Հովհաննես Ղորղանյան
Հովհաննես Ղորղանյան (1833, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն), Երևանի առաջին քաղաքագլուխ[1]։
Հովհաննես Զուրաբի Ղորղանյան | |||
| |||
---|---|---|---|
1879-1884 | |||
Հաջորդող | Բարսեղ Գեղամյան (1884-1893) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | 1833 | ||
Ծննդավայր | Թիֆլիս | ||
Վախճանի օր | Անհայտ (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ) | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն | ||
Պարգևներ |
Սուրբ Աննայի 3-րդ, |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Ղորղանյանը ծնվել է Թիֆլիսում, ազնվական ընտանիքում։ Թիֆլիսի ռեալական գիմնազիան ավարտելուց հետո 21 տարեկանում անցնում է պետական ծառայության, այնուհետև տեղափոխվում Երևան։ Մինչև 50 տարեկանը զբաղվել է կրթամանկավարժական գործունեությամբ։ Դրան զուգահեռ Ղորղանյանը աշխատել է Երևանի նահանգի ղեկավարի մոտ՝ զբաղեցնելով զանազան պատասխանատու պաշտոններ։ 1853-1856 թվականներին մասնակցել է Ղրիմի կամ Արևելյան պատերազմին։
Ռուսական կայսրության Կովկասի փոխարքայի հրամանով 1877 թվականին Հովհաննես Ղորղանյանը կազմակերպում և գլխավորում է Երևանի քաղաքային ինքնավարությունը։ 1879 թվականի հոկտեմբերի 1-ին կայսր Ալեքսանդր II-ի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց Ռուսական կայսրության քաղաքների շարքը։ Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման՝ այսօրվա Ավագանու նախատիպը։ Հովհաննես Ղորղանյանը նշանակվեց Երևանի առաջին քաղաքագլուխ։ Նրա պաշտոնավարությունը տևում է 5 տարի՝ 1879 թվականի սեպտեմբերից 1884 թվականի հոկտեմբերը։
Հովհաննես Ղորղանյանը պարգևատրվել է Սուրբ Աննայի 3-րդ, Սուրբ Ստանիսլավի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՆախորդող - |
Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Ղորղանյան 1879 - 1884 |
Հաջորդող Բարսեղ Գեղամյան 1884 – 1893 |