֆարել, Մայքլ Քիթոն, Դենի Դե Վիտո, Եվա Գրին, Ալան Արկին, ԴեՕբիա Օպարեյ, Joseph Gatt?, Շերոն Ռունի և Մայքլ Բաֆեր
ՕպերատորԲեն Դևիս
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՔրիս Լեբենզոն
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունWalt Disney Pictures և Tim Burton Productions
Տևողություն112 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

1919 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի վետերան Հոլտ Ֆերիերը (Քոլին Ֆարել) զինված ընդհարումից հետո վերադառնում է Մաքս Մեդիչի ղեկավարության ներքո (Դենի Դե Վիտո) գտնվող Մեդիչի եղբայրների կրկես, որտեղ նա ժամանակին որպես ձիավարժ էր աշխատել։ Սակայն կրկեսը հանդիպել էր ֆինանսական խնդիրների, և Մեդիչին ստիպված էր եղել վաճառել ձիերը։ Այդ պատճառով նա աշխատանք փնտրող, բայց պատերազմի ժամանակ ձեռքը կորցրած Հոլտին նշանակում է հղի փիղ Ջամբոյի վերակացու։ Ջամբոն լույս աշխարհ է բերում աներևակայելի մեծ ականջներով փղիկի, և Մեդիչին հրամայում է Հոլտին թաքցնել փղիկի ականջները, որպեսզի հանդիսատեսի առաջ ներկայանալուց դրանք չերևան։ Բայց փղիկը իր առաջնաելույթային ներկայացման ժամանակ պատահմամբ բացում է կապագլխարկի մեջ թաքցված ականջները։ Հանդիսատեսը փղիկին ծաղրանքով անվանում է «Դամբո» (անգլ․ dumbo՝ հիմարիկ, անխելք) և նրա վրա նետում գետնընկույզ և այլ իրեր։ Որդու հանդեպ վերաբերմունքից վշտացած՝ Ջամբոն վայրագություններ է անում կրկեսի բեմահարթակում՝ կրկեսին պատճառելով մեծ վնաս և պատահմամբ սպանելով չար աշխատակցին։ Դրանից հետո Մեդիչին ԶԼՄ-ներում աղետը կանխելու համար վաճառում է Ջամբոյին։ Հոլտի երեխաները՝ Միլին և Ջոն, մխիթարում են Դամբոյին և հանակարծ հասկանում, որ Դամբոն կարող է թռչել՝ թափահարելով իր ականջները։ Նրանք նաև հայտնաբերում են, որ փետուրները փղիկի թռչելու պատրաստ լինելու բանալին են․ նա միայն պետք է փռշտա քիթը խուտուտ տվող փետուրներից և կկարողանա թռչել։

Մեկ այլ ներկայացման ժամանակ Դամբոն խաղում է հրշեջի դեր, որը պիտի իր կնճիթով մարեր կրակը, սակայն ներկայացումը սխալ է ընթանում, և Դամբոն բարձր հենահարթակի վրա հայտնվում է կրակով շրջապատված թակարդում։ Միլլին վտանգում է իր կյանքը Դամբոյին փետուր հասցնելու նպատակով, որը նրան վստահություն էր տալիս թռիչքում։ Լսարանը ապշում է, երբ Դամբոն սկսում է թռչել։ Թռչող փղիկի մասին խոսակցությունները սկսում են տարածվել։

«Երազաների երկիր» զվարճության այգու սեփականատեր Վանդեմերը ներկայացումից հետո Մեդիչիին առաջարկում է միավորվել, և Մեդիչին համաձայնվում է։ Ըստ պայմանագրի՝ Մեդիչին դառնալու էր Վանդեմերի գործընկերն, իսկ Մեդիչի եղբայրների կրկեսային թատերախումբը աշխատելու էր «Երազների երկրում»։ Զվարճության այգու գլխավոր դեմքն էլ դառնալու էր Դամբոն և նրա թռիչքով համարը։ Ավելի ուշ Վանդերմերը պահանջում է որպեսզի Դամբոն թռնի ճոճաձողից Կոլեթ Մարչենտի՝ Վանդերմերի նախկին ընկերուհու հետ։ Սակայն նրանց առաջնաելույթային ներկայացումը «Երազաների երկրում» գրեթե տապալվում է, երբ Դամբոն ընկնում է բարձր հենահարթակից և սկսում է անհանգստությունից ահազանգել։ Անսպասելիորեն նրան արձագանքում է Ջամբոն․ պարզվում է՝ նա ևս դարձել է «Երազաների երկրի» մեկ այլ ցուցանմուշ։ Փղիկը դուրս է թռչում կրկեսաբեմից և վերամիավորվում մոր հետ։

