Գևորգ Խաչատուր
Գևորգ Խաչատուր (ծննդյան անուն՝ Գևորգ Խորենի Խաչատրյան, մայիսի 5, 1940, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, 1988 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Գևորգ Խաչատուր | |
---|---|
Ծննդյան անուն | Գևորգ Խորենի Խաչատրյան |
Ծնվել է | մայիսի 5, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Խորհրդային դպրոց |
Գևորգ Խաչատուր Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1940 թվականի մայիսի 5-ին, Գանձակ քաղաքում։
Ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը և ստանալով ինժեներ հիդրոմեխանիկի մասնագիտություն՝ երկար տարիներ աշխատել է հեռուստառադիոպետկոմում և «Սովետական դպրոց» թերթում։ Նրա ստեղծագործությունները և թարգմանությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական հանդեսներում, իսկ ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, հարավսլավերեն, բուլղարերեն, գերմաներեն, արաբերեն և նույնիսկ՝ թուրքերեն։ Կազմել և հրատարակել է արցախցի վաղամեռիկ բանաստեղծ Մանվել Աղաջանյանի «Թռիր իմ նետ» և «Ապրող կարոտներ» բանաստեղծական ժողովածուները։ Շուրջ 20 գրքի և մի շարք թարգմանական ժողովածուների հեղինակ է։
Երկեր
խմբագրելԹարգմանություններ ռուսերենից
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Օմար Խայամ, Քառյակներ, Երևան, 2013։
- Անդրեյ Վոզնեսենսկի, Վիտրաժային գործերի վարպետը, Երևան, 1986։
- Էդվարդ Մեժելայտիս, Իմ կրկնակի Արարատը (ժողովածուի պոեմները) և «Իմ Իթակեն», Երևան, 1985։
- Իսա Իսմայիլզադե, Լուսավոր տերևներ, Երևան, 1981։
- Դեսանկա Մաքսիմովիչ, Երազների գերին, Երևան, 1983։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Խաչատուր» հոդվածին։ |