Գևորգ Փիրումյան (դերասան)

հայ դերասան

Գևորգ Նիկողայոսի Փիրումյան (1881, հոկտեմբերի 6 (հոկտեմբերի 18), Թիֆլիս - 1954, նոյեմբերի 10, Թբիլիս), հայ դերասան։ Վրացական ՍՍՀ ժողովրդական արտիստ (1947

Գևորգ Փիրումյան
Ծնվել է1881 հոկտեմբերի 6
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էնոյեմբերի 10, 1954(1954-11-10) (տարիքը 73)
Մահվան վայրԹիֆլիս
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեությունն սկսել է 1898 թվականին, Թիֆլիսում, 1898-1899 թվականին խաղացել է «Ավճալյան լսարան»-ի, 1901 թվականին՝ Հավլաբարի, 1902 թվականին՝ Մուրաշկոյի, 1909 թվականին՝ Զուբալովի ժողովրդական տան, ժողովրդական թատրոններում, 1910-1915 թվականներին՝ Հայոց դրամատիկական ընկերության թատերախմբում։ Կազմակերպել և ղեկավարել է հայ-վրացական դրամատիկական (1904-1908) և արևելյան օպերետի (1915-1918) թատերախմբերը։ Փիրումյանը եղել է Թիֆլիսի Հայպետդրամայի հիմնադիրներից (1921), ուր աշխատել է մինչև կյանքի վերջը։ Հանդես է եկել (նաև վրացերեն) դրամատիկ, և բնութագրական դերերով։

Դերեր խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։