Դագմար Շիպանսկի
Դագմար Էլիզաբեթ Շիպանսկի (գերմ.՝ Dagmar Elisabeth Schipanski; սեպտեմբերի 3, 1943[1][2], Sättelstädt, Hörselberg-Hainich, Վարտբուրգ, Թուրինգիա, Գերմանիա - սեպտեմբերի 7, 2022[3]), գերմանացի ֆիզիկոս, էլեկտրոնիկայի նախարար և քաղաքական գործիչ (Քրիստոնեական-դեմոկրատական միություն)։
Դագմար Շիպանսկի գերմ.՝ Dagmar Schipanski | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1943[1][2] |
Ծննդավայր | Sättelstädt, Hörselberg-Hainich, Վարտբուրգ, Թուրինգիա, Գերմանիա |
Մահացել է | սեպտեմբերի 7, 2022[3] (79 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Magdeburg Institute of Technology? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և ֆիզիկոս |
Աշխատավայր | Technische Universität Ilmenau? |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Landtag of Thuringia? և Q99299923? |
Կուսակցություն | Քրիստոնեական-դեմոկրատական միություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լեոպոլդինա, Բեռլին-Բրանդենբուրգի գիտությունների ակադեմիա, Գիտության և ճառտարագիտության ակադեմիա, Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[4] |
Երեխաներ | Tankred Schipanski? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1962 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Մագդեբուրգի տեխնիկական համալսարանում սովորել է կիրառական ֆիզիկա, 1967 թվականին ստացել է ճարտարագետի դիպլոմ։ Մինչև 1985 թվականը եղել է Իլմենաուի տեխնիկական համալսարանի ասիստենտ։ 1976 թվականին պաշտպանել է էլեկտրոնիկայի պինդ մարմնի թեմայով դիսերտացիան։ 1985 թվականին սկզբում եղել է դոցենտ, իսկ 1990 թվականից՝ հետո Իլմենաուի պրոֆեսոր։ Մինչև 1993 թվականը եղել է տեխնիկական համալսարանի էլեկտրոտեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների դեկան, իսկ 1995-1996 թվականներին՝ Իլմենաուի տեխնիկական համալսարանի ռեկտոր։ 1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Գերմանիայի դաշնային հանրապետության գիտական խորհրդի փոխնագահ։
Նա բողոքական է, ունի երեք երեխա։ Նրա որդին՝ Թանքրեդ Շիպանսկին, 2009 թվականից Բունդեսթագի անդամ է։
ՔաղաքականությունԽմբագրել
1999 թվականին՝ չնայած նա դեռ ոչ մի կուսակցության անդամ չէր համարվում, առաջադրվել էր երկու կուսակցությունների՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Քրիստոնեական-դեմոկրատական միություն ստեղծած խորհրդի կողմից՝ որպես դաշնային նախագահի թեկնածու։ Այն բանից հետո, երբ նա հաղթել է Հովհաննես Ռաուին, նույն թվականի ամռանը Բերնհարդ Ֆոգելի կաբինետում դարձել է Թյուրինգիայի գիտությունների ուսումնասիրության և արվեստի նախարար (մինչև 2004 թվականը)։
2000 թվականին միացել է Քրիստոնեական-դեմոկրատական միությանը և մինչև 2006 թվականը եղել է միության նախագահության անդամ։ 2002 - 2004-ական թվականներին նա ընտրվել է Թյուրինգիայի խորհրդարանում և դրա ընթացքում օրենսդիր ժամանակահատվածում զբաղեցրել Է խորհրդարանի աշխատակազմի նախագահի պաշտոնը։ 2006 թվականի նոյեմբերին ընտրվել է Քրիստոնեական-դեմոկրատական միության ազգային գործադիր խորհրդի անդամ։ Տարածաշրջանային ընրտությունների արդյունքում 2009 թվականին կորցրել է Թյուրինգիայի խորհրդարանի իր մանդատը։
Հասարակական կյանքԽմբագրել
1998 թվականից դարձել է գերմանական MDR ռադիոյի անդամ։ 1998-2003-ական թվականներին եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների և տեխնիկայի էթիկայի համաշխարհային հանձնաժողովի անդամ։ 2000-2009-ական թվականներին եղել է քաղցկեղի դեմ պայքարի գերմանական խորհրդի նախագահ, և մինչև այսօր էլ հանդիսանում է խորհրդի պատվավոր նախագահ։ Բացի այդ, 2000 թվականից դարձել է գերմանական հուշարձանների պահպանման խորհրդի հոգեբարձուների անդամ, 2003 թվականից սկսած՝ Լեննարթ Բերնադոթի գերմ.՝ Lennart-Bernadotte-Stiftung հիմնադրամի փոխնախագահ և 2005 թվականից՝ Ֆրաունգոֆերի ընկերության թվային մեդիա-տեխնոլոգիաների ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ (գերմ.՝ Fraunhofer-Instituts für Digitale Medientechnologie): Նա սոցիալ-շուկայական նոր տնտեսության նախաձեռնության դեսպանն է և Օսկար Պատցելթի հիմնադրամի (գերմ.՝ Oskar-Patzelt-Stiftung) նախագահության անդամը։ 2005 թվականին լքել է հոգաբարձուների խորհուրդը՝ հակառակորդների բողոքի ակցիաներից հետո[5]։ 2008 թվականից դարձել է Մարտին Լյութերի հիմնադրամի միջազգային կուրատորիայի հոգաբարձուների խորհրդի անդամ[6]։ 2011 թվականի փետրվարից նա Բեռլինում կրթաթոշակային կրթական ծրագրի ռեկտորն է[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.tagesschau.de/inland/dagmar-schipanski-103.html
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Schipanski_Dagmar
- ↑ taz.de
- ↑ «Internationale Martin Luther Stiftung»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-16-ին։ Վերցված է 2020-08-23
- ↑ Studienkolleg zu Berlin: Rektor Archived 2011-02-16 at the Wayback Machine..