Գևորգ Խրլոպյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խրլոպյան (այլ կիրառումներ)
Գևորգ Տիգրանի Խրլոպյան (օգոստոսի 18, 1927[1], Հալեպ[1] - հունվարի 31, 2010, Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1977)։
Ծնվել է | օգոստոսի 18, 1927[1] Հալեպ[1] |
---|---|
Մահացել է | հունվարի 31, 2010 (82 տարեկան) Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Հայկազյան համալսարան[1], Դել Սալվադոր համալսարան[1], Ուտյնի պետական համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1] և ՎՊՀ[1] |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1951)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1977) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հայր | Տիգրան Խրլոպյան[1] |
Տիգրան Խրլոպյանի որդին։
Կենսագրություն խմբագրել
1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-1969 թվականներին՝ Բեյրութի հայկազյան քոլեջի հայագիտական ամբիոնի վարիչ։ 1974 թվականին հիմնադրել է Բուենոս Այրեսի էլ Սալվադոր համալսարանի հայագիտական դասընթացները։ 1975 թվականին ղեկավարել է ԱՄՆ-ի Ուեյն համալսարանի սլավոնագիտական ամբիոնի հայագիտական մասը։ 1977 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, 1979 թվականից՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ Ուսումնասիրել է հայ փիլիսոփայության պատմության և կիրառական սոցիոլոգիայի խնդիրները։
Մատենագիտություն խմբագրել
Գրքեր խմբագրել
Մամուլ խմբագրել
- Ի՞նչ են մտածում, ի՞նչ են երազում։ «Գարուն», 1967, № 1։
Գրականություն խմբագրել
- Անանիա Շիրակացու աշխարհայացքը, Ե., 1964
- Ժամանակակից կրոնները, Ե., 1965
- Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն, Ե., 1978
- Բուհական դաստիարակության սոցիոլոգիայի հարցեր, Երևան, 1980։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 95)։ |