Յաել Դայան (եբրայերեն՝ יעל דיין‎;փետրվարի 12, 1939(1939-02-12)[1][2], Նահալալ, Jezreel Valley Regional Council, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել - մայիսի 18, 2024(2024-05-18)[3], Թել Ավիվ, Իսրայել ), իսրայելցի գրող և քաղաքական գործիչ, եղել է Քնեսեթի պատգամավոր 1992-2003 թվականներին, եղել է Թել Ավիվի փոխքաղաքապետ[4]։ Կարիերան ավարտել է 2013 թվականին[5]։ Մոշե Դայանի դուստրը և Ասի Դայանի քույրը։

Յաել Դայան
եբրայերեն՝ יעל דיין
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1939(1939-02-12)[1][2]
ԾննդավայրՆահալալ, Jezreel Valley Regional Council, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել
Մահացել էմայիսի 18, 2024(2024-05-18)[3] (85 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան և Իսրայելի բաց համալսարան
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, գրող և իրավապաշտպան
ԱմուսինԴով Սիոն
Ծնողներհայր՝ Մոշե Դայան, մայր՝ Ռութ Դայան
Զբաղեցրած պաշտոններՔնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունԱվոդա
Պարգևներ և
մրցանակներ
 Yael Dayan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Յաել Դայանը ծնվել է Նահալալում՝ բրիտանական մանդատի ժամանակ, գեներալ Մոշե Դայանի դուստրն է և Շմուել Դայանի թոռնուհին։ Իսրայելի պաշտպանության բանակում ծառայելուց հետո նա միջազգային հարաբերություններ է սովորել Երուսաղեմի հրեական համալսարանում և ուսումնասիրել է կենսաբանություն Իսրայելի Բաց համալսարանում։

1959-1967 թվականներին նա հարաբերությունների է ունեցել Միշել Կակոյանիսի հետ և ապրել է Հունաստանում[6]։ Հետագայում նա ամուսնացել է Դով Սիոնի հետ․ զույգը երկու երեխա է ունեցել։

Մահացել է 2024 թվականի մայիսի 18-ին՝ 85 տարեկան հասակում էմֆիզեմայի դեմ պայքարելուց հետո[7][8][9]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Նախքան իր քաղաքական կարիերան սկսելը Յաել Դայանը գրող և լրագրող էր, նրա ստեղծագործությունները տպագրվել են իսրայելական առաջատար «Վերջին լուրեր (Եդիոթ Ահրոնոթ, եբրայերեն՝ ידיעות אחרונות‎)», «Մաարիվ», «Ալ Համիշմար» և «Դավառ» թերթերում։ Նա հրատարակել է նաև վեց պատմվածք, Վեցօրյա պատերազմի մասին հուշեր և իր հոր՝ Մոշե Դայանի կենսագրությունը։

Քաղաքական կարիերա

խմբագրել

Դայանը դարձավ հակապատերազմական ակտիվիստ, ղեկավարեց «Շալոմ Աչշավը» և դասախոսություններ կարդաց ամբողջ աշխարհում՝ խաղաղության և անվտանգության թեմաներով[10]։ Իսրայելում նա նաև քարոզարշավ է իրականացրել հանուն մարդու իրավունքների, կանանց իրավունքների և ՆՀԻ-ի իրավունքների։

1992 թվականին Յաել Դայանը դարձել է քնեսեթի անդամ՝ «Ավոդա» կուսակցության կողմից և գլխավորել է Կանանց իրավունքների հանձնաժողովը։ Նա վերընտրվել է 1996 և 1999 թվականներին («Միացյալ Իսրայել» դաշինքի կողմից)։

1996 թվականին Ի. Լեդերմանը Հեբրոն կատարած այցի ժամանակ տաք թեյ է լցրել Յաել Դայանի վրա՝ մարմնական վնաս պատճառելով, այնուհետև դատապարտվել է բանտային կալանքի և տուգանքի։

2003 թվականի ընտրություններում չընտրվելուց հետո Դայանը հեռացել է «Ավոդա» կուսակցությունից և միացել Յոսի Բեյլինի «Մերեցին»։ 2004 թվականին Թել Ավիվի մունիցիպալ ընտրություններում գլխավորել է կուսակցության ցուցակը և 31 մանդատներից 5-ը ստանալով՝ կոալիցիա է կազմել Ռոն Հուլդաիի հետ։ Մինչև 2013 թվականը նա պատասխանատու էր քաղաքի սոցիալական ծառայությունների համար։ 2013 թվականի ընտրություններում քաղաքապետ Ռոն Հուլդաին նախընտրեց ցուցակներում չընդգրկել Յաելին, և նա ավարտեց իր քաղաքական կարիերան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 חה"כ יעל דייןKnesset.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 הלכה לעולמה חברת הכנסת לשעבר יעל דיין (երբ.) — 2024.
  4. «In conversation with Yael Dayan». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  5. Tel-Aviv municipality- The Mayor and The Municipal Council Արխիվացված է Փետրվար 27, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  6. שביט בן-אריה, חברות הכנסת: נשים מובילות בישראל, תשע"א-2011
  7. דרוקמן, ירון (2024 թ․ մայիսի 18). «הלכה לעולמה חברת הכנסת לשעבר יעל דיין». Ynet (եբրայերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  8. «N12 - חה"כ לשעבר יעל דיין הלכה לעולמה». N12. 2024 թ․ մայիսի 18. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  9. «חברת הכנסת לשעבר יעל דיין הלכה לעולמה בגיל 85». www.israelhayom.co.il. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
  10. Yael Dayan: Public Activities Արխիվացված է Դեկտեմբեր 15, 2018 Wayback Machine-ի միջոցով: Knesset website

Արտաքին հղումներ

խմբագրել