Խորհրդային դպրոց (շաբաթաթերթ)
Սովետական դպրոց, խորհրդային շրջանի հայկական շաբաթաթերթ։ Հանդիսացել է ՀԽՍՀ լուսավորության մինիստրության և լուսավորության, բարձրագույն դպրոցի ու գիտական հիմնարկների աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի օրգանը։ Առաջին անգամ Լույս է տեսել 1932 թվականին, Երևանում (1932-1935՝ «Կուլտուրական ֆրոնտ», 1935-1940 թվականներին՝ «Խորհրդային դպրոց»։ Խմբագիրներ՝ Ս․ Սահակյան, Ա․ Ասատրյան, Ա․ Մովսիսյան, Ա․ Եղիազարյան, Ս․ Ղազարյան, Շ․ Սիմոնյան, Ս․ խուդոյան, Փ․ Ավագյան, Ա․ Բաղդասարյան, Ս․ Սուքիասյան (1961 թվականից)։
«Կենսագործենք կուսակցության պահանջները», «Ուսուցչի ամբիոն», «Օգնություն ուսուցչին», «Առաջավոր փորձը դպրոցում», «Դաստիարակության հարցեր», «Մանկավարժական մտորումներ» բաժիններում խորհրդային գաղափարախոսության դիրքերից լուսաբանել է ընդհանուր պարտադիր միջնակարգ կրթության իրականացման, ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման, աշակերտության բազմակողմանի դաստիարակության հարցեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 519)։ |