Տիգրան Խրլոպյան

հայ խմբագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խրլոպյան (այլ կիրառումներ)

Տիգրան Գևորգի Խրլոպյան (հոկտեմբերի 20, 1890(1890-10-20)[1], Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 22, 1968(1968-11-22)[1], Բեյրութ, Լիբանան[1]), հասարակական, մշակութային գործիչ, մանկավարժ, խմբագիր։

Տիգրան Խրլոպյան
արմտ. հայ.՝ Տիգրան Խրլոբեան
Ծնվել էհոկտեմբերի 20, 1890(1890-10-20)[1]
ԾննդավայրԱյնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 22, 1968(1968-11-22)[1] (78 տարեկան)
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան[1]
ԿրթությունԿեդրոնական վարժարան[1] և Աթենքի համալսարան (1927)[1]
Մասնագիտությունհասարակական գործիչ, մշակութային գործիչ, ուսուցիչ և խմբագիր
ԵրեխաներԳևորգ Խրլոպյան

Կենսագրություն խմբագրել

Կրթությունն ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, ապա՝ Թուրքիայի Կենտրոնական կոլեջում և Աթենքի համալսարանում (1923-1927)։ Ուսուցիչ և տնօրեն է եղել Այնթապի, Հալեպի, Գըրքխանի, Բեյրութի հայկական դպրոցներում։ Բեյրութում հիմնադրել է հայկական ուսուցչանոցը (1948), Հայկազյան քոլեջի հայագիտական ամբիոնը և մատենադարանը (1955, այժմ կրում է Խրլոպյանի անունը)։ Մասնակցել է Սովետական Հայաստանի հետ մշակութային կապի ընկերության, ներգաղթ կոմիտեի աշխատանքներին, եղել է Այնթապի և Հալեպի աշխատավորական երեկոյան և կիրակնօրյա լսարանների, ուսումնասիրաց ընկերության հիմնադիրներից։ Խմբագրել է «Նոր ավետաբեր» (Հալեպ, 1927-1934), «Ավետաբեր» (Բեյրութ, 1949-50) պարբերականները։ Հեղինակ է «Բարոյավեպեր» (1931, պատմվածքների ժողովածու), «Ոսկեմատյան» (հ. 1-2, 1950-1951) գործերի։ Թղթակցել է «ժողովրդի ձայն», «Զարթոնք», «Եփրատ», «Հայաստանի կոչնակ» թերթերին և «Սովետական մանկավարժ» պարբերականին։

Գրականություն խմբագրել

  • Tep-Mкртчян Л. Х., Apмяне в странах арабского Bocтока на современном этапе, M., 1965

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 95