Մայքլ Բաֆեր (անգլ.՝ Michael Buffer, նոյեմբերի 2, 1944(1944-11-02)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), բռնցքամարտի և ըմբշամարտի աշխարհում փորձառու կոնֆերանսիե։ Նա հայտնի է իր թևավոր խոսքով, որը կիրառում է ամեն մարտից առաջ «Let’s get ready to rumble!» («Պատրաստվե՛ք մարտին») և իրեն յուրահատուկ ձևով ներկայացնում է մարզիկներին։ Նա հատուկ հնչերանգով հայտարարում է մարզիկների անունները, ինչը նրա ձայնը ճանաչելի է դարձնում ամբողջ աշխարհում։

Մայքլ Բաֆեր
անգլ.՝ Michael Buffer
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1944(1944-11-02)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավար, դերասան և ring announcer
Կայքletsrumble.com

Բաֆերն իր հայտնի թևավոր խոսքերը "Let’s get ready to rumble" առաջին անգամ սկսել է կիրառել 1980-ական թվականներից։ Իսկ 1992 թվականից նա նոր շնչով սկսել է կիրառել այն։ ՀԻմա Բաֆերն այդ արտահայտությունն օգտագործում է գովազդային նպատակով՝ զանազան տարբերակներով, օրինակ՝ համակարգչային խաղերում։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Աշխատանքային գործունեության ընթացքում վաստակել է շուրջ 400 մլն. դոլար։
  • Մայքլ Բաֆերի պապիկը՝ Ջոնի Բաֆը, թեթև քաշային կարգով, եղել է բոքսի աշխարհի չեմպիոն։
  • Մայքլի խորթ եղբայրը՝ Մայքլ Բրյուս Բաֆերը, հանդիսանում է UFC բոքսի մրցահարթակի հաղորդավար։
  • 1988 թվականին «Homeboy» ֆիլմում խաղացել է մրցահարթակի հաղորդավարի դերը, իսկ գլխավոր դերակատարը Միկի Ռուրկն էր։
  • Մայքլ Բաֆերը մարմնավորել է ինքն իրեն «Ռոքի» ֆիլմի չորս սերիաններում՝ «Ռոկի 5», «Ռոկի Բալբոա», «Կրիդ: Ժառանգությունը Ռոկիի» և «Կրիդ 2».
  • Նկարահանվել է «Մի կատակեք Զոհանի հետ» ֆիլմում։
  • Նկարահանվել է «Դամբո» ֆիլմում, հայտարարելով փղիկ Դամբոյի մուտքը կրկես։
  • Ձայնագրել է ինքն իրեն «Սիմփսոնները» մուլտսերիալի մի սերիայում։
  • Բազմաթիվ անգամներ հրավիրվել է «WCW Monday Nitro» պրոֆեսիոնալ ըմբշամարտի ֆեդերացիայի շոուներին, որպեսզի հայտարարի երեկոյի գլխավոր մենամարտը։
  • Մայքլ Բաֆերի ձայնը օգտագործվել է «Askband»խմբի «Մի հարվածից» երգի մեջ։
  • 2014 թվականի հունիսի 1-ին դարձել է «THE GOLDEN GLOVES 2: BLACK ENERGY» մրցանակի դափնեկիր բոքսի II միջազգային մրցույթում և «Ըմբշամարտի ձայնը» անվանակարգում պարգևատրվել է բացառիկ «Ոսկե ձեռնոց» մրցանակով։
  • Տարել է ծանր վիրահատություն՝ կոկորդի քաղցկեղի հեռացման ժամանակ։
  • ԱՄՆ-ում 2017թվականի Ֆորմուլա-1 Գրան Պրի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է մրցարշավի մասանակիցներին[2]։
  • 2018 թվականին Ստենլի գավաթի եզրափակչի առաջին խաղից առաջ հայտարարել է «Վեգաս Գոլդեն Նայթս» և «Վաշինգտոն Քեփիթալս» թիմերի մարզիկների անունները[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել