Գևորգ Աբովյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Աբովյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Կարապետի Աբովյան (հոկտեմբերի 29, 1837, Օձուն, Հայաստան[1][2], անհետացել է), հայ թատերական գործիչ, երաժշտագետ, մանկավարժ։
Գևորգ Աբովյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1837 (186 տարեկան) |
Ծննդավայր | Օձուն, Հայաստան[1][2] |
Մահվան վայր | ենթդ․ Okhotsk |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1847)[1] և Լազարյան ճեմարան (1854)[1] |
Մասնագիտություն | երաժշտագետ, մանկավարժ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց |
Կենսագրություն խմբագրել
Նախնական կրթությունն ստացել է Սանահինի դպրեվանքում, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1857 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, վերադարձել Թիֆլիս։ 1858 թվականին պաշտոնավարել է Ներսիսյան դպրոցում, հետագայում նաև՝ Թիֆլիսի Զինվորական ուսումնարանում։
1854-1866 թվականներին Թիֆլիսում զբաղվել է մանկավարժությամբ, կիրառել նոր ծրագրեր և մանկավարժական մեթոդներ[3]։ Կազմել է «Համառօտութիւն հայոց ազգի պատմութեան» աշխարհաբարով գրված դասագիրքը, որը լույս է տեսել 1869 թվականին (բ տպագրությունը՝ 1877 թվականին, գ-ն՝ 1884 թվականին)։ 1860-ականների սկզբներին Պերճ Պռոշյանի հետ մասնակցել է արևելահայ թատրոնի ստեղծմանը։ Հորինել է հայ թատրոնում բեմադրված մի քանի պիեսների երաժշտությունը (Շ. Կարենյանի «Շուշանիկ» ողբերգություն և այլն[4])։ 1866 թվականին, 29 տարեկանում անհետացել է[3]։ Կա վարկած, որ ցարական ոստիկանությունը նրան գաղտնի աքսորել է Օխոտսկ, որտեղ և մահացել է[3][5][6][7][8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 31-32 — 720 էջ։
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 12, էջեր 12 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
- ↑ Հայ մշակույթի օրրանը, Երևան, 1971, էջ 62-65, «Պատմա-բանասիրական հանդես», 1968, թիվ 1։
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 8։
- ↑ Ով ով է. Հայեր, կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
- ↑ «Գևորգ Աբովյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
Գրականություն խմբագրել
- Հայ մշակույթի օրրանը, Ե., 1971, էջ 62֊65
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Աբովյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 31)։ |