Պորտ Սաիդ[1] (արաբ. بور سعيد‎, Բուր Սաիդ[2]), մուհաֆազա Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Պորտ Սաիդ քաղաքն է։ Գտնվում է երկրի հյուսիս-արևելքում՝ Սուեզի ջրանցքի մուտքի մոտ։ Մուհամազայի գրեթե ամբողջ տարածքը գրավում է Պորտ Սաիդ քաղաքը։

Պորտ Սաիդ
بور سعيد
Դրոշ Զինանշան


ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԿարգավիճակԵգիպտոսի վարչական բաժանում
Մտնում էԵգիպտոս
ՎարչկենտրոնՊորտ Սաիդ
Խոշորագույն քաղաքՊորտ Սաիդ, Պորտ Ֆուադ
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2006)570 768 մարդ (20-րդ տեղ)
Խտություն424,36 մարդ/կմ² (11-րդ տեղ)
Տարածք1 345 կմ² (25-րդ տեղ)
Սահմանակցում էՀյուսիսային Սինայ, Իսմայիլիա, Դակահլիա և Շարկիա
Ժամային գոտիUTC+2
ISO 3166-2 կոդEG-PTS
portsaid.gov.eg

Վարչական բաժանում խմբագրել

Մուհաֆազան բաղկացած է Պորտ Ֆուադ քաղաքից և Պորտ Սաիդ քաղաքի 5 հիմնական թաղամասերից.

  • Զուխուր (Ծաղկի շրջան)
  • Շարք (Արևելյան շրջան)
  • Մանախ (Կլիմայի շրջան)
  • Արաբ (Արաբների շրջան)
  • Դաուախի (արվարձաններ)

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության հիմնական ոլորտը առևտուրն է։ 1976 թվականի հունվարի 1-ին Անվար Սադաթի օրոք մուհաֆազան ստեղծվեց ազատ տնտեսական գոտի, որի մեջ ներմուծված բոլոր ապրանքները ենթակա չեն մաքսատուրքերի, ինչը հանգեցրեց Պորտ Սաիդ քաղաքի տնտեսական վերականգնմանը։ Ավելի ուշ այստեղ հիմնադրվել են պատրաստի հագուստի արտադրության մի շարք ձեռնարկություններ, որոնց արտադրանքը մատակարարվում են ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին։ Ազատ տնտեսական գոտում աշխատում է մոտ 500,000 աշխատող, որոնք ամեն օր գալիս են այստեղ՝ Ալեքսանդրիայից, Դակահլիայից և Շարկիայից աշխատելու։

Հայտնի բնիկներ ու բնակիչներ խմբագրել

  • Մուհամեդ Զիդան - ֆուտբոլիստ, Եգիպտոսի հավաքականի խաղացող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Порт-Саид // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 288.
  2. Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 26.