Կաֆր աշ-Շեյխ (մուհաֆազա)
Կաֆր աշ-Շեյխ (արաբ. كفر الشيخ), մուհաֆազա Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Վարչական կենտրոնը Կաֆր-աշ-Շեյխ քաղաքն է: Գտնվում է երկրի հյուսիսային՝ Նեղոսի դելտայի հյուսիսային մասում, Դակահլիա մուհաֆազայից արևմուտք, Բուհեյրա մուհաֆազայից արևելք և Ղարբիա մուհաֆազից հյուսիս: Հյուսիսից այն ողողվում է Միջերկրական ծովի ջրերով, որի ափերը ձգվում են 100 կմ երկարությամբ:
| |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Եգիպտոսի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Եգիպտոս | ||||
Վարչկենտրոն | Կարֆ աշ-Շեյխ | ||||
ԲԾՄ | 2 մետր | ||||
Ահմեդ Զաքի Աբիդին | |||||
Հիմնական լեզու | արաբերեն | ||||
Բնակչություն (2006) | 2 618 111 մարդ (14-րդ տեղ) | ||||
Խտություն | 755,15 մարդ/կմ²(9-րդ տեղ) | ||||
Տարածք | 3467 ± 1 կմ²[1] | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Դակահլիա, Ղարբիա և Բուհեյրա | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | EG-KFS | ||||
kafrelsheikh.gov.eg |
ԱնվանումըԽմբագրել
Ե՛վ մուհաֆազան, և՛ Կաֆր աշ-Շեյխ քաղաքը իրենց անվանման համար պարտական են մաղրիբական (մարոկկացի) շեյխ Թալհա Աբի Սայիդ Ալ-Թալմասանիին, որը եկել էր այստեղ 1204 թվականին և թաղված էր Կաֆր աշ-Շեյխ քաղաքի դամբարանում:
Վարչական բաժանումըԽմբագրել
Մուհաֆազը բաղկացած է 10 վարչական կենտրոններից (շրջաններից), 10 քաղաքներից և 44 գյուղական տեղական համայնքներից, որոնք ներառում են 162 գյուղ և 1625 փոքր բնակավայրեր: Մուհաֆազայի ամենակարևոր կենտրոններն ու քաղաքներն են`
- Կաֆր աշ-Շեյխ
- Ալ-Խամուլ
- Բիյալա
- Կելին
- Մաթուբաս
- Դիսուք
- Բալթիմ
- Սիդի-Սալիմ
- Առ-Ռյադ
- Ֆուվա
ԱրդյունաբերությունըԽմբագրել
Մուհաֆազում կան երկու արդյունաբերական գոտիներ.
- Առաջին արդյունաբերական զոնան Բալթիմում է: Ներառում է միայն 49 ձեռնարկություն, ևս 20-ը կառուցվում են (էլեկտրականություն, հեռահաղորդակցություն և այլն):
- Երկրորդ արդյունաբերական զոնան Մաթուբասում է: Նախատեսվում է ստեղծել 523 ձեռնարկություն ընդհանուր թվով մինչև 40,000 աշխատատեղով: Արդեն ընթանում է 25 ձեռնարկությունների շինարարությունը տարբեր արդյունաբերություններում:
Բացի այդ, կան սննդի վերամշակման բազմաթիվ ձեռնարկություններ և բամբակագործության վերամշակման գործարաններ, ձկնորսական տնտեսություններ:
ԳյուղատնտեսությունըԽմբագրել
- Մշակվող հողերը կազմում են 238 489 հա, ոռոգելի հողերը՝ 20 643 հա:
- Գյուղատնտեսական 353 ձեռնարկություններ (գյուղատնտեսական կոոպերատիվներ, հողերի վերականգնում, բազմակողմանի, մասնագիտացվում):
Գյուղատնտեսական կարևորագույն մշակաբույսերն են բրինձը (Եգիպտոսի ընդհանուր արտադրության 30% -ը), բամբակը, ճակնդեղը և ցորենը:
Օգտակար հանքանյութերԽմբագրել
Ամենակարևոր հանքանյութերն են նատրիումի քլորիդը (Բալթիմում աղի գործարան) և բնական գազը (Ռուս էլ-Ֆարխ գյուղի գազի հորեր):
ԱռողջապահությունԽմբագրել
Բուժհաստատությունների թիվը (ընդհանուր, կենտրոնական, մասնագիտացված, պոլիկլինիկաները, առողջության ապահովագրությունը) 37 է, բացի այդ, կան 256 ընտանիքի պլանավորման կենտրոններ և ծննդատներ: Այնտեղ աշխատում են 787 բժիշկ և 1373 բուժքույր:
ԿրթությունԽմբագրել
Կաֆր ալ-Շեյխում կան մի շարք քոլեջներ: Վերջերս բացվեց Կաֆր ալ-Շեյխի անկախ համալսարանը, գործում են հետևյալ ֆակուլտետները. Առևտրի ֆակուլտետ, Ճարտարագիտական ֆակուլտետ, Գյուղատնտեսական ֆակուլտետ, Անասնաբուժության ֆակուլտետ, Արվեստի ֆակուլտետ:
Երիտասարդական աշխատանք և սպորտԽմբագրել
Մուհամազան ունի 262 երիտասարդական կենտրոն և 29 մարզական ակումբ:
Զանգվածային լրատվական միջոցներԽմբագրել
Մուհաֆազան ունի իր «Վեցերորդ ալիք» հեռուստաալիքը : Հրապարակվում է «Կաֆր էլ-Շեյխ» թերթը:
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |