«Արևագալ», գրականության և արվեստի պարբերաթերթ։ Հրատարակվել է 1937-1939 թվականներին, Աթենքում։ Տպագրել է արձակ ու չափածո գործեր հայ և օտար (այդ թվում հույն) հեղինակների ստեղծագործություններից, գրական, բանասիրական հոդվածներ, Հունաստանի հայ գաղութի ազգային և մշակութային կյանքն ու գործունեությունը պատկերող նյութեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 24)։