Գևորգ Խուդինյան
Գևորգ Սարգսի Խուդինյան (օգոստոսի 6, 1958, Չանախչի), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, խմբագիր։
Գևորգ Խուդինյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Չանախչի, Վրացական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն, ռուսերեն, անգլերեն |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Երկեր | Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը, Երևան, 2000, ՀՅ Դաշնակցության քննական պատմություն (ակունքներից մինչև 1895 թվականի վերջերը), Երևան, 2006։ |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատանք | ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Զբաղեցրած պաշտոններ | «Վէմ» հանդեսի խմբագիր |
Կուսակցություն | Հայ հեղափոխական Դաշնակցություն |
Կայք | hy-am.facebook.com/gevorg.khoudinyan |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1958 թվականի օգոստոսի 6-ին, Վրացական ԽՍՀ-ի Չանախչի գյուղում։ 1975 թվականին ավարտել է Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թվականներին սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1981-1984 թվականներին ուսանել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1870-1880 թթ. հայ ազգային-ազատագրական շարժման խորհրդային պատմագրությունը» խորագրով։ Մինչև 1995 թվականը աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում, այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, որի առաջատար գիտաշխատողներից է։ 2005 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ Յեղափոխական Դաշնակցության ձևավորման գործընթացը, գործունեությունը, գաղափարախոսությունը (ակունքներից մինչև 1895 թվականի վերջերը)» խորագրով։ 2009 թվականից «Վէմ» գիտական հանդեսի խմբագիրն է։ Հեղինակ է շուրջ 100 աշխատությունների (մենագրություններ, հոդվածներ, թեզիսներ)։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային - ազատագրական պայքարի, Հայ ազգային կուսակցությունների, Հայկական հարցի, հայ հասարակական - քաղաքական մտքի պատմության հիմնախնդիրները։
Երկեր
խմբագրել- Խուդինյան Գևորգ, Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը, Երևան, 2000, 227 էջ։
- Խուդինյան Գևորգ, Հայաստանյայց առաքելական եկեղեցին և հայ ազգային կուսակցությունները 1889-1891 թվականներին, «Էջմիածին» ամսագիր, 2003, թիւ Է., էջ 72-79։
- Ազգային և ազգային - պետական գաղափարախոսություն։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան, «Բավիղ», 2003։
- ՀՅ Դաշնակցության պատմության խեղաթյուրման վերջին փորձերը։ Երևան,ՀՅԴ, 2005 (համահեղինակ)։
- Խուդինյան Գևորգ, ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովը, Երևան, 1992, 32 էջ։
- Խուդինյան Գևորգ, ՀՅ Դաշնակցության քննական պատմություն (ակունքներից մինչև 1895 թվականի վերջերը), Երևան, 2006, 439 էջ։
- Խուդինյան Գևորգ, Սարգիս Կուկունյան, Լրաբեր Հասարակական գիտությունների», Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1989, թիվ 11, էջ 24-35։
- Ովքեր են սպանել Ջեմալ փաշային։ Թիֆլիս- 1922. Երևան- 1978 / Մ. Այվազյան, առաջաբան՝ Հ. Այվազյան, խմբ.՝ Գ. Խուդինյան, Երկրորդ լրամշակված հրատարակություն, Երևան, Ֆենոմեն, 2016։
- Արարատի 1926-1930 թթ. ապստամբությունը թուրք-քրդական և հայ քրդական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումների համածիրում։ Երևան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017։
Գրականություն
խմբագրել- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 354։