Վախենալով, որ Դամբոյի մայրը կարող է շեղել նրան ներկայացումներից, Վանդեմերը հրամայում է սպանել Ջամբոյին։ Նա նաև «Երազների երկրից» ազատում է աշխատանքից Մեդիչի եղբայրների կրկեսի բոլոր դերասաններին։ Երբ Հոլտը և մնացած դերասանները իմանում են, որ Վանդերմերը պատրաստվում է սպանել Ջամբոյին, որոշում են ազատել և՛ Ջամբոյին, և՛ Դամբոյին։ Այն ժամանակ, երբ Հոլտն ու Կոլետը օգնում են Դաբոյին ներկայացման ժամանակ դուրս թռչել կրկեսից, կրկեսային դերասանները Ջամբոյին Վանդերմերի օգնականների ձեռքից ազատելու համար օգտագործում են իրենց զանազան տաղանդները։ Վանդերմերը փորձում է կանգնեցնել նրանց, բայց այգու էլեկտրական համակարգի սխալ վերահսկման պատճառով առաջացնում է հրդեհ, որը ոչնչացնում է «Երազների երկիրը»։ Վանդեմերը կորցնում է ֆինանսավորումը և վերջնականապես սնանկանում է։

Հոլտը, Կոլետը, Ջոն, կրկեսի թատերախումբը և Մեդիչին բերում են փղերին նավահանգիստ, որտեղ Դամբոյին և Ջամբոյին ուղեկցում են նավ, որը ուղևորվում էր դեպի ջունգլիներ։ Դրանից հետո Մեդիչիի կրկեսը ( որը այժմ կոչվում է Մեդիչիների ընտանեկան կրկես) վերականգնվում և բարգավաճում է, իսկ Դամբոն ու Ջամբոն ջունգլիում միանում են փղերի խմբին։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Քոլին Ֆարել Հոլտ Ֆերիեր
Մայքլ Քիթոն Վանդեմեր
Դենի Դե Վիտո Մաքս Մեդիչի
Եվա Գրին Կոլեթ Մարչենթ
Ալան Արկին Գրիֆին Ռեմինգթոն
Նիկո Փարքեր Միլի Ֆերիեր
Ֆինլի Հոբինս Ջո Ֆերիեր
ԴեՕբիա Օպարեյ Ռոնգո
Ժոզեֆ Գաթ Նիլս Սքելինգ
Ռոշան Սեթ օձերին կախարդող
Շերոն Ռունի օրիորդ Ջրահարս
Դուգլաս Ռիթ Սոթբի
Մայքլ Բաֆեր Բարիտոն Բեյթս
Ֆրենկ Բուրկ Փաք
Էդ Օսմոնդ Դամբո
Ջո Օսմոնդ կրկեսի խոհարար

ՔննադատությունԽմբագրել

Rotten Tomatoes կայքում 346 արձագանքի հիման վրա ֆիլմն ունի 47 % դրական գրախոսական[9]։ Metacritic կայքում 55 գրախոսության հիման վրա ունի 100-ից 51 միավոր[10]։

CinemaScore-ի կողմից հարցված հանդիսատեսը A + մինչև F բալային համակարգով տվել է ֆիլմին A− միջին միավորը, իսկ PostTrak-ում այն արժանացել է 5 աստղից 3,5-ին[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Kit B. Live-Action 'Dumbo' in the Works From 'Transformers' Writer (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Prometheus Global Media, 2014. — ISSN 0018-3660
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Fritz B. Tim Burton to Direct Live-Action ‘Dumbo’ for Disney (Exclusive) // The Wall Street JournalNYC: Dow Jones & Company, 2015. — ed. size: 2092523 — ISSN 0099-9660
  4. ТИМ БЁРТОН ПРИСТУПИЛ К СЪЁМКАМ КИНОАДАПТАЦИИ МУЛЬТФИЛЬМА «ДАМБО»
  5. Алан Аркин сыграет в киноримейке «Дамбо» Тима Бёртона
  6. D23 Expo 2017: Самое интересное с конференции Disney
  7. Вышел русскоязычный трейлер «Эйфории» с Алисией Викандер и Евой Грин
  8. D23 Expo, день 2: «Щелкунчик», «Мэри Поппинс», «Дамбо», «Звездные войны» и другие новости о фильмах Disney
  9. «Dumbo» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2019-04-03 
  10. «Dumbo» (անգլերեն)։ Metacritic։ Վերցված է 2019-04-03 
  11. Anthony D'Alessandro, Anthony D'Alessandro (2019-03-31)։ «‘Dumbo’ Doesn’t Soar With $45M Opening; Matthew McConaughey At Bottom With $1.8M ‘Beach Bum’ – Sunday Update» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-06-28